Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պարգևատրվեցին մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ

Քննարկելով 2013-14 ուստարվա նոյեմբեր ամսվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առանձին ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքները` պաշտոնական հրահանգով նախատեսված գործառութային պարտականություններն ու հասարակական կարգով տրված հանձնարարությունները բարեխղճորեն և օրինակելի կերպով կատարելու համար պարգևատրվեցին մասնաճյուղի հետևյալ աշխատակիցները.

  • Արկադի Ցոլակի Դավթյան – Ուսումնամեթոդական վարչության պետ,
  • Ալեքսան Շամիլի Մարգարյան – ԿՈԱԳ բաժնի վարիչ,
  • Վաչագան Վարազդատի Ավագյան – Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ,
  • Հարություն Ալեքսանի Մարզպանյան – Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ,
  • Պավել Նորիկի Ասիլբեկյան – Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ
  • Վաչիկ Արամայիսի Բրուտյան – Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժ/պ,
  • Տիգրան Գագիկի Խառատյան – Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ,
  • Յուրա Իսրայելի Բեկնազարյան – ԿՈԱԳ բաժնի ավագ մասնագետ,
  • Գեղամ Վոլոդյայի Գուլակյան – Ընդհանուր ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության լաբորատորիայի վարիչ,
  • Վարդիթեր Գուրգենի Պողոսյան – Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ,
  • Արթուր Հենրիկի Վանեսյան – Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս,
  •  Աիդա Ասիլբեկի Սարհատյան – Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ,
  • Մարիետա Ալբերտի Ճաղարյան – Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ,
  • Աստղիկ Վոլոդյայի Մինասյան – ՈՒԳՊԾԱ բաժնի ավագ տեսուչ,
  • Կորյուն Գագիկի Մելիքսեթյան – Տնտեսական մասի վարիչ,
  • Վեներա Յուրայի Գալստյան – ԱԿ բաժնի մասնագետ,
  • Հասմիկ Վահրամի Մանթաշյան – հաշվապահ,
  • Վարազդատ Խաժակի Նավոյան – Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ,
  • Նարինե Նվերի Դավթյան – Բնական գիտությունների ֆակուլտետի մասնագիտական համակարգչային լաբորատորիայի վարիչ, «Ակունք» հանդեսի ձևավորող:

Մասնաճյուղի տասնմեկ աշխատակիցների արհբյուրոյի կողմից տրվեց դրամական օգնություն:

Կայացավ շախմատի մասնաճյուղային առաջնությունը

2013թ. նոյեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ շախմատի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էր բնական գիտությունների, կիրառական արվեստի, հումանիտար գիտությունների և տնտեսագիտության ֆակուլտետներից 8 ուսանող:

Շախմատի մասնաճյուղային առաջնությունը կազմակերպել էր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական ձևով:

Առաջնությունում հաղթող ճանաչվեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արման Մատինյանը:

Կայացավ սեղանի թենիսի բաց առաջնությունը

2013թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի բաց առաջնություն, որը կազմակերպվել էր ԵՊՀ ԻՄ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնի կողմից:

Առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները, Իջևանի ավագ դպրոցի, մարզադպրոցի, «ՍՕՍ մանկական գյուղ»-ի սաները (40 մարզիկ-մարզուհիներ):

Խաղերն անցան լարված ու համառ պայքարում:

Գեղեցիկ խաղով աչքի ընկան Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներ Կիրակոսյան եղբայրները` գրավելով առաջին և երկրորդ տեղերը:

Երրորդ տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը:

Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և նվերներով:

Փետրագնդակի բաց առաջնություն

2013թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տեղի ունեցավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները և մարզադպրոցի սաները (20 աղջիկ, 10 տղա):

Խաղերն անցկացվեցին օլիմպիական ձևով:

Աղջիկների եզրափակիչում հանդիպեցին Անի Դավթյանը (ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության II կուրս) և Աննա Մանուչարյանը (Իջևանի մարզադպրոց):

Հաղթեց Աննա Մանուչարյանը:

Տղաների մրցապայքարում հանդիպեցին Հրաչ Ներսիսյանը (ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրս) և Սարգիս Խուդավերդյանը (Իջևանի մարզադպրոց):
Հաղթեց Հրաչ Ներսիսյանը:

Աղջիկների զուգախաղերում I տեղը գրավեցին Աննա Մանուչարյանը, Էմիլիա Փայտյանը (Իջևանի մարզադպրոց), տղաների զուգախաղերում` Սարգիս Խուդավերդյանը, Վազգեն Փայտյանը:

Խառը զուգախաղերում հաղթեցին մասնաճյուղի ուսանողներ Հրաչ Ներսիսյանը (ԱԼԳ 2) և Անի Դավթյանը (Ս 2):

Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում

2013թ. նոյեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ տոնական միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային օրվան, որը նախաձեռնել և կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, ուսանողներ:

 Մասնաճյուղի շնորհաշատ և տաղանդավոր ուսանողները հանդես եկան երգերի, բանաստեղծությունների, կատակ-պարի գեղեցիկ կատարումներով: