Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է …

Շնորհավորում ենք...

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ծննդյան տարեդարձի կապակցությամբ սիրով շնորհավորում է Վարչատնտեսական վարչության պետ Կ.Այվազյանին և սպասարկող անձնակազմի աշխատակից Համլետ Քոչարյանին` նրանց մաղթելով քաջառողջություն, երջանկություն, նորանոր հաջողություններ աշխատանքում և կյանքում:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

2015թ. դեկտեմբերի 10-ին` ժամը 15:00-ին, Տավուշի մարզային գրադարանում տեղի կունենա Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս:

Այն կվարի ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը:

Սիրով հրավիրում ենք:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովի հրավեր

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովի հրավեր

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) հրավիրում է մասնակցելու 2016թ. հունվարի 21-22-ը Եվրոպայի խորհրդի ՏԵՄՊՈՒՍ-ի «ՄԱՀԱԹՄԱ» ծրագրի աջակցությամբ կազմակերպվող «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորագրով գիտագործնական երկօրյա համաժողովին, որտեղ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և գործընկեր եվրոպական ուսումնական հաստատությունների դասախոսները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց կողմից կիրառվող հաջողված փորձը:

Համաժողովի հիմնական նպատակն է պլենար և սեկցիոն նիստերի ժամանակ քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները` կարևորելով դասավանդման և ուսումնառության վերաբերյալ հետազոտությունը, քաղաքականությունն ու պրակտիկան, բացահայտել եվրոպական մակարդակի ուսումնառության քաղաքանության ներդրման ուղիները:

Համաժողովն օգտակար կլինի ՄՈՒՀ-երի ղեկավարների, կրթության կազմակերպիչների, որակի ապահովման մասնագետների, դասախոսների, ուսանողների, մասնագիտության կրթական ծրագրեր մշակողների, մեթոդիստների համար: Ցանկացողները համաժողովին կարող են մասնակցել թե՛ որպես ունկնդիր և թե՛ որպես զեկուցող ներկայացնեն իրենց փորձը:

Ընտրված զեկույցները հոդվածի տեսքով կհրապարակվեն համաժողովի նյութերի ժողովածուի մեջ:

Հաշվի առնելով համաժողովի մեծածավալ աշխատանքները` սահմանվել է մասնակցության վճար՝ 35000 ՀՀ դրամ մեկ անձի համար:

Փոխանցման համար գործում է հետևյալ հաշվեհամարը՝
ՀՎՀՀ 00257269, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ Հ/Հ 205004201518-1001, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ:

Համաժողովի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը info@anqa.am  էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել մասնակիցների տվյալները (անուն, ազգանուն, հեռախոս, էլեկտրոնային հասցե):

Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, ինչպես նաև զեկույցներին ներկայացվող պահանջները կարող եք գտնել anqa.am կայքում:

2016թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունելություն կիրականացնի 2 նոր կրթական ծրագրերով

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդունելություն կիրականացնի 13 կրթական ծրագրերով, որոնցից 2-ը` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» նոր են ներդրվել մասնաճյուղում:

Այս նոր կրթական ծրագրերը ԵՊՀ ԻՄ-ում ներդնելիս հաշվի են առնվել մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները ՀՀ-ի և հատկապես տարածաշրջանի աշխատաշուկայում դրանց ունեցած մեծ պահանջարկի վերաբերյալ:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է

Ամբիոնի վարիչ` ֆիզ. մաթ. գիտ. թեկն., դոցենտ  Ա.Վ.Ցուցուլյան

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. թեկն., դոցենտ Ա.Ցուցուլյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով քաջառողջություն, երջանկություն, աշխատանքային բեղուն գործունեություն ու հաջողություններ կյանքում: