Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամբիոնների համատեղ նիստ

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դեկորատիվ կիրառական արվեստ» և «Գծանկար, գունանկար» ամբիոնների բոլոր դասախոսներին, որ ս.թ. դեկտեմբերի 13-ին` ժամը 14:30-ին,     տեղի կունենա ամբիոնների համատեղ  նիստ:

 ՕՐԱԿԱՐԳ

1.Դասախոսների սոց.հարցումների արդյունքների քննարկում  (զեկ.`  Ռ.Բուղդարյան, Ա.Միրզոյան)

2.Դասալսումների արդյունքների քննարկում    եկ.` Կ.Այվազյան)

3. Ընթացիկ հարցեր

ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողով

Ս.թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի նիստերի դահլիճում տեղի կունենա մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված քառօրյա ուսանողական գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու:
Ստորև ներկայացվում է գիտաժողովի ծրագիրը`

04.12.2012 թ.
Բնական գիտությունների ֆակուլտետ
12 լսարան, 14:10
Նախագահող՝ ֆ.մ.գ.թ. դոցենտ Ա.Վ.Ցուցուլյան

  1. Սլավիկ Ալավերդյան (ԿՄ/Ֆ IV) – Պոպուլյացիայի թվաքանակի փոփոխության Ֆերհյուլստի մաթեմատիկական մոդելը
  2. Մելինե Մելիքյան (ԿՄ/Ֆ III) – Ֆլուորեսցենցիայի մեթոդների օգտագործումը բժշկության մեջ
  3. Մերի Ամիրզյան (Բ/Բ III) – Իմունիտետ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
28 լսարան, 14:10
Նախագահող՝ պ.գ.թ. դոցենտ Վ.Ա.Ալեքսանյան

  1. Միկիչ Փարսադանյան (Պատմ. IV) – Հայաստանի մշակույթը 19-րդ դարում
  2. Աշխեն Մկրտումյան (Պատմ. IV) – Քաղաքացիական պատերազմները Հռոմում: Կեսարի դիկտատուրայի հաստատումը
  3. Արևիկ Դովլաթբեկյան (Պատմ. IV) – Պրուսական պետության ներքին քաղաքականությունը 1860-ական թթ.: Օտտո ֆոն Բիսմարկ
  4. Մանե Խալաթյան (Պատմ. IV)- Նապոլեոն Բոնապարտի արշավանքը Ռուսաստան
  5. Զարուհի Քարտաշյան (Պատմ. III) – Աշխարհագրական Մեծ հայտնագործություններ
  6. Ջեմմա Քոքոբելյան (ԱԼ/Գ IV) – The Notion of Art in Oscar Wide’s “The picture of Dorian Gray”

05.12.2012 թ.
Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
28 լսարան, 14:10
Նախագահող՝ պ.գ.թ. դոցենտ Վ.Ա.Ալեքսանյան

  1. Աննա Ադամյան (Մ/Հ IV) – Ընտանիքի մոդելը պատանիների ու աղջիկների պատկերացմամբ
  2. Նաթելա Օրդինյան (Մ/Հ IV) -Փսիխոպաթիաներ
  3. Մարիամ Բուդուրյան (Մ/Հ IV) – Մինչամուսնական մտերմության դերը ամուսնական ներդաշնակության գործընթացում
  4. Լիլիթ Բաբլումյան (Մ/Հ IV) – Պատանիների բնավորության տիպերը ըստ մասնագիտական ընտրության ոլորտի
  5. Մերի Սահակյան (ՀԼ/Գ III) – Մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի անհայտացման վարկածները
  6. Ֆլորա Սուքոյան (ՀԼ/Գ IV) – Շարահյուսկան կապակցության միջոցների գործածությունը Հ. Շիրազի քնարերգության մեջ
  7. Կարինե Սարուխանյան (ՀԼ/Գ IV) – Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի պատկերակերտման համակարգը
  8. Մարիամ Կարապետյան (ՀԼ/Գ IV) – Հնաբանությունները Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում

06.12.2012 թ.
Կիրառական արվեստի ֆակուլտետ
Արվեստի պատմության լսարան, 14:10
Նախագահող՝ տ.գ.թ. դոցենտ Կ.Բ.Այվազյան

  1. Շուշան Բաղդասարյան (Կ/Ա III) – Ֆրանցիսկո Գոյայի արվեստը
  2. Նարինե Օրդինյան (Կ/Ա IV) – Երվանդ Քոչար. «Տարածական նկարչություն»
  3. Տաթևիկ Աբրահամյան (Կ/Ա III) – Դիմանկար
  4. Անահիտ Ահարոնյան (Կ/Ա IV) – «Մեծ հոլանդացին»: Ռեմբրանտ
  5. Մարիամ Մադաթյան (Կ/Ա IV) – Մ. Սարյանը` գույնի վարպետ

07.12.2012 թ.
Տնտեսագիտության ֆակուլտետ
39 լսարան, 14:10
Նախագահող՝ տ.գ.թ. դոցենտ Ն.Բ.Խուդավերդյան

  1. Նաիրի Ճաղարյան (Տ/Տ IV) – ՀՀ տնտեսական իրավիճակը անկախությունից հետո և 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները
  2. Հայրապետ Առուստամով (Տ/Տ IV) – Մարդկության զարգացման հայեցակարգ
  3. Վարդուհի Վարդումյան (Տ/Տ IV) – Միգրացիոն գործընթացները Հայաստանում
  4. Աշխեն Առաքելյան (Տ/Տ IV) – Պիտեր Լինչ, Ուորեն Բաֆեթ: Ներդրումների ոսկե կանոններ
  5. Տաթևիկ Ալիխանյան (Տ/Տ IV) – Սոցիալիզմ: Իրականությու՞ն, թե ուտոպիա
  6. Հայարփի Դավթյան (Սերվիս IV) – Ագրոտուրիզմը որպես գյուղական բնակավայրերի զարգացմանը խթանող գործոն
  7. Հասմիկ Ալիխանյան (Տ/Տ III) – Մենեջմենթի առանձնահատկությունները Ճապոնիայում
  8. Գոհար Պետրոսյան (Տ/Տ III) – Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, առկա հիմնախնդիրները: Մարզի զարգացման հեռանկարները

Կ/Ա ֆակուլտետի դահլիճ, 16:00
Գիտաժողովի արդյունքների ամփոփում և հավաստագրերի հանձնում

Հանդիպում Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների հետ

ԿԱՄՈ ԲԵՆԻԿԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դեկորատիվ կիրառական արվեստ» և «Գծանկար, գունանկար» ամբիոնների բոլոր դասախոսներին հայտնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 12-15-ին, նիստերի դահլիճում տեղի կունենա   հանդիպում ֆակուլտետի ուսանողների հետ:

Մասնակցությունը պարտադիր է:

Դեկանատ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը «Համակարգչային տեխնիկա» ձեռք բերելու համար «ԵՊՀ ԻՄ-ԱՊՁԲ 02/04» ծածկագրով կազմակերպում է գնանշման հարցում

   

     «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Իջևանի մասնաճյուղը «Համակարգչային տեխնիկա» ձեռք բերելու համար «ԵՊՀ ԻՄ-ԱՊՁԲ 02/04» ծածկագրով կազմակերպում է գնանշման հարցում:

     Գնանշման հարցման հրավեր ստանալու համար անհրաժեշտ է 880 դրամ փոխանցել «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ  Իջևանի մասնաճյուղի «Արդշինինվեստբանկ»` Իջևանի մասնաճյուղում ունեցած 247610017094 հաշվի համարին:

    Սույն հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 7 աշխատանքային օրերի ընթացքում գնանշման հարցման հայտերը պետք է ներկայացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ հետևյալ հասցեով` Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական-3 և դիմել գնումների գործակալ Ս.Սարգսյանին, հեռ.` 094-77-94-07:


28.11.2012 թ.

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով

2012թ. նոյեմբերի 30-ին` ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով:


ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԾՐԱԳԻՐԸ

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ`

                ԵՊՀ ԻՄ տնօրեն, պ.գ.թ., դոցենտ ՍԱՄՎԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆ


ԶԵԿՈՒՑՈՒՄՆԵՐ

  1. Աշուղական երգարվեստը և Սայաթ-Նովան, զեկ.` բ.գ.թ., դոցենտ ՎԱՉԱԳԱՆ ԱՎԱԳՅԱՆ
  2. Թիֆլիսի բարբառի և փոխառությունների գործածությունը Սայաթ-Նովայի հայերեն խաղերում, զեկ.`  բ.գ.թ., ասիստենտ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆ
  3. Կնոջ արտաքինի պատկերումը Սայաթ-Նովայի քնարերգության մեջ, զեկ.` ՎԱՀԱՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
  4. Սայաթ-Նովայի ստեղծագործությունը 20-րդ դարասկզբի արևելահայ քննադատության գնահատմամբ, զեկ.` ԱՐՄԻՆԵ ԱԴԱՄՅԱՆ


ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՄԱՍ


“ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ” ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ