Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Աշխատանքի տոնավաճառ՝ ուսանողների համար

Ս.թ. դեկտեմբերի 13-15-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ. առաջին քայլեր դեպի աշխատանք» ծրագիրը:

Այն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Առաջին երկու օրերին ծրագրին մասնակցող շուրջ 25 ուսանողներ սովորեցին, թե ինչպես փնտրել աշխատանք, գրել ինքնակենսագրություն, դիմել գործատուին և ներկայանալ աշխատանքային հարցազրույցի, իմացան աշխատանքային պարտականությունների և իրավունքների մասին:

Երրորդ օրը տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Հրավիրվել էին մի շարք կազմակերպությունների անդամներ, որոնք ներկայացրին իրենց կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը և թափուր աշխատատեղերը, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Կարդալ ավելին

Ուսանողական գիտաժողովի փակումը

Ս.թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված քառօրյա գիտաժողովի փակումը:

ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, մասնակիցներին, ԵՊՀ ԻՄ տնօրենությանը՝ գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Նա ամփոփեց գիտաժողովի արդյունքները՝ նշելով, որ բոլոր բաժանմունքներում զեկուցումները հետաքրքիր էին, ծավալվեցին ակտիվ քննարկումներ: Նա նշեց, որ այս գիտաժողովը յուրօրինակ ստուգատես էր հետագայում ավելի մասշտաբային գիտաժողովներ կազմակերպելու իմաստով:

Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց գիտաժողովի զեկուցումների՝ տպագրության համար անհրաժեշտ չափորոշիչները և համապատասխան ամբիոնի կողմից տրվող երաշխավորագրի ձևը: Այնուհետև գիտաժողովի մասնակիցներին հանձնեց հավաստագրեր:

Վերջում իր խոսքն ասաց Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը: Նա շնորհավորեց բոլոր մասնակիցներին, Ուսանողական գիտական ընկերությանը և մաղթեց նորանոր հաջողություններ: Կարդալ ավելին

Մասնաճյուղում մեկնարկեց ուսանողական գիտաժողովը

Ս.թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված քառօրյա գիտաժողովի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ:

Կարդալ ավելին

Խրախուսվեցին մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ

Քննարկելով 2012-13 ուստարվա նոյեմբեր ամսվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առանձին ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքները` իրենց գործառույթներն ու պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար հետևյալ աշխատակիցներն արժանացան դրամական խրախուսանքի.

  1. Դավթյան Արկադի Ցոլակի – Ուսումնամեթոդական վարչության պետ,
  2. Հովհաննիսյան Ալբերտ Սարգսի – ԱԿԲ-ի վարիչ,
  3. Մարգարյան Ալեքսան Շամիլի – ԿՈԱԳ բաժնի վարիչ,
  4. Առուշանյան Նաիրա Սուրենի – ՈՒԳՊ և ծրագրամեթոդական աշխատանքների բաժնի վարիչ,
  5. Զուրաբյան Մարատ Հովիկի – Հեռակա ուսուցման բաժնի վարիչ, դոցենտ,
  6. Ուլիխանյան Կարեն Միշայի – Համակարգչային կենտրոնի վարիչ,
  7. Չոբանյան Վահագն Էդիկի – Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի վարիչ,
  8. Բեկնազարյան Յուրա Իսրայելի – ԿՈԱԳ ավագ մասնագետ,
  9. Մանթաշյան Հասմիկ Վահրամի – հաշվապահ,
  10. Վանյան Հասմիկ Սամվելի – հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու,
  11. Ստեփանյան Մհեր Օգսենի – ասիստենտ,
  12. Չիբուխչյան Դոնարա Լևոնի – ասիստենտ,
  13. Պողոսյան Ռուզաննա Կիմի – ասիստենտ,
  14. Չիբուխչյան Անուշ Լյուբիկի – ասիստենտ,
  15. Սիրոյան Գարիկ Աշոտի – ասիստենտ,
  16. Մկրտչյան Նարեկ Ստեփանի – ասիստենտ,
  17. Սարգսյան Տիգրան Ստեփանի – ասիստենտ,
  18. Զախարյան Ալվինա Կամիսարի – գործավար,
  19. Սարհատյան Աիդա Ասիլբեկի – դոցենտ,
  20. Ղազարյան Արտաշես Սոսի – դոցենտ,
  21. Ղույումչյան Վահան Գարեգինի – դոցենտ,
  22. Թումանյան Լուսինե Վիլիկի – ասիստենտ,
  23. Խառատյան Տիգրան Գագիկի – ասիստենտ,
  24. Ստեփանյան Աննա Ալեքսանդրի – ասիստենտ,
  25. Թամարյան Ջեննի Լավրենտիի – դասախոս,
  26. Վանեսյան Արթուր Հենրիկի – դասախոս,
  27. Աթոյան Մհեր Սերգեյի – ամբիոնի վարիչ, դոցենտ,
  28. Գրիգորյան Արծվի Արտաշեսի – դոցենտ,
  29. Ղազարյան Սերժիկ Սպարտակի – ասիստենտ,
  30. Թելունց Հերմինե Կորյունի – գործավար,
  31. Գասպարյան Հռիփսիմե Սերյոժայի – քարտուղար,
  32. Սարուխանյան Մուշեղ Լևոնի – բաժնի վարիչի տեղակալ, ասիստենտ,
  33. Աթաբեկյան Լիլիթ Եղիշի – տեսուչ, ասիստենտ,
  34. Գասպարյան Գալյա Նորայելի – տեսուչ,
  35. Ղուկասյան Աշխենիկ Ալեքսանդրի – տեսուչ,
  36. Մարգարյան Նարինե Գառնիկի – տեսուչ,
  37. Սարիբեկյան Անիտա Ռաֆիկի – գործավար,
  38. Մադաթյան Ծովինար Ռաֆիկի – օպերատոր,
  39. Հովհաննիսյան Արուսյակ Սամվելի – ԱԿԲ-ի օպերատոր,
  40. Սարգսյան Վահե Ստանիսլավի – ԱԿԲ-ի ցրիչ,
  41. Ղազարյան Ռոմեո Գուրգենի – ավտովարորդ-փականագործ,
  42. Արզումանյան Նինա Սարգսի – հավաքարար: