Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝ Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

2016թ. նոյեմբերի 16-ին՝ ուսանողների տոնի նախօրեին,  Գոշավանքում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիների՝ Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը:

Երդման արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզի հոգևոր դասի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, ուսուցիչներ, առաջին դասարանցիներ, լրագրողներ, հյուրեր:

Ներկաները նախ մոմ վառեցին 12-13-րդ դդ. Գետիկ գետի ափին կառուցված հայոց հոգևոր և կրթամշակութային նշանավոր կենտրոնում, ապա հայր Սամվել Մխիթարյանի աղոթքով սկսվեց երդման արարողությունը:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Ուսանողները՝ գիտելիքի և դպրության մեր գալիք սերմնացանները, հանդիսավոր երդվեցին պատվով կրել  Ուսուցչի բարձր և վեհ կոչումը, իրենց ստացած գիտելիքները, ստեղծագործական ներուժն ու հոգու  ջերմությունն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթության և դաստիարակության պատվաբեր և չափազանց պատասխանատու գործին, լինել  արդարամիտ, բարի, նվիրյալ ուսուցիչներ և այդպիսին էլ դաստիարակել իրենց աշակերտներին, ամեն ինչ անել, որպեսզի նրանք մեծ կյանք մտնեն սեփական ժողովրդի և հայրենիքի հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով, երկրի համար դաստիարակել բարեկիրթ, հայրենասեր, սեփական ուժերին վստահ  քաղաքացիներ, բարձր պահել հայ դպրոցի սուրբ անունը:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Հաղարծնի դպրոցի փոքրիկ սաներն էլ մայրենին սիրելու, այն անաղարտ պահելու հաստատուն երդում տվեցին և հանդես եկան Մաշտոցի սուրբ աջով հայրաբար ծնված հայոց նշանագրերի՝ հայ հոգու սահմանները օտար մտազավթիչներից դարեր ի վեր պահպանող այդ  երեսունվեց անխոնջ ու զգոն զինվորների մասին գողտրիկ ելույթով:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները ներկայացրին հոգևոր երգեր:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Ուսանողներին ու աշակերտներին իր օրհնության  փառահեղ խոսքն ասաց Տավուշի թեմի առաջնորդ  Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը. «Անչափ ուրախ եմ այս առավոտի համար և ուզում եմ Աստծուն գոհություն հայտնելուց հետո մեր մեծագույն գնահատանքը, օրհնությունն ու շնորհակալությունը հայտնել ԻՄ համալսարանին, նրա ղեկավարությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին, ուսուցիչներին՝ այս ամբողջ առաքելությունը իրականացնելու և նաև այսօրվա նախաձեռնության համար:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Մեր շա՛տ սիրելի ուսանողներ, դուք մեծ առաքելության կոչված մարդիկ եք՝ այնպիսի անձինք դառնալու, որի համար այսօր ուխտեցիք և երդվեցիք այս սուրբ խորանի առջև՝ Մխիթար Գոշի հիշատակի դիմաց, որ գիտակցաբար ընտրել եք ուսուցչության ճանապարհը և այն էլ այպիսի տարիքի՝ նախակրթական կամ տարրական, որը ես միշտ համեմատում եմ Աստծո արարչագործության հետ: Աստված երբ մարդուն կավից ստեղծում էր, իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց. դուք նույն գործն եք անում կամ անելու եք. ստեղծելու եք կավից, և այդ երեխաները լինելու են ձեր պատկերով և նմանությամբ, ինչպիսին ձեր պատկերը կլինի, այնպիսին նրանք կժառանգեն, հետևաբար այդ մեծ պատասխանատվությունն է մղում ուսուցչի ձեռքը համբուրել, և ես երազում եմ ու համոզված եմ, որ ձեր այսօրվա քայլով ունենալու եք շատ աշակերտներ, ովքեր ձեր ձեռքերը կհամբուրեն: Վստահաբար դուք ուսուցչության ճանապարհի մեջ ունենալու եք չափազանց մեծ դժվարություններ, բայց ձեր մեծագույն առաքելությունը լինելու է Մարդը: Շատ եմ խնդրում ձեզ՝ մարդուն արժեք տվեք, գնահատեք նրանց, ովքեր գալու են ձեր ձեռքից հոգևոր և կրթական խնամք ստանալու, մեծացրեք նրանց և ամակարևորը՝ սիրեք նրանց…»:

Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ Ուսուցչի երդման կապակցությամբ շնորհավորելով «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ մեր առաջին ուսանողներին, ընդգծեց կրթության բնագավառի ներկայացուցիչների ամենօրյա տքնաջան ու պատասխանատու աշխատանքի կարևորությունը, նրանց  ունեցած անգնահատելի դերն ու ավանդը սերունդների կյանքում,  ապագա ուսուցիչներին պատգամեց գիտելիքներից բացի իրենց սաների մեջ սերմանել ազգային, բարոյական ու համամարդկային արժեքներ՝ ազնիվ հայրենասիրություն ու մարդասիրություն, բարեկրթություն, անկոտրում կամք ու լավատեսություն:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Նախաձեռնության առաքելությունն ու նպատակն ամփոփեց ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը, ով և կազմակերպել էր այս միջոցառումը: Պարոն Բրուտյանը նշեց, որ եթե մեր ուսանողները այսօր երդվեցին անմնացորդ նվիրաբերվելու մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին, դառնալու մեր հայրենիքի հզորացման, մեր պետականության ամրապնդման ամենամեծ ջատագովներն ու նվիրյալները, ապա ինքն էլ ուսանողների առջև երդվում է շուրջ 40-ամյա մանկավարժական ու գիտական իր փորձառությամբ և գիտելիքներով նրանց համար բացել դեպի մանկավարժության գաղտնիքները տանող բոլոր փակ դռները:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Նման միջոցառումները ասես մեկ անգամ ևս փաստում են, որ մենք այն մեծ ծառի ճյուղերն ենք, որի արմատները հաստատված են Իմաստության վրա և սնվում են Հավերժության ակունքներից, և պատգամում են, որ պետք է պտղաբերենք` այդ արմատներին արժանի մնալով: 

Երդման արարողությունից հետո ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից «ՏՄՄ» առաջին կուրսի ուսանողներին նվիրվեց «Մեսրոպ Մաշտոց» նկարը,  որպեսզի  ուսումնառության ընթացքում լսարանում էլ Մաշտոցի սուրբ հայացքն ուղեկցի նրանց:

Գոշավանքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման  «ՏՄՄ» մասնագիտության առաջին կուրսեցիների՝  Ուսուցչի երդման հանդիսավոր արարողությունը

Վերջում Տավուշի թեմի առաջնորդի և ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության կողմից ձեռք բերվեց պայմանավորվածություն 2016-17 ուստարվա ավարտին՝ Սուրբ թագմանչաց տոնին ուսանողների հետ այցելելու Օշական` հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ ուսուցիչ ս. Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին:

 

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

2016թ. նոյեմբերի 15-ին  Իջևանի երաժշտական դպրոցում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանի՝ «Անվերջ կարոտը, սերը» խորագրով գրական առաջին ցերեկույթը:

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

 Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով. հավաքվել էին մարզի  կրթության, գիտության, մշակույթի և արվեստի ոլորտների ներկայացուցիչներ՝ ունկնդրելու երիտասարդ, շնորհալի ասմունքող Աննա Դավթյանին:

Աննան սիրված ասմունքող Լիաննա Զուրաբյանի սանն է. իր կիրթ ու բարեհունչ ասմունքով տարբեր միջոցառումներում արդեն հասցրել է գերել շատ ունկնդիրների:

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

Գրական ցերեկույթի ընթացքում Աննա Դավթյանը ներկայացրեց հայ դասականների և ժամանակակից բանաստեղծների (Համո Սահյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Լևոն Բլբուլյան, Արմեն Երիմյան և ուրիշներ) ստեղծագործություններից:

Միջոցառման վերջում իրենց հիացմունքն ու տպավորություններն արտահայտեցին  ցերեկույթին ներկա ուսուցիչները, մշակույթի և արվեստի գործիչները՝ Աննային մաղթելով նոր հաջողություններ ու բարձունքներ ասմունքի ասպարեզում:

Կայացավ մեր ուսանողուհու գրական առաջին ցերեկույթը

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

2016թ. նոյեմբերի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում  կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կազմակերպվել էր «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի կողմից:

intellectual-game-14-11-2016-1

Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների ֆակուլտետների, Իջևանի պետական քոլեջի, վարժարանի, ավագ դպրոցի թիմերը:

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

 

Խաղը դիտելու էին եկել ոչ միայն ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներ, այլև Իջևանի ուսումնական հաստատությունների սաներ, աշակերտներ:  

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Մրցույթն անցկացվեց 2 փուլով. նախ ներկայացվեցին խաղի կանոնները, ապա յուրաքանչյուր փուլում մասնակիցներին տրվեց 10 հարց:

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Առաջին և երկրորդ փուլերի արդյունքներն ամփոփելով՝ Իջևանի պետական քոլեջի  և  Վարժարանի  թիմերը  վաստակեցին  հավասար  միավորներ:

Հնչեց երեք լրացուցիչ  հարց:  

Առաջին  և երկրորդ տեղերը գրավեցին  Իջևանի ավագ դպրոցի  և ԵՊՀ  Իջևանի  մասնաճյուղի  թիմերը, երրորդ  տեղը  զբաղեցրեց  Իջևանի վարժարանի  թիմը: 

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Մրցանակային տեղեր զբաղեցրած  թիմերը  ակումբի  կողմից  պարգևատրվեցին պատվոգրերով, առաջին  տեղ գրաված թիմին տրվեց նաև նվեր: 

Մասնաճյուղում կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ

Ինտելեկտուալ խաղի վերջում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի  «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Լազր Ափինյանը՝ նշելով, որ  բուհի կողմից նման ինտելեկտուալ միջոցառումների կազմակերպումը և դրանցում մարզի աշակերտներին ներգրավումը  է՛լ  ավելի  է  ամրացնում  համալասարանի  և մարզի ուսումնական հաստատությունների  միջև  կապը:

Միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին

avetis-aharonyanՀամազգային հայ կրթական և մշակութային միությունը և Երևանի պետական համալսարանը, ՀՀ Սփյուռքի նախարարության հետ գործակցաբար 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ին կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նվիրված գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին:

Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննելու և արժևորելու Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությունը, նրա ազգային-պետական գործունեությունը:

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից։

Զեկուցումների հայտերը և թեզիսներն ընդունվում են մինչև 2016 թ.-ի  դեկտեմբերի 1-ը։

Հայտերը ներկայացնել՝

«Համազգայինի» գրասենյակ`                                      ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ`
Մաշտոցի  37/14, հեռ. (+374) 10 53 39 49                   Աբովյան 52ա, հեռ. (+374) 60 71 06 24
Էլ. հասցե` hayastan@hamazkayin.com                        Էլ. հասցե` armphilology@ysu.am

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Արամ Սիմոնյան- ԵՊՀ  ռեկտոր

Նարե Միքայելյան- Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրեն
Սերժ Սրապիոնյան- ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ

Կարո Հովհաննիսյան- Հրապարակախոս, գրաքննադատ, ուսուցիչ (Բեյրութ)

Արծրուն Ավագյան- ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան

Էդիկ Մինասյան- ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան

Վազգեն Գաբրիելյան- ԵՊՀ Հայ նորագույն գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր

Արման Եղիազարյան-  ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ

http://ysu.am/main/

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

Շախմատ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին հայտնում ենք, որ 2016թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա շախմատի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 22-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: