Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ուսանող 2012» ամենամյա մրցույթ

Հարգելի՛ ուսանողներ,

Ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ «Ուսանող 2012» ամենամյա մրցույթի մասնակցության հայտը:

Մասնակցել կարող են ԵՊՀ այն ուսանողները, որոնք ցուցաբերում են հասարակական բարձր ակտիվություն, արդեն ավարտել են 2 ուսումնական կիսամյակ, և ամբողջ ուսման ընթացքում արդյունարար ՄՈԳ-ը բարձր է 13-ից:

ԵՊՀ «Ուսանող 2012» մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, որի ընթացքում հաղթող ուսանողները կպարգևատրվեն ԵՊՀ ՈՒԽ մեդալով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 7-ն է:

«Բանակցություն»

     Ս.թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:15-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  գրադարանում տեղի կունենա «Բանակցություն» խորագրով դերային խաղ, որին կարող են մասնակցել ոչ միայն առկա, այլև հեռակա ուսուցման համակարգի  ուսանողները:

Բոլոր ցանկացողները մինչև նոյեմբերի 3-ը կարող են դիմել իրենց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին:

ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերություն

Ուսանողական սպորտլանդիա

Ս.թ. նոյեմբերի 5-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կմեկնարկի ուսանողական սպորտլանդիա:

Այն կազմակերպում է Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

«Ոսկե աշուն» տոնական համերգային ծրագիր

     ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի  ուսանողական խորհուրդը կազմակերպում է «Ոսկե աշուն» տոնական համերգային ծրագիրը:

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը   14:15 –ին Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում:

     Մուտքն ազատ է:

Ասմունքի համալսարանական մրցույթ

ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ն կազմակերպում է ասմունքի մրցույթ` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է պատրաստել երկու բանաստեղծություն` մեկը Սայաթ-Նովայի, մյուսը որևէ հայ գրողի գրածներից:

Բոլոր ցանկացողները մինչև հոկտեմբերի 29-ը կարող են դիմել իրենց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին կամ մասնաճյուղի ՈՒԳԸ փոխնախագահ Հայրապետ Առուստամովին` հետևյալ հեռախոսահամարով` 098-33-83-73: