2017թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ վերապատրաստման դասընթաց անգլերեն լեզու դասավանդողների և ուսանողների համար (Teacher Training Workshop “Empowering Recipes For EL Teachers”):
Այն իրականացվեց Հայաստանի ԱՄՆ դեսպանատան շրջանավարտների դրամաշնորհային ծրագրի (US Embassy in Armenia within the US Alumni Outreach Grant Program) ֆինանսավորմամբ, Անգլերեն դասավանդողների հայկական ասոցիացիայի (AELTA), ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ու Անգլերենի ռեսուրս կենտրոնի համատեղ ջանքերով:
Վերապատրաստման դասընթացի պատասխանատուներն էին Լուսիկ Հովակիմյանը (ԵՊՀ դոցենտ), Նարինե Խոնդկարյանը (ՀՀ ԳԱԱ, թարգմանիչ), ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, Անգլերենի ռեսուրս կենտրոնի պատասխանատու Էմմա Թեմրազյանը և նույն ամբիոնի դասախոս, ՄԿԾ-ի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը:
Դասընթացավարներն էին ԵՊՀ դոցենտներ Լուսիկ Հովակիմյանը և Լիանա Բարսեղյանը, ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ Նարինե Խոնդկարյանը, Օհանյան կրթահամալիրի ներկայացուցիչ Սոնա Մանուկյանը:
Վերապատրաստման դասընթացն անցկացվեց երկու խմբով՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջանների միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցների ուսուցիչների և ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ ու 4-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ:
Դասընթացը բաղկացած էր ուսուցիչների համար 4 թեմայից, ուսանողների համար` 2 թեմայից:
Բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր, ուսուցիչները ստացան նաև լեզվական խաղերի փաթեթ՝ ԱՄՆ դեսպանատան կողմից: