Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բադմինթոնի՝ ՀՀ մեծահասակների առաջնությունում մեր ուսանողը գրավեց երկրորդ տեղը

2016թ. հոկտեմբերի 13-15-ը Երևանում կայացավ բադմինթոնի` Հայաստանի Հանրապետության մեծահասակների առաջնություն, որին մասնակցում էին տարբեր մարզերից 100 մարզիկ-մարզուհիներ:

Բադմինթոնի` ՀՀ մեծահասակների առաջնություն

Իջևանից մասնակցում էին 8 մարզիկ-մարզուհիներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից լավ հանդես եկավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը:

Բադմինթոնի` ՀՀ մեծահասակների առաջնություն

Զուգախաղերում ընկերակցելով Հովնան Խաչատրյանին (Գյումրի)՝ Հրաչ Ներսիսյանը գրավեց երկրորդ տեղը:

Բադմինթոնի ֆեդերացիայի կողմից հաղթողներն արժանացան մեդալի, պատվոգրի և դրամական պարգևի:

Բադմինթոնի` ՀՀ մեծահասակների առաջնություն

Հաղթող (առաջին տեղ գրաված) զույգը Իսպանիայում կմասնակցի 2016թ. աշխարհի առաջնությանը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

2016թ. հոկտեմբերի 14-ին «ՀՀ Տավուշի մարզի Սևքար գյուղի  տուրիստական վայրերը» թեմայով զեկուցում կարդաց Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը:

14-10-2016-1

Զեկուցողը նախ ներկայացրեց Տավուշի մարզի աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները, մարզի լեռնագրությունը և ջրագրությունը:

Տրվեց մարզկենտրոն Իջևանից 18 կմ հյուսիս՝ Սևքար գետի հովտում գտնվող համանուն գյուղի (Սևքար) մասին պատմական համառոտ ակնարկ:

14-10-2016-2

Հակոբ Դավթյանը “Google Earth” ծրագրով ներկաներին ծանոթացրեց տեղանքին, ներկայացրեց այն  լեռներն ու լեռնաշղթանները (օր.՝ Կապի, Ձնհալի, Հարսնաքարի, Թթուջրի, Յոթնաղբյուրի), որոնք  չկան ՀՀ և Տավուշի մարզի ֆիզիկական քարտեզների վրա,  բայց իրականում գոյություն ունեն և հետագայում պետք է քարտեզագրվեն:

Նշվեց, որ Սևքարը հիմնադրվել է մոտավորապես 900-1000 տարի առաջ: Տարածքը ծովի մակերևույթից ունի 700-1700մ բարձրություն: Գերակշռում են լեռնատափաստանային և լեռնաանտառային լանդշաֆտները: Գյուղի տարածքը 5078 հա է,  սահմանակից է Ղազախի շրջանին (Շահուկ քար), որի պատճառով  200 հա հողատարածք չի օգտագործվում:

Հանգամանորեն ներկայացվեցին Սևքար գյուղի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները՝ եկեղեցին, խաչքարերը, հուշաղբյուրները, բնական գեղատեսիլ վայրերը և այլն:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

 

Նկարագրվեց Սևքարի հարուստ բնաշխարհը՝ նրա անտառներում աճող էնդեմիկ ծառատեսակները, կենդանական աշխարհը,  սառնորակ աղբյուրները (Մոշահավի, Կապի, Մամռուտի և այլն), գյուղատնտեսական նշանակություն ունեցող «Սալկուտ» առուն, որի ջրերը խառնվում են Սևքար գետին, հանգստի վայրերը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Հիմնավորվեց, որ հնամենի Սևքար գյուղն իր գողտրիկ բնաշխարհով լիովին կարող է դառնալ զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն ներկայացնող վայր, գյուղի մաքուր անապական օդը և հանքային բուժիչ աղբյուրները, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհը նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգնման և տուրիզմի զարգացման համար:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

Զեկուցման վերջում ծավալվեց ակտիվ քննարկում, զեկուցողը պատասխանեց ներկաների ուղղած հարցերին:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության III կուրսի ուսանող Հակոբ Դավթյանը

 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

2016թ. հոկտեմբերի 1-ից 14-ը ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Իջևանի տարածաշրջանի մի շարք դպրոցներում (Իջևանի ավագ, Իջևանի վարժարան, Վազաշենի, Այգեհովտի, Կայանի, Ազատամուտի, Խաշթառակի, Աչաջրի, Սարիգյուղի, Սևքարի, Ն.Ծաղկավանի, Գանձաքարի, Գետահովտի միջնակարգ դպրոցներ): 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումներին մասնակցում էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, դասախոսներ, ուսուցիչներ:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը նախ ողջունեց աշակերտներին, ընդգծեց մասնագիտությունների ճիշտ ընտրության կարևորությունը մարդու կյանքում, ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, անդրադարձավ դրանց առանձնահատկություններին և աշխատաշուկայում ունեցած պահանջարկին: 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Նա նշեց, որ, հաշվի առնելով մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները տարածաշրջանի աշխատաշուկայում մասնագիտությունների ունեցած պահանջարկի վերաբերյալ, իրականացվել են մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝ «Պատմություն» մասնագիտության մեջ Ընդհանուր պատմության (գր.) կամ Օտար լեզվի (գր.)  քննությունները մրցութայինից դարձել են ոչ մրցութային, «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտություններում ոչ մրցութային է դարձել «Հայոց լեզու և գրականություն» (գր.) մրցութային առարկան: «Դիզայն» մասնագիտության ընդունելության քննություններից հանվել է «Գունանկար» առարկան:

2016-2017 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով ավելացվել են «Ֆինանսներ», «Սոցիալական աշխատանք», «Զբոսաշրջություն» մասնագիտությունները:

Հանվել են «Համակարգչային գրաֆիկա», «Տնտեսագիտություն», «Հոգեբանություն» մասնագիտությունների կրթական ծրագրերը:

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

 

Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվեց ընդունելության քննությունների ցանկը: Ընդգծվեց, որ 2016-2017 ուստարվա համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կատարվել են օտար լեզուների հետ կապված փոփոխություններ («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Քննարկվեցին ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

 

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրեցին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը վերաբերող տարբեր հարցեր:

Մասնակիցները գոհունակություն արտահայտեցին մասնաճյուղի նման նախաձեռնության համար` ակնկալելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Հանդիպումներ Իջևանի տարածաշրջանի դպրոցներում

Մեր ուսանողների ճանաչողական այցը ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան  

2016թ. հոկտեմբեր ամսին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները՝ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, տնտ. գիտ. թեկն., ասիստենտ Գ.Ավետիսյանի ղեկավարությամբ,  ճանաչողական այց կատարեցին Պռոշյանի կոնյակի գործարան և  ՀՀ կենտրոնական բանկ:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

 

Պռոշյանի կոնյակի գործարանում նրանք ներկա գտնվեցին շշալցման գործընթացին, որը կատարվում էր միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Մասնագետի կողմից ուսանողներին ներկայացվեց ընկերության մարքեթինգային գործունեությունը, կոնյակների ստեղծման, անվանակոչման («Վարդան Մամիկոնյան», «Եղիշե Չարենց», «Շիրազ», «Շերամ» և այլն), արտահանման պատմությունը: Նշվեց, որ կոնյակի տուփի մեջ զետեղվում են հայ գրողների երկերի ժողովածուների եռալեզու տարբերակները՝ արտահանվող երկրներում  հայ մշակույթը է՛լ ավելի հայտնի ու սիրված դարձնելու նպատակով:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Ուսանողները եղան  նաև գինու պահպանման և կոնյակի հնեցման մառաններում, տեղեկացան, որ գործարանում պատրաստվում են նաև պահածոներ, լիկյորներ ու գինու տարբեր տեսակներ:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Գործարանի ներկայացուցիչները ԵՊՀ ԻՄ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին ուսանողական պրակտիկաների անցկացման և դիպլոմային աշխատանքների համար տեղեկատվության տրամադրման գործում:

ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում ուսանողներին ներկայացվեցին ԿԲ-ի հիմնական գործառույթները, դրամի պատմությունը, դրամավարկային քաղաքականության իրականացման հետևանքները, «ԿԲ-Առևտրային բանկեր» փոխկապվածությունը, տրվեց մանրամասն տեղեկատվություն գնաճի ու դրա հետևանքների մասին:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Ուսանողնեը ծանոթացան տարբեր ժամանակների (Տիգրան Մեծի, Կիլիկյան Հայաստանի, Պարսկաստանի, Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվելու ժամանակաշրջանների) դրամներին:

Ներկայացվեց դրամի կեղծ լինելը ստուգելու գործընթացը, որն իրականացվում է երեք տարբեր սարքավորումների օգնությամբ և անզեն աչքով ստուգելու համար դրամի առանձնահատկություններն ու պաշտպանիչ շերտերի առկայությունը:

Մեր ուսանողների ճանաչողական այցը  ՀՀ կենտրոնական բանկ և Պռոշյանի կոնյակի գործարան   

Ճանաչողական այցերի ընթացքում մեր ուսանողներն ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները, ձեռք բերեցին գործնական հմտություններ:

 

 

«Ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով դաս-միջոցառում

2016թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով դաս-միջոցառում, որը կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովը:

«Ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով դաս-միջոցառում

Նախաձեռնության նպատակն էր ուսանողներին ներկայացնել հաջողության հասնելու ուղիները, նրանց դարձնել առավել ինքնավստահ ու նպատակաուղղված՝ իրենց ծրագրերը հաջողությամբ իրականցնելու գործում: 

«Ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով դաս-միջոցառում

Նախ՝ համապատասխան շնորհանդեսների ուղեկցությամբ ՈՒԽ-ի անդամները (Կարինե Ալավերդյան, Զառա Վարտանյան,  Մերի Խեմչյան, Մելինե Իսկանդարյան) ներկայացրին այդ թեմայով զեկուցումներ, մեծերի (Ա.Էյնշտեյն, Թ.Էդիոսն, Բ.Գեյթս և ուրիշներ) ասույթների միջոցով բացահայտեցին  հաջողության հասնելու նրանց գաղտնիքները:

«Ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով դաս-միջոցառում

Ապա տեղի ունեցավ «Գաղտնիք» ֆիլմի դիտումը:

«Ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով դաս-միջոցառում

Զեկուցումների շարքին և կինոդիտմանը հաջորդեց բուռն քննարկում, որին մասնակցեցին միջոցառման բոլոր մասնակիցները:

«Ինչպե՞ս հասնել հաջողության» թեմայով դաս-միջոցառում