2022թ. ապրիլի 8-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական 11-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի բացահայտման համար» խորագրով: Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և երիտասարդ գիտնականներ։ Գիտաժողովը նախատեսում է առկա/առցանց մասնակցության ձևեր:
Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.
- Պատմություն
- Իրավագիտություն և քաղաքագիտություն
- Հայ բանասիրություն
- Օտար լեզուներ և գրականություն
- Տնտեսագիտություն
- Մանկավարժություն
- Հոգեբանություն և սոցիոլոգիա
- Փիլիսոփայություն
- Արվեստագիտություն
- Բնագիտություն և աշխարհագրություն
- Կենսաբանություն և քիմիա
- Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ. փետրվարի 15-ը Ուսանողական գիտական ընկերության էլ. փոստի հասցեին (sss.vsu.am@mail.ru) ուղարկել մասնակցության հայտը:
Ստացված հայտերը կանցնեն մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:
Մասնակցության հայտին, տպագրության ներկայացվող հոդվածի պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: