Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ

2018թ. հունվարի 29-ից փետրվարի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվում են պրոֆեսորադասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնք վարում են Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, դասախոս Քնար Օթարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Մելինե Մելիքյանը:

Մասնաճյուղում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ

Դասախոսները վերապատրաստվում են “Microsoft Office PowerPoint Presentation” ծրագրով, իսկ վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի անդամները՝ “Microsoft Office Excel” ծրագրով:

Մասնաճյուղում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ

 

Վերապատրաստումների նպատակն է համակարգել այդ ծրագրերի վերաբերյալ մասնակիցների գիտելիքները, անհատական և խմբային առաջադրանքների միջոցով ձևավորել և զարգացնել դրանցով արդյունավետ աշխատելու նրանց հմտությունները, ապահովել փորձի փոխանակում տարբեր բնագավառների մասնագետների միջև:

Մասնաճյուղում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ

“Microsoft Office PowerPoint Presentation” ծրագրով վերապատրաստման դասընթացի ժամանակ ներկայացվում են, թե ինչ է պրեզենտացիան (ներկայացում, շնորհանդես, սահիկաշար), որոնք են նրա տիպերը, պատրաստման փուլերը, ինչ չափանիշների պետք է բավարարի արդյունավետ պրեզենտացիան և այլն:

Մասնաճյուղում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ

Դասընթացի վերջում դասախոսները կիմանան, թե ինչպես ընտրել և ներկայացնել “PowerPoint” համակարգի հնարավորությունները, կկարողանան զեկուցումների, դասընթացների համար կիրառել “PowerPoint” ծրագիրը, օգնել ուսանողներին այդ ծրագրի միջոցով ցուցադրելու կուրսային և ավարտական աշխատանքները, կկարողանան կիրառել և համադրել տեքստային ու գրաֆիկական խմբագրիչների աշխատանքները, զեկուցումների, դասընթացների ցուցադրման համար ստեղծել շնորհանդեսներ:

Մասնաճյուղում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ

“Microsoft Office Excel” ծրագրով վերապատրաստման դասընթացի ժամանակ մասնաճյուղի վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմին ներկայացվում են էլեկտրոնային աղյուսակների կիրառության առանձնահատկությունները:

Մասնաճյուղում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ

Դասընթացի վերջում մասնակիցները կկարողանան արդյունավետ կերպով ստեղծել, մշակել, խմբագրել և ձևավորել աղյուսակներ, բանաձևերի և որոշ կարևոր ֆունկցիաների օգնությամբ կատարել հաշվարկներ, իրականացնել տվյալների ֆիլտրացիա և կարգավորում, նախապատրաստել էլեկտրոնային աղյուսակը  տպագրության:

 

Մասնաճյուղում իրականացվում են վերապատրաստման դասընթացներ

Մեր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

2018թ.  հունվարի 23-29-ը ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու Գ.Ավետիսյանը  և նույն ամբիոնի դասախոս Ա.Եգանյանը մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին, որը կազմակերպվել էր «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ի կողմից:

եր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

Սեմինարին մասնակցում էին  տարբեր ոլորտներում գործող տնտեսվարողների հաշվապահներ, դասախոսներ, «Հաշվապահների պատրաստման պրակտիկայի կենտրոն»-ի ուսանողներ:

5-օրյա սեմինարի ընթացքում մանրամասն քննարկվեցին ՀՀ հարկային օրենսգրքի, նոր հարկային օրենսգրքով սահմանված հարկատեսակների, մասնավորապես՝ շրջանառության հարկի, եկամտային հարկի, շահութահարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի, ավելացված արժեքի հարկի մասին օրենսգրքի դրույթների փոփոխությունները: Զուգահեռներ անցկացվեցին հին և նոր օրենսգրքերի միջև, ներկայացվեց տարբեր իրավական փոփոխությունների ազդեցությունը հարկ վճարողների  գործունեության վրա:

եր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

Սեմինարը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին (21.12.2017թ.) և ՀՀ ԿԱ ՊԵԿ մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետներից ստանալ իրենց հետաքրքրող առավել բարդ հարցերի պատասխանները:  

Մասնագետներն անդրադարձան հարկային հաշվառման և ֆինանսական  հաշվառման հիմնական տարբերություններին, յուրաքանչյուր հարկատեսակի գծով կատարվող հաշվարկների մեթոդաբանությանը, վճարումների, հաշվանցումների հնարավոր տարբերակներին, մի շարք պրակտիկ խնդիրների:

եր դասախոսները մասնակցեցին «ՀՀ նոր հարկային օրենսգիրք – 2018. փոփոխությունների ամբողջական փաթեթ» 5-օրյա սեմինարին

Սեմինարն անցավ  հետաքրքիր քննարկումներով, կիրառական խնդիրների հնարավոր լուծումներին վերաբերող առաջարկների և հաշվապահներին հանդիպած հարկային   դժվարությունների վերլուծությամբ:  

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր  

2018թ. հունվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան ֆակուլտետների (Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության և Բնական գիտությունների) գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցեցին տնօրենը, Ուսումնամեթոդական վարչության պետը, ֆակուլտետների գիտխորհուրդների անդամները, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները:

27-01-2018-4

Ֆակուլտետների ընդլայնված նիստերում ամփոփվեցին 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները, քննարկվեցին նույն ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ներկայացվեցին քննությունների արդյունքները: Նշվեց, որ քննաշրջանը կազմակերպվել է սահմանված կարգով՝ ըստ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցի: Ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 312 ուսանող, այդ թվում՝ 73 անվճար և 239 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 87%, այդ թվում` 100% անվճար, 83%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում ևս ամփոփվեց 2017-2018 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը, ներկայացվեցին 2017-2018 ուստարվա II կիսամյակի համար իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Նշվեց, որ ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 123 ուսանող, այդ թվում՝ 36 անվճար և 87 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 59%, այդ թվում` 100% անվճար,  87%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի նիստում ներկայացվեց, որ ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել է 128 ուսանող, այդ թվում՝ 26 անվճար և 102 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 57%, այդ թվում՝ 92% անվճար, 48%  վճարովի ուսուցման համակարգերում:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Ֆակուլտետների ընդլայնված նիստերի ընթացքում ամփոփիչ ելույթներով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ անդրադառնալով ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանն ուղղված խնդիրներին, ընդգծելով, որ դասախոսները հետևողական լինեն ուսանողների ինքնուրույն աշխատանքների իրականացման և գնահատման հարցերում: Պարոն Առաքելյանը հատուկ ուշադրություն դարձրեց դասախոսների վերապատրաստման ծրագրերին, էլեկտրոնային դասախոսությունների առկայությանը, ծրագրերի ու հարցաշարերի վերանայմանը, գնահատման համակարգին, կարգապահական նորմերին վերաբերող խնդիրներին:

Կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր   

Տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց կազմել առաջարկությունների փաթեթներ և ներկայացնել, թե նյութատեխնիկական ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ իրենց աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

 

 

2017-2018 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

2018թ. հունվարի 8-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան առկա ուսուցման համակարգի 2017-2018 ուստարվա I կիսամյակի եզրափակիչ գնահատմամբ և հանրագումարային քննությունները:

2017-2018 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Ամփոփելով քննությունների արդյունքները՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը հավաստեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցների, խախտումներ չեն արձանագրվել:

2017-2018 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Պարոն Դավթյանը նշեց, որ առկա ուսուցման համակարգում սովորում են 631 ուսանողներ, այդ թվում` անվճար ուսուցմամբ 155 ուսանող, իսկ վճարովի ուսուցմամբ՝ 476:

2017-2018 ուստարվա I կիսամյակում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74%, այդ թվում` անվճար ուսուցմամբ 99%, վճարովի` 66%:

2017-2018 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Անբավարար գնահատականներ են ստացել 162 ուսանողներ, որից անվճար ուսուցմամբ 2 ուսանող,   վճարովի` 160:

Մասնաճյուղի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետը (87%), իսկ ամենացածրը՝ Բնական գիտությունների ֆակուլտետը (57%):

2017-2018 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Բնական գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 128 ուսանողներ, այդ թվում՝ 26 անվճար և 102 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 57% , այդ թվում` 92% անվճար, 48%  վճարովի ուսուցման համակարգերում:

2017-2018 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Տնտեսագիտության  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 123 ուսանողներ, այդ թվում՝ 36 անվճար և 87 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 59%, այդ թվում` 100% անվճար,  87%  վճարովի ուսուցման համակարգերում:

2017-2018 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 312 ուսանողներ, այդ թվում՝ 73 անվճար և 239 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 87% , այդ թվում` 100% անվճար, 83%  վճարովի ուսուցման համակարգերում:

2017-2018 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

Կիրառական արվեստի ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 68 ուսանողներ՝ 20 անվճար և 48 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 76%, այդ թվում՝ 100% անվճար, 67%  վճարովի ուսուցման համակարգերում:

2017-2018 ուստարվա I կիսամյակի քննություններն ավարտվեցին

 

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 26-ամյա բանակ

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 26-ամյա բանակ

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր, իսկ 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

26 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:

Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:

Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն:

Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ՝ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:

Փա՛ռք ու պատիվ ձեզ, հայո՛ց քաջարի զինվորներ, որ սրատես արծվի պես զգոն հսկում եք մեր սահմանները, ձեզ ենք պարտական մեր ամեն մի խաղաղ օրվա համար…

Շնորհակալությու՛ն ձեզ և շնորհավո՛ր ձեր տոնը, մեր թանկագի՛ն զինվորներ, անփորձանք ծառայություն ձեզ և բարի վերադարձ…