Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

2016թ. մարտի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «WRITE ON! COMPETITION 2016» մրցույթում հաղթած մեր ուսանողների վկայականների հանձնման արարողությունը, որին ներկա էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Տասը տարուց ավելի է, ինչ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ջանքերով գործում է «WRITE ON! COMPETITION» մրցույթը, որը նախատեսված է տարբեր երկրների 6-12-րդ դասարանների աշակերտների և բուհերի I-IV կուրսերի ուսանողների համար:

Այս տարի մրցույթը կայացել է փետրվարի 29-ին, և ԵՊՀ ԻՄ-ից մասնակցել են «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I-III կուրսերի մի խումբ ուսանողներ:

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Յուրաքանչյուր կուրսի համար նախատեսված էր երկու թեմա: Շարադրությունները ստուգվել ու գնահատվել են Խաղաղության կորպուսի կամավոր դասախոս Քոլման Հեսլերի, գործընկեր դասախոս Էմմա Թեմրազյանի կողմից, և յուրաքանչյուր կուրսի երեքական լավագույն աշխատանքներ ուղարկվել են Երևան՝ ազգային (հանրապետական) հանձնաժողովի գնահատմանը:

Արդյունքների համաձայն՝ «WRITE ON! COMPETITION 2016» մրցույթի հանրապետական փուլում հաղթել են  «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողներ Հասմիկ Վարդանյանը (առաջին տեղ), Արինա Պարոնյանը (երկրորդ տեղ), Էմիլիա Փայտյանը (երրորդ տեղ):

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

II կուրսի ուսանողներից Անուշ Հակոբյանը գրավել է առաջին տեղը, Ռաֆայել Հարությունյանը՝ երկրորդ տեղը, Հայկ Դանիելյանը՝ երրորդ տեղը:

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

III կուրսի ուսանողուհիներ Վարսիկ Սարգսյանը և Վանուհի Վանեսյանը համապատասխանաբար գրավել են երկրորդ և երրորդ տեղերը:

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ «WRITE ON! COMPETITION 2016» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐ

Հասմիկ Վարդանյանի և Անուշ Հակոբյանի աշխատանքները հանրապետական հանձնաժողովի կողմից ուղարկվել են միջազգային՝ երրորդ փուլ:

Մարտի 21-ին մասնաճյուղում «WRITE ON! COMPETITION 2016» մրցույթում հաղթած մեր ուսանողների վկայականները հանձնելիս տնօրեն Ս.Առաքելյանը ուրախությամբ ողջունեց և շնորհավորեց ստեղծագործական կարողություններով օժտված մեր ուսանողներին՝ նրանց հերթական ձեռքբերումների կապակցությամբ, առանձնակի հաջողություն մաղթեց միջազգային՝ երրորդ փուլի մեր երկու մասնակիցներին, բոլոր ուսանողներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել նման մրցույթների, ինտելեկտուալ խաղերի, միջոցառումների և հաղթել:

Մեր ուսանողները Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների շախմատի մրցաշարում

 2016թ. մարտի 19-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց շախմատի մրցաշար, որը կազմակերպել էր Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորումը` միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ:

Մեր ուսանողները Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների  շախմատի մրցաշարում

Տավուշի մարզում առաջին անգամ անցկացվող շախմատի՝ հիմնարկ-ձեռնարկությունների թիմային մրցաշարին մասնակցում էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սաները՝ «Ինֆորմատիկա և Կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գիգուշ Մկրտչյանը, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արման Հարությունյանը, նույն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող, ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Հայկ Դանիելյանը:       

Մեր ուսանողները Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների  շախմատի մրցաշարում

Մասնակից 5 թիմերից լավագույն արդյունք ցուցաբերեց Նոյեմբերյանի ՀԷՑ-ը, 2-րդ տեղը գրավեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի Նոյեմբերյանի համայնքը, 3-րդ տեղը զբաղեցրեց Տավուշի մարզպետարանը:

Մեր ուսանողները Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների  շախմատի մրցաշարում

Առաջին տեղ գրաված թիմը պարգևատրվեց գավաթով, իսկ մրցանակային տեղեր գրաված շախմատիստները` համապատասխան մեդալներով ու դիպլոմներով:

cՄեր ուսանողները Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների  շախմատի մրցաշարում

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շախմատիստները, մրցաշարի կազմակերպիչների հավաստմամբ, ցուցադրեցին բավականին հետաքրքիր ու դիտարժան խաղ՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

Մեր ուսանողները Տավուշի մարզի հիմնարկ-ձեռնարկությունների  շախմատի մրցաշարում

 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսների հետ հանդիպում

2016թ. մարտի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպում ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսների հետ հանդիպում

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես առնչվում էին առաջիկայում դասախոսների որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը, դասամատյանների հետ տարվող աշխատանքներին, ամբիոնների գործավարությանը, սեմինար և գործնական պարապմունքների անցկացմանը, ուսանողների ինքնուրույնության ու գործնական հմտությունների զարգացմանը և այլն:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսների հետ հանդիպում

Ֆակուլտետի դասախոսները տնօրենին ներկայացրին իրենց առաջարկները, տվեցին իրենց հուզող հարցերը, կատարվեցին պարզաբանումներ:

Կայացավ Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնությունը

2016թ. մարտի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էր յոթ թիմ («Տնտեսագիտության տեսություն»-I, «Կիրառական արվեստ» I և III, «Հայոց լեզու և գրականություն»-I, «Պատմություն»-I, «Ֆրանսերեն լեզու և գրականություն»-I, «Անգլերեն լեզու և գրականություն»-II):   

Կայացավ Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի  մասնաճյուղային առաջնությունը

Սպորտլանդիան անցկացվեց օլիմպիական ձևով (պարտվողը դուրս էր մնում հետագա մրցակցությունից):

Կայացավ Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի  մասնաճյուղային առաջնությունը

Խաղային ձևերն էին օձաձև անցում, վազք ցատկապարանով և մարմնամարզական օղակներով: 

Կայացավ Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի  մասնաճյուղային առաջնությունը

Եզրափակիչ դուրս եկան «Կիրառական արվեստ»-III, «Անգլերեն լեզու և գրականություն»-II թիմերը:  

Հաղթեց «Կիրառական արվեստ» մասնագիտության III կուրսի ուսանողներից (Անի Խաչատրյան, Թեհմինե Ղազարյան, Անի Մխիթարյան, Մերի Կիրակոսյան) կազմված թիմը:  

Կայացավ Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի  մասնաճյուղային առաջնությունը

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

 

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

2016թ. մարտի 15-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում կայացավ ավարտական աշխատանքների էսքիզների (նախագծերի) հաստատման գործընթացը, որին ներկա էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, գեղխորհրդի անդամները, ավարտական աշխատանքները ղեկավարող դասախոսները, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

Ավարտական կուրսի 31 ուսանողները ֆակուլտետի գեղխորհրդի անդամներին ներկայացրին իրենց աշխատանքների էսքիզները, բացատրեցին դրանց իրականացման ընթացքը:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

Նախագծված աշխատանքները բազմաժանր էին՝ գոբելեն, մետաքսանկար, գեղանկար, հարթաքանդակ, կերամիկական ու մետաղական աշխատանքներ և այլն:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

 Ուսանողները ստացան աշխատանքների հետ կապված անհրաժեշտ ցուցումներ, բացթողումները լրացնելու վերաբերյալ արժեքավոր դիտողություններ:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

  Դիտարկումները հիմնականում վերաբերում էին էսքիզների ճշգրտմանը, որոշ կառուցվածքային, բովանդակային, թեմատիկ խնդիրների, իրականացման ընթացքի հետ կապված ինչ-ինչ տեխնիկական նրբությունների:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

Օրինակ, նշվեց, որ աշխատանքների գեղարվեստական արժեքը կարելի է մեծացնել որոշ տարրեր առաջին պլան մղելու, զարդանախշեր ընդգծելու, շրջանակով, համապատասխան ֆոնով ապահովելու և այլ միջոցներով:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հավաստեց, որ մասնաճյուղի ղեկավարության կողմից ուսանողները կստանան անհրաժեշտ աջակցություն՝ աշխատանքները լիարժեք և պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները