2016թ. մայիսի 13-ին Նոյեմբերյանում տեղի ունեցավ վոլեյբոլի հուշամրցաշար՝ նվիրված զոհված ոստիկաններին:
Մրցաշարին մասնակցում էր յոթ թիմ՝ ԵՊՀ ԻՄ-ի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Գանձաքարի, Նոյեմբերյանի, Պտղավանի, Դովեղի, Արճիսի թիմերը:
Խաղերն ընթացան երկու ենթախմբերով:
Առաջին ենթախմբում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմը մրցեց Պտղավանի, դատարանի և Դովեղի թիմերի հետ: Կիսաեզրափակիչում Պտղավանի թիմը հաղթեց մասնաճյուղի թիմին:
Երկրորդ ենթախմբում հանդիպեցին Նոյեմբերյանի և Գանձաքարի թիմերը: Հաղթեց Գանձաքարի թիմը՝ դուրս գալով եզրափակիչ:
Առաջին տեղի համար մրցեցին Պտղավանի և Գանձաքարի թիմերը:
Հաղթեց Գանձաքարի թիմը, որը պարգևատրվեց փոխանցիկ գավաթով, մեդալով և պատվոգրով:
Երրորդ տեղի համար ԵՊՀ ԻՄ-ի թիմը մրցեց Նոյեմբերյանի թիմի հետ և հաղթեց՝ պարգևատրվելով մեդալով, պատվոգրով և հուշանվերով: