Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների հետ

2016թ. նոյեմբերի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի ու «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանի հանդիպումը «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների հետ:

Հանդիպում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության  երկրորդ կուրսի ուսանողների հետ

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրի կառուցվածքային և բովանդակային, ուսանողներին հուզող ընթացիկ ծրագրային մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին առարկաների թեմատիկային, լսարանում դրանց իրականացաման աստիճանին, հաջորդ կիսամյակներում անցկացվելիք դասընթացների ցանկին, գնահատման մեխանիզմներին ու չափորոշիչներին, կուրսային և ավարտական աշխատանքենրի թեմաների ընտրության սկզբունքին, մասնագետի նկարագրին և աշխատանքի հետագա հնարավորություններին:

Հանդիպում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության  երկրորդ կուրսի ուսանողների հետ

 

Նախ՝ Ուսումնամեթոդական վարչության պետը և տվյալ մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատուն ուսանողներին ներկայացրին կրթական ծրագրի ընդհանուր կառուցվածքը:  Ապա պատասխանեցին ուսանողների հղած հարցերին: 

Հանդիպում «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության  երկրորդ կուրսի ուսանողների հետ

 

 

Տոնական միջոցառմամբ մասնաճյուղում մեկնարկեցին հեռակա ուսուցման՝ 2016-17 ուստարվա դասերը

2016թ. նոյեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեցին հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա դասերը:

Այս ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր հարկի տակ ընդունեց յոթ մասնագիտությունների («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա») գծով հեռակա ուսուցման համակարգի  201 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Հեռակա ուսուցման բաժնի վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը՝ բաժնի վարիչ Մ.Զուրաբյանի գլխավորությամբ, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

01-11-2016-1

 

Նախ՝ ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ շնորհավորելով հեռակա ուսուցման համակարգի ուսանողների և հատկապես առաջին կուրսեցիների նոր ուսումնական տարին, մաղթելով ուսման մեջ հաջողություններ, պատգամելով նրանց յուրացնել և պահպանել մասնաճյուղում ձևավորված լավագույն ավանդույթները,  դառնալ հասարակությանը պիտանի մարդիկ և հայրենիքի արժանավոր զավակներ. «Սիրելի՛ ուսանողներ, մեր համալսարանի պաշտոնական տոնացույցով նոյեմբերի 1-ը ևս համարվում է տոն՝  Հեռակա ուսուցման համակարգի ուսանողների գիտելիքի և դպրության օր: Այսօր առաջին կուրսեցիներդ ձեռք եք բերում նոր սոցիալական կարգավիճակ՝ ուսանողի կարգավիճակը, որը պիտի շրջադարձային լինի ձեր ամբողջ կյանքի համար: ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից շնորհավորում եմ ձեզ 2016-17 ուսումնական տարվա մեկնարկի, Մայր բուհի Իջևանի մասնաճյուղի ուսանողի բարձր կոչմանն արժանանալու համար, ցանկանում, որ ուսումնառության այս հինգ տարիները, որ ձեզ հետ համատեղ անց ենք կացնելու մեր կրթօջախի պատերի ներքո, լինեն լավ ձեռքբերումների, կրթության և գիտության հետ կապված ձեր սպասելիքների ու նպատակների իրականացման տարիներ…»:

Առաջին կուրսեցիներին ողջունեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ նրանց կոչ անելով լինել  նպատակասլաց, ուսումնատենչ, բարձր պահել ԵՊՀ ԻՄ-ի ուսանող լինելու պատիվը:

Տոնական միջոցառումը շարունակվեց ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողների (Նինա Հարությունյանի, Աստղիկ Ղազարյանի, Աննա Դավթյանի, Լիանա և Դիանա Յարալյանների, մասնաճյուղի ուսանողներից կազմված պարային խմբի) երգ ու պարով, ասմունքով («Աշխարհումս իմն դուն իս», «Ես մշեցու զավակ եմ», «Բարև», «Ինչ կուզենայի», “Love me again” և այլն):

01-11-2016-2

2016-17 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման մասին

ԵՊՀ ԻՄ

2016-17 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի  մի շարք ուսանողների տրվեց  ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցում:

Առկա ուսուցմամբ 667 ուսանողներից մասնակի փոխհատուցում տրվել է 138 ուսանողների (առկա ուսուցման համակարգի ուսանողների 21%-ին):

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հրամանով՝ մասնակի փոխհատուցում (20% զեղչ)  տրված138 ուսանողների մեծ մասը սահմանամերձ համայնքներից են:    

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 2 ուսանողի տրվել է 50% զեղչ:

47 ուսանողի ուսման վարձավճարը զեղչվել է համապատասխան կանոնակարգով (Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ):

100% զեղչ այս կիսամյակում տրվել է 7 ուսանողի, որոնցից 4-ը առաջին կուրսի, 3-ը երկրորդ կուրսի ուսանողներ են:     

Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ևս, տնօրենի հրամանի համաձայն, օգտվել են մասնակի փոխհատուցումից:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն

Կայացավ մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ հերթական հանդիպումը

2016թ. հոկտեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ հերթական հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ղեկա­վարի ինստի­տուտին,  ֆունկցիաներին, արդյունավետ գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կայացավ մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ  հերթական հանդիպումը

Առաջարկվեցին կրթական նոր ծրագրերի մշակման և իրականացման, գնահատման համակարգի վերանայման, կադրային, նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության գնահատման արդյունավետ ուղիներ:

Ընդգծվեց, որ մասնագիտության կրթական ծրագրերը համակարգող մարմնի կողմից հստակեցվում են կրթական ծրագրի ղեկավարների գործառութային պարտականություններն ու կատարվելիք աշխատանքները:

Հոկտեմբերի 22-ի տնօրենության ընդլայնված նիստում

2016թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի պատասխանատուները:

Հոկտեմբերի 22-ի տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին կրթական ծրագրերի պատասխանատուների կատարած աշխատանքներին, ամբիոնների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նիստի ընթացքում ընդգծվեցին ուսումնական գործընթացը համակարգող երեք կարևոր օղակների (դեկանատ, ամբիոն, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու) գործառույթները, նրանց արդյունավետ ու փոխհամաձայնեցված գործունեության ուղիները:

Հանձնարարվեց ամբիոնների վարիչներին, կրթական ծրագրերի պատասխանատուներին մեծ ուշադրություն դարձնել կրթական ծրագրերի հետ կապված հարցերին, ուսանողների կողմից բարձրացված խնդիրներին, հաճախակի կազմակերպել գիտագործնական կոնֆերանսներ, բաց դասեր, գիտաժողովներ՝ դրանցում ընդգրկելով ուսանողներին: