Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2013-2014 ուստարվա ընդունելություն


Երևանի պետական համալսարանը հայտարարում է առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2013-2014 ուստարվա ընդունելություն:

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,
  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճեններ,
  • 4 լուսանկար (3×4 չափսի),
  • զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն  (առկայության դեպքում),
  • ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարի անդորրագիր։

Ընդունելության փաստաթղթերն ընդունվում են` 1-ին փուլով` մայիսի 20-ից մինչև հունիսի 4-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 10-ից մինչև հունիսի 25-ը, 3-րդ փուլով` օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 30-ը։

Ընդունելությունը կատարվում է` 1-ին փուլով՝ հունիսի 8-ից մինչև հունիսի 13-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը, 3-րդ փուլով` սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 6-ը։

Ի գիտություն ասպիրանտուրայի դիմորդների

Ասպիրանտուրայի դիմորդների համար Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև համապատասխան թույլտվություն ունեցող կազմակերպություններում կազմակերպվում է օտար լեզվից /անգլերեն լեզու/-TOEFL iTP տարբերակված ստուգարքի հանձնման գրանցում:

Ցանկացողները կարող են  դիմել վերոնշյալ կազմակերպություններ:

Անհատական ցուցահանդես Իջևանի պատկերասրահում

Ս.թ. մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, Իջևանի պատկերասրահում տեղի կունենա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի ՇՈՒՇԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ աշխատանքների անհատական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Ներկայացված կլինեն 40-ից ավել գունանկարներ, 5-ից ավել քանդակներ և 40-ից ավելի ճեպանկարներ:

Ցուցահանդեսը կտևի 2 շաբաթ:

Մուտքն ազատ է:

Գծանկարի, գունանկարի և Դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնների համատեղ նիստ

ԿԱՄՈ ԲԵՆԻԿԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնների դասախոսներին, որ ս.թ. մայիսի 3-ին` ժամը 14:30-ին, տեղի կունենա երկու ամբիոնների համատեղ նիստ` հետևյալ օրակարգով.

1.Ավարտական աշխատանքների նախապաշտպանության արդյունքների քննարկման հարցերի մասին  (զեկ.՝ Կ.Այվազյան)

2. Շուշիի ազատագրման հերոսամարտին նվիրված ցուցահանդես կազմակերպելու հարցի մասին  (զեկ.՝ ամբիոնի վարիչներ)

3. Ընթացիկ հարցեր:

Նոր մագիստրոսական ծրագրին կարող են դիմել ոչ միայն համալսարանականները


Երևանի պետական համալսարանը ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ հայտարարում է «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի մեկնարկը:

Հայոց ցեղասպանության շուրջ օրեցօր ավելացող մարտահրավերներն առավել պահանջված է դարձնում մեզանում խնդրո առարկային տիրապետող, բանիմաց մասնագետների հարցը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ հայ կրթօջախների համար այս խնդիրն առավել քան կարևոր է դառնում:

Ուստի ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կիրականացվի «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը:

Մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները:

Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաև արտերկրից հրավիրված դասախոսների ներգրավումն ուսումնական գործընթացի մեջ:

Սույն թվականի մայիսից մեկնարկում է մագիստրատուրայի ընդունելությունը, որին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ-ի, այլև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:

Մանրամասների համար գրել masters@armin.am էլ. հասցեին: