Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի ամբիոնների վարիչները և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի երկրորդ ընթացիկ քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ բուհի բոլոր ստորաբաժանումները (Ուսումնամեթոդական վարչությունը, ֆակուլտետները, վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմերի ներկայացուցիչները) պետք է առավելագույնս օժանդակեն քննաշրջանի արդյունավետ կազմակերպմանը և իրականացմանը:

Դեկտեմբերի 1-ի տնօրենության նիստում

Կարևորվեց քննական գործընթացում ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական անձնակազմի նկատմամբ վստահության հանգամանքը:

Դարձյալ ընդգծվեց, որ քննական գործընթացի բոլոր պատասխանատուները պետք է հետևողական լինեն, որ ուսանողների ստացած գնահատականներն օբյեկտիվորեն արտացոլեն նրանց գիտելիքները:

 

Կայացավ ՄԿԾ-ների պատասխանատուների հետ տնօրենի հանդիպումը

2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի վերամշակման աշխատանքային խմբերի իրականացրած աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Կայացավ ՄԿԾ-ների պատասխանատուների հետ տնօրենի հանդիպումը

Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ռեկտորի՝ 2017թ. հոկտեբերի 4-ի թիվ 172 §12 հրամանի և ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի «Որակյալ կրթություն» նպատակի 1.1. խնդրի 3-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա  կրթական ծրագրերի վերամշակումն արտոնող հանձնաժողով և համապատասխան կրթական ծրագրերը վերամշակող աշխատանքային խմբեր:

ՄԿԾ-ների պատասխանատուները ներկայացրին, որ ժամանակացույցին համապատասխան կազմվել են աշխատանքային պլաններ, որոնցում հստակ նշված են կատարվելիք աշխատանքները, ժամկետները և պատասխանատուները:

Նշվեց, որ արդեն Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնին են ներկայացվել կրթական ծրագրերի առաջարկի հայտերը:

Տնօրենի առաջարկով մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները բարձրաձայնեցին ծրագրերի վերամշակման հետ կապված որոշ խնդիրների մասին և ներկայացրին դրանց հնարավոր լուծումները:

 

Մասնաճյուղում կայացավ «Հայկական ծագումով ֆրանսահայերը» խորագրով միջոցառում

 2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Հայկական ծագումով ֆրանսահայերը» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը՝ ի դեմս ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանի:

Մասնաճյուղում կայացավ «Հայկական ծագումով ֆրանսահայերը»  խորագրով միջոցառում

Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն «Ֆրանսերեն լեզու և գրականություն», այլև «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ «Հայկական ծագումով ֆրանսահայերը»  խորագրով միջոցառում

«Հայկական ծագումով ֆրանսահայերը» միջոցառման նպատակն էր ուսանողներին իրազեկել ֆրանսահայ մեծերի, Ֆրանսիայում նրանց բնակություն հաստատելու, անցած ճանապարհի և մշտապես Հայաստանին օժանդակելու մասին:

Մասնաճյուղում կայացավ «Հայկական ծագումով ֆրանսահայերը»  խորագրով միջոցառում

Միջոցառման մասնակիցներն անդրադարձան Շ.Ազնավուրին, Մ.Լեգրանին, է.Սեգարային, Պ.Ֆիորիին, Ա.Վերնոյին, Ռ.Մելիքին, ֆրանսահայ ուրիշ մեծերի և նրանց ստեղծագործություններին:

Մասնաճյուղում կայացավ «Հայկական ծագումով ֆրանսահայերը»  խորագրով միջոցառում

 

Մասնաճյուղում կայացավ «Ինչպե՞ս գրել բիզնես ծրագիր» թեմայով միջոցառում  

2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպեց «Ինչպե՞ս գրել բիզնես ծրագիր» թեմայով միջոցառում, որը վարում էին Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահ Հասմիկ Քարտաշյանը և ֆակուլտետի ՈՒԽ-ի նախագահի օգնական Արփինե Վերանյանը։

Մասնաճյուղում կայացավ «Ինչպե՞ս գրել բիզնես ծրագիր» թեմայով միջոցառում   

Միջոցառման նպատակն էր ուսանողներին սովորեցնել բիզնես ծրագիր գրելը:

Մասնակիցները ստացան տեղեկատվություն մարքեթինգի, մենեջմենթի, արտադրության կազմակերպման և ֆինանսական պլանավորման մասին։

Մասնաճյուղում կայացավ «Ինչպե՞ս գրել բիզնես ծրագիր» թեմայով միջոցառում   

Խմբային աշխատանքի միջոցով ուսանողները ներկայացրին ձեռներեցի 10 կարևորագույն հատկանիշները:

Մասնաճյուղում կայացավ «Ինչպե՞ս գրել բիզնես ծրագիր» թեմայով միջոցառում   

Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները պարզեցին կոնկրետ առարկայի վրա կատարված մարքեթինգային և արտադրական ծախսերը։

Մասնաճյուղում կայացավ «Ինչպե՞ս գրել բիզնես ծրագիր» թեմայով միջոցառում   

 

Հանդիպում Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների հետ

2017թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հանդիպում Կիրառական արվեստի  ֆակուլտետի դասախոսների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ուսանողների ինքնուրույն աշխատելու ունակությունների ու գործնական հմտությունների զարգացմանը, նրանց կարգապահությանը, սեմինար և գործնական պարապմունքների արդյունավետության բարձրացմանը, 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի (մասնավորապես՝ 2-րդ ընթացիկ քննությունների, ստուգումների և ստուգարքների) պատշաճ կազմակերպմանը:

Հանդիպում Կիրառական արվեստի  ֆակուլտետի դասախոսների հետ

Այդ համատեքստում կարևորվեցին ուսանողների ինքնուրույն աշխատանքների ծավալների ավելացման, նրանց տրվող հանձնարարությունների նկատմամբ դասախոսների հետևողականության խնդիրները:

Ընդգծվեց նաև, որ ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները հետևողական լինեն, որ ուսանողների ստացած գնահատականներն օբյեկտիվորեն արտացոլեն նրանց գիտելիքները: