2016թ. մայիսի 12-ին և 13-ին զեկուցումներ կարդացին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Ալիսա Թամրազյանը և Հասմիկ Հակոբյանը:
Զեկուցումներին ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ալիսա Թամրազյանը ներկայացրեց զեկուցում՝ «Որոշ անհավասարությունների ապացույցներ» թեմայով:
Զեկուցման ղեկավարն էր Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ, դոցենտ Մ.Զաքարյանը:
Անհավասարությունները հիմնականում ապացուցվեցին ֆունկցիայի ածանցյալի կիրառությամբ, ինչպես նաև Թեյլորի շարքի վերլուծության և որոշակի նշանակումների միջոցով:
Հասմիկ Հակոբյանը կարդաց զեկուցում՝ «Անընդհատ և հավասարաչափ, անընդհատ ֆունկցիաներ և Կանտորեմի թեորեմի ապացույցը» թեմայով:
Զեկուցման ղեկավարն էր Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆ.մ.գ.թ. Հ.Քամալյանը:
Զեկուցման մեջ ներկայացվեց կոմպակտության գաղափարը և Բորելլի լեմման: Բերվեցին համապատասխան օրինակներ, որտեղ ֆունկցիան անըդհատ էր, բայց ոչ հավասարաչափ:
Զեկուցումներից հետո ուսանողների և դասախոսների մասնակցությամբ իրականացվեց եզրափակիչ քննարկում, զեկուցողներին ուղղվեցին հարցեր, տրվեցին սպառիչ պատասխաններ: