Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Կենսափորձ»-ի առաջին հանդիպումը

Ս.թ. հոկտեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Կենսափորձ» ծրագրի շրջանակներում  կայացավ առաջին հանդիպումը՝ տնօրեն Ս.Առաքելյանի հետ: Տնօրենը ողջունեց Ուսանողական գիտական ընկերության այս նախաձեռնությունը՝ որպես փորձի փոխանցման արդյունավետ միջոց:

Կարդալ ավելին

Հանդիպում ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի հետ

2012թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում ՀՀ վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի հետ, որը նախաձեռնել էր ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս, արվեստաբան Լ. Լաճիկյանը:

Հանդիպմանը մասնակցում էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ. Այվազյանը, դասախոսներ, ուսանողներ:

Կարդալ ավելին

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

2012 թ. սեպտեմբերի 17-ին տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի հերթական նիստը, որին Երևանի պետական համալսարանից մասնակցում էին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Գրիգորյանը և ուսումնամեթոդական վարչության պետ Հ. Ժամհարյանը: Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը:

Նախ հաստատվեց ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի ժամանակացույցը:

Ապա քննարկվեց մասնաճյուղում կառուցվածքային փոփոխություններ կատարելու հարցը, առկա և հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունների ցանկը:

Տեղեկացվեց 2011-2012 ուստարվա արդյունքներով ուսանողների փոխատեղման (ռոտացիայի), առկա ուսուցման բակալավրիատի և «Կիրառական արվեստ» մասնագիտության մագիստրատուրայի 2012-2013 ուստարվա ընդունելության մասին:

Հաստատվեցին 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակները:

Կատարվեց համամասնաճյուղային արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչի ընտրություն:

Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր: