Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

2017թ. մայիսի 19-30-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը` ինը մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Ամփոփիիչ ատեստավորման քննություններն անցկացվում են սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցների համաձայն, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովները և ուսանողները քննություններին ու ավարտական աշխատանքների պաշտպանություններին մոտենում են ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

2017թ. մայիսի 19-ին և 20-ին կայացան «Պատմություն», Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությունների ամփոփիչ քննությունները և ավարտական աշխատանքների պաշտպանությունները:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

«Պատմություն» մասնագիտության 2017թ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր Համլետ Մարտիկի Գևորգյանը:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Սերյոժայի Սողոյանը:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մայիսի 20-ին տեղի ունեցավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման քննությունը:

Մայիսի 21-ին տեղի կունենա  նույն մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մայիսի 20-ին տեղի ունեցավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Մայիսի 21-ին տեղի կունենա ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ՏՏ դեպարտամենտի ծառայության պետ,  ֆիզմաթ. գի­տ. թեկնածու, դոցենտ Հարություն Վոլոդյայի Գասպարյանը:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Մայիսի 21-ին կկայանա «Սերվիս»  մասնագիտության ամփոփիչ քննությունը, մայիսի 27-ին՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

«Սերվիս» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:

Մայիսի 21-ին և 28-ին տեղի կունենան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ Կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի ֆինանսահաշվային վարչության պետ, գլխավոր հաշվապահ Հովիկ  Գուրգենի Հովհաննիսյանը:

Մայիսի 22-ին և 25-ին տեղի կունենան «Կիրառական արվեստ» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը:

Մայիսի 26-ին և 27-ին տեղի կունենան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Ասատուրի Բադալյանը:

Մայիսի 29-ին և 30-ին տեղի կունենան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լավրենտի Աշոտի Միրզոյանը:

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր

2017թ. մայիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Անգլերենի ուսանողական խմբակի այս ուստարվա եզրափակիչ դասը, որին ներկա էին Ուսխորհրդի անդամներ, ուսանողներ, հրավիրված էին դասախոսներ:

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր

Խմբակը ստեղծվել է Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ (2016թ. հոկտեմբերից), անգլերեն սովորել ցանկացողների համար:

Այն վարել է «Անգլերեն լեզու և գրականություն»մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Արինա Պարոնյանը:

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր

Անգլերենի խմբակի այս ուստարվա եզրափակիչ դասին ուսանողներն արտահայտեցին ծրագրի վերաբերյալ իրենց գոհունակությունը, խոստովանեցին, որ կազմակերպված դասերը բավականին հետաքրքիր էին, օգտակար և հաճելի՝ հագեցած տարբեր խաղերով, երկխոսություններով:

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր

Խմբակի վերաբերյալ իրենց դրական կարծիքն արտահայտեցին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, մասնավորապես՝ Էմմա Թեմրազյանը, ով ելույթ ունեցավ և ողջունեց ուսանողների նախաձեռնությունը:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ ուսանողներին շնորհավորելով ձեռք բերած գիտելիքների համար և ՈՒԽ-ի անունից նրանց հանձնելով հավաստագրեր: Ապա նա շնորհակալություն հայտնեց Արինա Պարոնյանին՝ ուսանողների սպասելիքներն արդարացնելու համար և ընդգծեց, որ հաջորդ  ուստարում խմբակը կշարունակի իր գործունեությունը: 

Անգլերենի ուսանողական խմբակի անդամներին տրվեցին հավաստագրեր

ՄԱՅՐ ԲՈՒՀԸ 98 ՏԱՐԵԿԱՆ Է

 
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ 98 ՏԱՐԵԿԱՆ Է
Համալսարանն այն կենսատու արմատն է, որից ճյուղավորվել է մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը և հիմք հանդիսացել ՀՀ գիտությունների ակադեմիայի ստեղծման համար:

Այսօր ՀՀ-ում գործող գրեթե բոլոր բուհերի դասախոսների ու գիտահետազոտական ստորաբաժանումների գիտաշխատողների՝ ակադեմիկոսների, պրոֆեսորների ու դոցենտների զգալի մասը ԵՊՀ շրջանավարտներ են, որոնց անունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

Արդեն 2-րդ տարին է, ինչ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր: Կարևորելով համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես պետականորեն նշվող տոն` ևս մեկ անգամ արժևորվում է Մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Մի քանի ուշագրավ փաստ Երևանի պետական համալսարանի պատմությունից.


• 1919 թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:


• 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:


• Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ.-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:


• Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս:


• Հայաստանի համալսարանի առաջին ռեկտորը Յուրի Ղամբարյանն էր:


• Նախորդ դարասկզբի 20-ական թթ.-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի շենքի առաջին հարկում:


• 1991 թ.-ին Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով:


• 1994 թ.-ին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:


• Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ:


• Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ:


• 2006 թ.-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Աղբյուրը՝ http://ysu.am

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

2017թ. մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպվել  էր «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում, որը վարում էր ամբիոնի դասախոս էդիտա Սիմոնյանը:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Քննարկմանը ներկա էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկն., ասիստենտ Լ.Հարությունյանը, ամբիոնի դասախոսները, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ա.Սարհատյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լ.Բեգինյանը և ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Էդիտա Սիմոնյանը նշեց դասի նպատակը, հոգեբանության տեսանկյունից ներկայացրեց ընտանիքի՝ որպես ազգապահպան ինստիտուտի դերն ու նշանակությունը:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Ա.Սարհատյանը ներկայացրեց ընտանիքի նշանակությունը «Սասունցի Դավիթ» էպոսից մինչև «Ալպիական մանուշակ», իսկ Լ.Բեգինյանը ներկայացրեց ավանդական և ժամանակակից  ընտանիքների առանձնահատկությունները:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ անդրադառնալով ընտանիքի տեսակներին, ընտանեկան բախումներին, ճգնաժամերին, կոնֆլիկտներին, նրանց հաղթահարման ուղիներին:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Նրանք կազմակերպել էին նաև ընտանիքի վերաբերյալ բլից հարցում, որին դասախոսները, մասնավորապես՝ Լ.Հարությունյանը, տվեցին հետաքրքիր պատասխաններ ու մեկնաբանություններ:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Դասի վերջում ուսանողները պատրաստել էին հաճելի անակնկալ:

Ասմունքով հանդես եկավ «ՏՄՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանը, իսկ հեռակա ուսուցման «Մ/Հ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիա Մնացականյանը ներկայացավ գեղեցիկ երաժշտական կատարումով:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Դասն ավարտվեց հետաքրքիր ու արդյունավետ քննարկումով:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

 

 

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը

2017թ. մայիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը «ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի ինքնուրույն աշխատանքների շրջանակներում ներկայացրեց իրեն հանձնարարված խնդիրների և դրանց ծրագրային իրականացումների վերաբերյալ զեկուցում, որը ղեկավարել է Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մ.Ճաղարյանը:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը

Ինքնուրույն աշխատանքներն ուսանողի ուսումնառության արդյունավետ կազմակերպման, նրանց ինքնուրույն մտածողության, ստեղծագործական ունակությունների զարգացման միջոցներից են, և նրանց ճիշտ կազմակերպումն օգնում է ուսանողին աշխատել և ավելացնել իր տեսական գիտելիքները, նաև զարգացնել իր գործնական կարողություններն ու հմտությունները:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ուսանողներին հանձնարարված ինքնուրույն աշխատանքները նպատակ ունեն նրանց մեջ զարգացնել ինքնուրույն նախագծեր ստեղծելու և իրականացնելու, թիմով աշխատելու ունակություններ, և դրանով նպաստել տվյալ դասընթացի կրթական վերջնարդյունքների ձևավորմանը:

Գ.Ալավերդյանը շնորհանդեսի ուղեկցությամբ մասնակիցներին ներկայացրեց իր իրականացրած 3 խնդիրները, որոնք ունեն բավականին լայն կիրառություն, և ամենակարևորը, նա յուրաքանչյուր խնդրի համար ներկայացրեց նրա առաջացման պատմությունը, քիչ հայտնի մի շարք հետաքրքիր փաստեր այդ խնդրի վերաբերյալ և ներկաներին հնարավորություն տրվեց ծրագրի աշխատանքը դիտարկել իրենց մուտքային տվյալների վրա:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը

Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ա.Հովակիմյանին մասնավորապես հետաքրքրեց ծրագրերի կոդերը, որոնք նույնպես ցուցադրվեցին և հավանության արժանացան նրա կողմից:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը

Նախ Գ.Ալավերդյանը ներկայացրեց առաջին խնդիրը, որը վերաբերում էր բաղադրյալ թիվը պարզ արտադրիչների վերլուծելուն: Զեկուցողը նշեց, որ  պարզ թվերն անվերջ են, դրանք սահմանվել են մ.թ.ա.  6-ից  5-րդ  դարերում: Վերջինիս ճշմարտացիության առաջին ապացույցը տրվել է Էվկլիդեսի մոտ, ապա բերեց մեծ փիլիսոփայի և մաթեմատիկոսի շատ գեղեցիկ ապացույցը: Տրվեց պարզ թվերի ստացման Էրատոսթենեսի  (մ.թ.ա. 264-192) ալգորիթմի նկարագրումը: Ներկայացվեց այս պահին հայտնի ամենամեծ պարզ թիվը, որը ստացվել է սուպերհամակարգիչների կիրառմամբ և որը պարունակում է 12 միլիոն տասական թվանշանից ավել թվանշան:  

Ապա ներկաներն ականատես եղան ծրագրի աշխատանքին՝ առաջարկելով իրենց թվերը:

 Երկրորդ խնդիրը վերաբերում էր հռոմեական թվերին, որոնց համար գրվել է ծրագիր, կամայական 1-ից մինչև 3999-ը դրական արաբական թվի համար  արտածում է նրա հռոմեական համարժեքը: Նախ ներկայացվեցին արաբական և հռոմեական թվերի ստեղծման պատմությունները, հռոմեական թվերի կառուցման օրենքները և նրբությունները, մեկնաբանվեցին նույն թվի արաբական և հռոմեական գրելաձևերի տարբեր մոտեցումները:

Ապա ներկաները մասնակից եղան ծրագրի աշխատանքին՝ առաջարկելով իրենց թվերը:

3-րդ խնդիրը վերաբերում էր օրացույցին և ավելի տարողունակ էր, որովհետև այն ներառում էր 4 ենթախնդիրներ:

Ընդգծվեց, որ օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։ Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է  1513 թ. Վենետիկում՝ Հակոբ   Մեղապարտի   սարքավորած  առաջին  տպարանում: Մանրակրկիտ  հաշվարկը  ցույց  է տվել, որ  տարվա  տևողությունը   365  օր, 5 ժամ, 48 րոպե,  46 վայրկյան է:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը

Գ.Ալավերդյանը ներկայացրեց ծրագրային մի համակարգ, որը հնարավորություն է տալիս առաջարկվող 4 խնդիրներից իրականացնել կամայականը:

1-ին խնդիրը մուտքում ստանում է երեք թիվ որպես օր, ամիս, տարի և արտածում այդ ամսաթվով որոշվող օրվա համարը՝ տվյալ տարվա սկզբից հաշված:

2-րդ խնդիրը մուտքում ստանում է երկու թիվ՝ որպես տարի և տարվա օր, ապա արտածում այդ օրով որոշվող ամսաթիվը և շաբաթվա օրը:
(օրինակ, 36 թվի դեպքում ստացվում է՝ 5.2.2017):

3-րդ խնդիրը մուտքում ստանում է երկու թիվ որպես տարի և ամիս, ապա արտածում այդ տարվա այդ ամսվա օրացույցը:

4-րդ խնդիրը մուտքում ստանում է մեկ թիվ  որպես տարի և արտածում այդ տարվա օրացույցը:

Զեկուցումն ուշադրությամբ և մեծ հետաքրքրությամբ  ընդունվեց ներկաների կողմեց, որոնք ակտիվ քննարկումներով մասնակցեցին խնդիրների իրականացմանը: 

Կատարված աշխատանքի վերաբերյալ իր գոհունակությունը հայտնեց Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մ.Ճաղարյանը՝ նշելով, որ առաջին կուրսի ուսանողների կողմից նման զեկուցումների ներկայացումները կլինեն շարունակական:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը