Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահների ընտրություններ

Հարգելի´ ուսանողներ, ս.թ. փետրվարի 15-25-ն ընկած ժամանակահատվածում մասնաճյուղում տեղի են ունենալու ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահների ընտրություններ:

Ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել ցանկացողները կարող են մինչև փետրվարի 10-ը տեղեկացնել համապատասխան ֆակուլտետների գործող ՈՒԽ նախագահներին:

Ֆակուլտետի ՈՒԽ նախագահի թեկնածուն պարտադիր  պետք է ունենա բարձր առաջադիմություն (13 և ավելի  մոգ) և հասարակական ակտիվություն:

ԵՊՀ  ԻՄ Ուսանողական խորհուրդ

Վոլեյբոլի ընկերական հանդիպում

Ս.թ. փետրվարի 23-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի ընկերական հանդիպում Իջևանի մարզադպրոցի և մասնաճյուղի վոլեյբոլի թիմերի միջև:

Դիտել ցանկացողները կարող են գալ մարզադահլիճ:

Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն 

Մեկնարկել է շարժունակության մասին «Էրազմուս Մունդուս Յանուս» նախագիծը

Մասնաճյուղի գիտական ու վարչական աշխատակազմի ներկայացուցիչներին և ուսանողներին հայտնում ենք, որ Հայաստանում մեկնարկել է շարժունակության մասին «Էրազմուս Մունդուս Յանուս» նախագիծը՝ հետևյալ ուղղություններով՝ Յասի (Ռումինիա),  Գրաց (Ավստրիա),  Լիլ 1 (Ֆրանսիա),  Մոնպելիե 2 (Ֆրանսիա), Գռոնինգեն (Նիդեռլանդներ),  Կռակով (Լեհաստան),  Բանսկա Բիստրիցա (Սլովակիա), Գռանդա (Իսպանիա):

Դիմումների ընդունումը կտևի դեկտեմբերի 7-ից մինչև փետրվարի 15-ը: Շարժունակությունը կարող է տևել մեկ ամսից (աշխատակազմի համար) մինչև ուսումնառության ավարտը  (կրթական նոր աստիճանի շնորհումը`ուսանողների և ասպիրանտների համար):

Կրթաթոշակը ներառում է ճանապարհածախսը, մուտքի արտոնագրի վճարը, ապահովագրությունը, կեցությունը,  ինչպես նաև ուսման վարձը:

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք  http://ianus.uaic.ro/:

ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է ընդլայնված նիստ

Նիստը տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի նիստերի դահլիճում, ս.թ. փետրվարի 8-ին` ժամը 14:15-ին:

Նիստի ընթացքում կքննարկվի մասնաճյուղի ՈՒԳԸ կիսամյակային գործունեության ծրագիրը:

Կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները:

ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ

ՀՀ կառավարությունը հայտարարում է մրցույթ

Առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներին հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը կրթաթոշակ տրամադրելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին.

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։

 Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):

Կրթաթոշակի տրամադրման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում` http://heh.am:

Կ Ա Ր Գ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում  չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման մասին