Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ճանապարհային երթևեկության կանոնները» թեմայով սեմինար

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է «Ճանապարհային երթևեկության կանոններ» թեմայով սեմինար:

Սեմինարի ընթացքում կխոսվի ճանապարհային երթևեկության ընդհանուր կանոնների, մեքենաների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների, ճանապարհային երթևեկության նշանների և նշագծումների մասին:
Կքննարկվեն վարորդական իրավունքի տեսական քննությանը վերաբերող հարցեր  (շաբլոն):

Սեմինարը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 26-ին` ժամը 14:20-ին, մասնաճյուղի գրադարանում:

Մուտքն ազատ է:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

Ս.թ. նոյեմբերի 19-21-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացող բոլոր ուսանողները մինչև նոյեմբերի 17-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Գիտաժողով` նվիրված մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտաժողովնվիրված մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին:

 Գիտաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 4-6-ը ԵՊՀ ԻՄ բոլոր ֆակուլտետներում:

Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 29-ը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ֆակուլտետի ՈւԳԸ նախագահին կամ ուղարկել ՈւԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին` sssysuib@gmail.com:

Լավագույն աշխատանքները կներառվեն ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուում: Բոլոր մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:

Ստորև տրվում է գիտաժողովի բաժանմունքների ցանկը.

  1.  Հայոց լեզու,
  2. Հայ գրականություն,
  3. Հայոց պատմություն,
  4. Համաշխարհային պատմություն,
  5. Ռուսաց լեզու և ռոմանագերմանական լեզուներ,
  6. Ռուս և արտասահմանյան գրականություն,
  7. Մանկավարժություն և հոգեբանություն,
  8. Փիլիսոփայություն,
  9. Տնտեսագիտություն,
  10. Սերվիս և աշխարհագրություն,
  11. Մաթեմատիկա և ինֆորմատիկա,
  12. Ֆիզիկա,
  13. Կենսաբանություն և քիմիա,
  14. Բնապահպանություն և բնօգտագործում,
  15. Համաշխարհային արվեստ:

Հրավիրում ենք մարզվելու

 ԵՊՀ ԻՄ արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը հայտնում է, որ ս.թ. նոյեմբերի 20-ից մասնաճյուղի բոլոր աշխատողները կարող են գալ սպորտդահլիճ՝ մարզվելու:

Նախապատրաստական դասընթացներ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժինը կազմակերպում է նախապատրաստական  դասընթացներ և կատարում 2013-2014 ուստարվա դիմորդների ընդունելություն հանրակրթական բոլոր առարկաներից:

Դասընթացներն սկսվում են նոյեմբերի 20-ից և ավարտվում մայիսի 31-ին:

Նախապատրաստական դասընթացները վարում են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:

Դասընթացն ավարտելուց հետո ունկնդիրները հեռակա ուսուցմամբ համակարգ ընդունվում են հարցազրույցով:

Յուրաքանչյուր առարկայի ուսման վարձը 80000 (ութսուն հազար) դրամ է:

2013-2014 ուստարվա  ունկնդիրների  գործերն  ընդունվում են   նոյեմբերի 1-ից 15-ը` ժամը 10:00-17:00:

Դիմորդները ներկայացնում են 1 լուսանկար և ծննդյան վկայականի (անձնագրի)  պատճենը:

Դիմել ԵՊՀ ԻՄ մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժին:

Հեռախոս`  093711713