Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

2017թ. նոյեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված գրական-երաժշական միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ, հյուրեր:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Միջոցառումը բացվեց մասնակիցների՝ ուսանողությանն ուղղված շնորհավորական խոսքով ու բարեմաղթանքներով. «Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոփոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Թե ինչպիսին կլինի ՀՀ-ն տարիներ անց, պայմանավորված է ներկայիս ուսանողության ձգտումներով, երազանքներով ու հաստատակամությամբ: Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Ուստի ջերմորեն շնորհավորում ենք մեր ուսանող ընկերներին,  ցանկանում անսպառ եռանդ, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և նպատակների իրականացում»:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ սրտանց շնորհավորելով նրանց տոնը, մաղթելով, որ ուսանողական տարիները նրանց համար դառնան հարուստ գիտելիքների ձեռքբերման ու անմոռաց հիշողություններով լի տարիներ, որ նրանք չունենան չիրականացած երազանքներ, այլ ունենան դժվարությունները հաղթահարելու անկոտրում կամք ու արևոտ նպատակներ: Տնօրենն իր խոսքում ընդգծեց, որ ուսանողամետ մեր բուհում ամեն ինչ արվել ու արվում է, որ ուսանողները լիարժեք պայմաններում անցկացնեն իրենց ուսումնառությունը և դառնան այն պահանջված մասնագետները, ովքեր բարձր կպահեն ԵՊՀ-ի անունն ու հեղինակությունը:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Այնուհետև ուսանողների տոնը շնորհավորեց մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ մասնավորապես նշելով. «Սիրելի՛ համալսարանականներ, 
այսօր ողջ աշխարհը տոնում է Ուսանողի միջազգային օրը, օր, որը ստիպում է մեզ վերաիմաստավորել մեր կյանքի ամենակարևոր, պատասխանատու և անհոգ փուլերից մեկը։ Հպարտորեն եմ բարձրաձայնում, որ մեր բուհում արվել և արվում է ամեն ինչ, որ ուսանողն իրեն զգա լիարժեք, երջանիկ ու կրթված: Մեզ մոտ լսելի է ուսանողի ձայնը, իսկ նման բուհի ուսանող լինելն առաջին հերթին պատիվ է, արժանապատվություն, որին պետք է յուրաքանչյուրս մոտենանք մեծագույն պատասխանատվությամբ, լինենք խելացի, բարեկիրթ, նպատակամետ ու համառ, ունենանք նվիրական երազանքներ, իսկ Ուսանողական խորհուրդն ինչպես միշտ կմնա լավագույն հարթակը ինքնադրսևորվելու, զարգանալու և ինքնակազմակերպվել սովորելու համար: Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի ուսանողներ»:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ապա ներկայացվեց տոնի պատմությունը, թե ինչպես 1939թ. հոկտեմբերի 28-ին Պրահայի ուսանողները և դասախոսները դուրս էին եկել ցույցի՝ նշելու Չեխոսլովակիայի կազմավորման տարեդարձը։ Ֆաշիստ զավթիչների կողմից ցույցը դաժանաբար ճնշվեց, որի ժամանակ սպանվեց ուսանող Յան Օպլետալը։ Յանի թաղման օրը՝ նոյեմբերի 15-ը, նույնպես վերածվեց բողոքի մեծ ցույցի, որի ժամանակ տասնյակ ցուցարարներ ձերբակալվեցին։ Նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան ֆաշիստական ուժերը շրջափակեցին ուսանողական հանրակացարանները, ձերբակալվեց ավելի քան 1200 ուսանող։

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Ուսանողական շարժման 9 ակտիվիստներ գնդակահարվեցին։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Հետագայում արդեն Ուսանողների համաշխարհային կոնգրեսը նոյեմբերի 17-ը հռչակեց որպես Ուսանողների միջազգային օր։

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Միջոցառումը շարունակվեց մասնաճյուղի շնորհալի ուսանողների երաժշտական ու պարային գեղեցիկ կատարումներով:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

Տոնական դահլիճում մերթ թևածեց սիրո քնքուշ մեղեդին, ու բեմի վրա ալիքվեց նաիրյան հեզաճկուն պարը, մերթ թնդաց ազգային-հայրենասիրական խրոխտ երգն, ու բոլորվեց շուրջպարը:

Կայացավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառումը

 

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

2017թ. նոյեմբերի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»  մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս, որը վարեց Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, ՄԿԾ-ի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Ուսանողները անգլերենով ներկայացրին խնդիրների լուծումներ, ցուցադրեցին բանաձևերի դուրսբերման եղանակներ, ծրագրերի կոդավորման շնորհանդեսներ:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Բաց դասին իրենց աշխատանքներով հանդես եկան Վարդուհի Մեհրաբյանը, Վազգեն Փայտյանը, Գերասիմ Ալավերդյանը և Լևոն Սարուխանյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

 

Վարդուհի Մեհրաբյանը անգլերենով ապացուցեց X+Y+XY=1 հավասարումը՝ ներկայացնելով բոլոր հերթական քայլերը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Հաջորդիվ Վազգեն Փայտյանը ներկայացրեց քառակուսի հավասարումից դիսկրիմինանտ և արմատներ գտնելու եղանակը (How to Find the Discriminant and the Roots in a Quadratic Polynomial):

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Երրորդ թեման Էրատոսթենեսի մաղի (Sieve of Eratosthenes) միջոցով պարզ թվերը գտնելու մեթոդն էր, որը ներկայացրեց Գերասիմ Ալավերդյանը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

Լևոն Սարուխանյանը ներկայացրեց էկոլոգիական խնդրի լուծումը:

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում կայացավ բաց դաս

«ԻԿՄ»  մասնագիտության 2-րդ կուրսում սա անգլերեն լեզվով առաջին մասնագիտական միջոցառումն էր:

Պատմվածքների մրցույթ

էսսե շարադրություն

«Արձագանք» ընկերությունը և ընկերության նախագահ, թարգմանիչ – գրականագետ Մարո Մադոյան-Ալաջաջյանը հայտարարում են պատվածքների մրցույթ: Հեղինակների համար տարիքային և ներկայացված պատմվածքների համար բովանդակային սահմանափակում չկա:

Մրցույթին մասնակցելու համար պետք է պահպանել հետևյալ պայմանները.

  • Պատմվածքները բաղկացած պետք է լինեն ամենաքիչը 4 էջից:
  • Նյութի տառատեսակը՝ silfaen, տառաչափը՝ 11:
  • Ներկայացված պատմվածքները նախկինում որևէ այլ տեղ չպետք է տպագրված լինեն:
  • Հեղինակները չպետք է օգտվեն մեկ այլ աղբյուրից, այլապես նրանց աշխատանքերը կորակազրկվեն:

Պատմվածքներն անհրաժեշտ է ուղարկել gayane.eghiazaryan.75@mail.ru հասցեով մինչև 2018թ․մարտի 1-ը: Էլեկտրոնային նամակում պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, զբաղվածությունը և կոնտակտային տվյալներ:

1-ին փուլում կընտրվեն այն աշխատանքները, որոնք համապատասխանում են մրցույթի չափանիշներին: 2 -րդ փուլում կընտրվեն լավագույն 5 աշխատանքներ: 3-րդ փուլին կմասնակցեն նախորդ փուլը հաղթահարած 5 պատմվածքները, որոնցից 3 կզբաղեցնեն հաղթանակած երեք հորիզոնականները և կստանան խրախուսական պարգևներ և նվերներ: Հարցերի համար զանգահարել՝ 043 11 73 09 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» պատմվածքի շուրջ

 2017թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» (“The Curious Case of Benjamin Button”) պատմվածքի շուրջ:

Քննարկումը վարում էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանը, մասնակցում էին Խաղաղության կորպուսի կամավոր դասախոս Քոլման Հեսլերը և ուսանողներ:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի  «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» պատմվածքի շուրջ

«Գրքասեր» ակումբի հերթական քննարկման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Ֆիցջերալդի ոճային փոփոխության և պատմվածքի թեմայի գրավչության վերաբերյալ:

Զուգահեռներ անցկացվեցին ժամանակակից հասարակության և 1960-80-ականների Բալթիմորի միջև` մասնավորապես շեշտելով, որ փոքր բնակավայրերում հասարակական կարծիքից կախվածությունը միշտ էլ մեծ տեղ է զբաղեցրել  մարդու կյանքում:

Ընդգծվեց պատմվածքում արտահայտված արդիական մեկ այլ գաղափար՝ կապված յուրաքանչյուր տարիքում համապատասխան վարքագիծ և արտաքին ունենալու հետ:

«Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ֆ. Ս. Ֆիցջերալդի  «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» պատմվածքի շուրջ

Ներկայացվեց, որ Բենջամինը, լինելով բոլորից տարբեր, մերժված է հասարակության և իր ընտանիքի անդամների կողմից, ովքեր, իրականությունը որպես այդպիսին ընդունելու փոխարեն, մերժում են այն` տեղիք տալով ծիծաղաշարժ և գրոտեսկային իրավիճակների:

 

 

Նոյեմբերի 15-ի տնօրենության նիստում

2017թ. նոյեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը:

Նոյեմբերի 15-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ուսանողության տոնին նվիրված միջոցառումների իրականացմանը, ուսումնական գործընթացին, ուսանողների առաջադիմությանն ու կարգապահությանը վերաբերող հարցեր:

ՈՒԽ-ի նախագահի կողմից ներկայացվեցին այն միջոցառումները, որոնք նախատեսված էին ուսանողության տոնի շրջանակներում («Ուսանողների տոնին նվիրված երաժշտական միջոցառում մասնաճյուղի դահլիճում» (նոյեմբերի 16, ժամը 13:30), «Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարում են ուսանողները» (նոյեմբերի 17), «Մարզահամերգային համալիրում տոնական համերգ» (նոյեմբերի 17):

Տնօրենության նիստում նշվեց, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, ուսանողների կարգապահության (մասնավորապես՝ հաճախումների) և նրանց  առաջադիմության միջև ուղիղ համեմատական կապ գոյություն ունի:

Այդ համատեքստում դարձյալ ընդգծվեց սեմինար և գործնական պարապմունքներին ուսանողների ակտիվության, դասամատյաններում դա գնահատելու ու վերջնական գնահատականների մեջ արտացոլելու, ինքնուրույն աշխատանքի կարևորությունը:

Ներկայացվեց, որ մասնաճյուղի տնօրենության կողմից հետևողական վերահսկողություն է իրականացվում ուսանողների հաճախումների նկատմամբ, որպեսզի գործող կարգապահական կանոնների համաձայն ձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ բացակայությունները կանխելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով: