ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է 5 գիտաժողով.
- ապրիլի 30-ին՝ «Զարգացող երկրներին բնորոշ տնտեսական խնդիրները» խորագրով (միջբուհական),
- մայիսի 2–ին՝ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա»,
- մայիսի 3-ին՝ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունների գծով,
- մայիսի 7-ին՝ հետևյալ ուղղվածություններով՝
- ռոմանագերմանական լեզուներ և ռուսաց լեզու,
- հայ և արտասահմանյան գրականություն,
5. մայիսի 10-ին՝ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության գծով (միջբուհական):
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գիտաժողովի օրվանից առնվազն 3 օր առաջ ներկայացնել մասնակցության հայտը և թեզիսը:
Մասնակցության հայտը պետք է ներառի.
- աշխատանքի ամբողջական վերնագիրը,
- տեղեկություններ հեղինակի(ների) մասին (ազգանունը, անունը, հայրանունը, ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը),
- տեղեկություններ գիտական ղեկավարի մասին (ազգանունը, անունը, հայրանունը, գիտական աստիճանը, կոչումը),
- երաշխավորագիր ամբիոնի կողմից (գիտական ղեկավարի կարծիքի հետ միասին):
Թեզիսի ծավալը պետք է լինի մեկից մինչև երկու էջ:
Համակարգչային շարվածքը՝ MS Word 2007 ծրագրով: Տեքստի տառատեսակը՝ Sylfaen: Տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1,15, էջի ֆորմատը՝ A4, լուսանցքները՝ սահմանված կարգով: Պարբերությունները սկսել TAB-ի կիրառմամբ:
Ներկայացված աշխատանքը իր բովանդակությամբ պետք է արտացոլի հեղինակի(ների) կողմից ինքնուրույն աշխատանքի արդյունքները և պարունակի գիտականորեն ընդունված ձևակերպումներ:
Էլեկտրոնային տարբերակով մասնակցության հայտը և թեզիսը կարող եք ներկայացնել ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի աշխատասենյակ (ք. Իջևան, Սպանդարյան 4, 1-ին հարկ), տրամադրել Ձեր ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահին (ԵՊՀ ԻՄ–ի ուսանողների համար) կամ ուղարկել sssysuib@gmail.com էլ. փոստի հասցեին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099-399-311 հեռախոսահամարով: