Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում ավագների հետ

2014թ. փետրվարի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը բոլոր կուրսերի ավագների հետ, որի նպատակն էր քննարկել 2013-2014 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին առնչվող կազմակերպչական, կարգապահական և այլ բնույթի հարցեր:

Տնօրենը ներկայացրեց այն հիմնական պահանջները, որոնք պետք է կատարեն ավագները:

Նրանք պետք է հետևողական լինեն դասի թեմաների, առարկայական ծրագրերի, մատենավարության հարցերում, բացթողումների դեպքում կրեն պատասխանատվություն:

Ավագները տնօրենին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնց նա հանգամանորեն պատասխանեց:

«Ռուսական խոսքի մերիդիաններ» առաջին միջազգային մրցույթ

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը հրավիրում է մասնակցելու 2013թ.. նոյեմբերի 5-ից  2014թ.հունիսի 6-ը կազմակերպվելիք ռուսաց լեզվի զարգացմանն ու տարածմանը միտված “Ռուսական խոսքի մերիդիաններ” նախագծերի աջակցության առաջին միջազգային մրցույթին, որը նախատեսված է ռուսական և արտասահմանյան հիմնադրամների, կենտրոնների, ակումբների, ուսումնական հաստատությունների և այլ կազմակերպությունների ու հաստատությունների համար, որոնք իրականացնում են ռուսաց լեզվի և մշակույթի զարգացման և տարածման աշխատանքներ:

Նախագծերը ընդունվում են մինչև 2014թ.. ապրիլի 15-ը:

Մրցույթի արդյունքում ընտրված 10 լավագույն նախագծերի ղեկավարները (I, II և III աստիճանի դիպլոմ) կպարգևատրվեն կրթամշակութային ուղևորությամբ դեպի Մոսկվա:

Մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը (I աստիճանի դիպլոմ) կստանա 1.000.000 ռուբլի դրամական պարգև: 

Ցանկացողները առավել մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ այցելելով http://meredianRussia.rudn.ru   կայքէջը:

Աղբյուրը` www.edu.am

Հրամանատար Մախսուդյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2014թ. փետրվարի 3-ին մասնաճյուղը հյուրընկալեց Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար Մ.Մախսուդյանին:

Ներկաներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, շնորհավորեց Հայոց բանակի 22-րդ տարելիցի կապակցությամբ: Նա նշեց, որ Տավուշի մարզը ամենաերկար սահմանն ունի հակառակորդի հետ, և բուհի ու զորամասի սերտ համագործակցությունը խիստ կարևոր է: Մասնաճյուղն էլ մի սահմանապահ զորամաս է, որն ամուր վահանի պես պաշտպանում է մեր երկրի հյուսիսարևելյան հատվածը:

Այնուհետև ելույթ ունեցավ գնդի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը: Հրամանատարը ներկայացրեց նախարարի ուղերձը դպրոցներին ու բուհերին, ընդգծեց, որ տարեցտարի կարևորվում է բուհ-բանակ համագործակցությունը: Պարոն Մախսուդյանը խոսեց հայ զինվորների կատարած սխրագործությունների, բանակի համալրման, առկա խնդիրների և նպատակների մասին:

Հրամանատարը նաև պատասխանեց դասախոսների և ուսանողների հղած հարցերին: Ծավալվեց անկեղծ երկխոսություն:

Համալսարանների կառավարման աջակցության դրամաշնորհային ծրագիր

Կարնեգի Քորփորեյշնի Նյու Յորքի գրասենյակի աջակցությամբ Այռեքս կազմակերպությունը մշակել է “Համալսարանների կառավարման աջակցության ծրագիրը” (ՀԿԱԾ), որի նպատակն է նպաստել Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Գանայի, Տանզանիայի, Ուգանդայի և Ուկրաինայի մի շարք հանրային համալսարաններում վարչական աշխատանքների բարելավմանը:

Ծրագրի մրցույթին մասնակցելու համար հայցադիմումներն ընդունվում են մինչև 2014թ. մարտի 31-ը: Տեղեկատվությունները կարող եք ներբեռնել http://irex.am/arm/programs/uasp/uasp.html կայքէջից:

Աղբյուրը` www.edu.am

ՄՐՑՈՒՅԹ` «ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ»

Կժեշիցայի (Լեհաստան) մշակույթի բաժանմունքը, Վարշավայի ռուսական մշակույթի կենտրոնը, Մինսկի (Բելորուս) մշակույթի կենտրոնը, Ֆյուրստենվալդի (Գերմանիա) «Մշակույթի գործարանը», «Տուրիստական Հայաստան» ամսագիրը (Ռուսաստան, Հայաստան) և «Գրական փեթակ» էլեկտրոնային ռեսուրսը հրավիրում են Ձեզ մասնակցելու Եվրոպայում հայտնի մի մրցույթի, որն անց է կացվում արդեն 27 տարի. «Արկածներն իրենք են գալիս – աշխարհն առանց պատերազմի և բռնության»:

«Աշխարհն առանց պատերազմի և բռնության». շատ գայթակղիչ թեմա ինչպես նոր կյանք մտնողի, այնպես էլ կյանքի երկար ուղի անցածների համար: Մրցույթը կոչված է լսարանի առջև բացահայտելու հեղինակների անձնական հայացքները շրջակա աշխարհի վերափոխման հնարավորության դեպքում:

Մրցույթին ընդունվում են հեղինակային գեղարվեստական կամ փաստագրական բնույթի աշխատանքներ, որոնք բացահայտում են «Աշխարհն առանց պատերազմի և բռնության» թեման և նվիրված են հետևյալ խնդրահարույց հարցրին. մարդու ողբերգությունը կոմերցիոնալացված հասարակության մեջ, թմրամոլությունը, հարբեցողությունը, ռասսայական և կրոնական պատկերացումները: Մասնակիցների աշխատանքները կնայի ժյուրին:

Աշխատանքը ներկայացնելու կանոնները: Մրցույթին ներկայացվում են գեղարվեստական կամ փաստագրական աշխատանքներ՝ ըստ մրցույթի պայմանների, Առավել նախընտրելի են հետևյալ ֆորմատի աշխատանքները՝ բանաստեղծություն, էսսե, նովել, պատմվածք: Աշխատանքները պետք է ներկայացվեն ռուսերեն, բելոռուսերեն կամ լեհերեն:

Ծավալը՝ 10 տպագիր կամ 15 ձեռագիր էջ:

Աշխատանքին կից ներկայացնել համառոտ ինֆորմացիա Ձեր մասին՝ տարիք, հասցե, հեռախոս:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը՝ 2014թ. մարտի 15:

Աշխատանքները կարելի է ուղարկել հետևյալ հասցեով՝ Gminni Osrodek Kultury ul. Skwierzynska 21a 66-435 Krzeszyce Polska կամ մրցույթի էլ. հասցեին «На конкурс»՝ elena@armeniatravel.ru:

Որևէ երկրի հանդեպ քաղաքական ագրեսիա և թշնամանք պարունակող աշխատանքները չեն գնահատվի: Արդյուքները հայտնի կլինեն 2014թ. հուլիսի առաջին կեսին:

Հաղթողները կհրավիրվեն յոթօրյա ճանապարհորդության Լեհաստան, կպարգևատրվեն գավաթներով և հուշանվերներով:

Աղբյուրը`www.menq.org