Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հանդիպում ավագ դպրոցի աշակերտների հետ

2013թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը Իջևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ:

Հանդիպման նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում և մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը աշակերտներին կոչ արեց հետևողական լինել մասնագիտությունների ընտրության հարցում, քանի որ դրանով են պայմանավորված հետագայում նրանց մասնագիտական ձեռքբերումները:

Տնօրենը ներկայացրեց մասնաճյուղում գործող մասնագիտությունները, ընդհանուր գծերով վերհանեց նրանց առանձնահատկություննները, ապա տեղեկացրեց, որ 2014 թվականից ԵՊՀ ԻՄ-ում կգործեն երկու նոր մասնագիտություններ` «Դիզայն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»:

2013թ. ՀՀ փետրագնդակի մեծահասակների առաջնություն

2013թ. հոկտեմբերի 12-15-ը Երևանում տեղի ունեցավ ՀՀ փետրագնդակի մեծահասակների առաջնություն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից առաջնությանը մասնակցում էին Հրաչ Ներսիսյանը (ԱԼԳ 2) և Անգին Մամյանը (ԿԱ 4):

Խաղերն անցկացվում էին օլիմպիական ձևով:

32 մասնակիցների անհատական մրցապայքարում ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը գրավեց 5-րդ տեղը, իսկ «Կիրառական արվեստ» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Անգին Մամյանը` 6-րդ տեղը:

Զուգախաղերում ընկերակցելով մարզադպրոցի սան Սարգիս Խուդավերդյանի հետ` Հրաչ Ներսիսյանը գրավեց 3-րդ տեղը:

Հրաչ Ներսիսյանը պարգևատրվեց բրոնզե մեդալով, պատվոգրով և դրամական պարգևով:

Հրաչ Ներսիսյանը տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով:

Որակավորման բարձրացման դասընթաց

2013թ. հոկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Կրթական ծրագրերի մշակման հիմունքներ» դասընթացի շրջանակներում տեղի ունեցավ հերթական դասը, որը վարում էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը:

Դասընթացը նախատեսված է պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման ծրագրով: Նպատակն է ուսանողակենտրոն ուսուցման պահանջներին համապատասխան` դասընթացի ծրագրի կառուցումը, նպատակների և կրթական արդյունքների ձևակերպումը:

Կրթական ծրագրերի մշակման գործում կարևորվում են առարկայի ուսուցման ավարտին ակնկալվող արդյունքները, գնահատման գործիքները և ընթացակարգերը, ուսուցման միջոցները, ուսանողների ինքնուրույն, ստեղծագործական և հետազոտական աշխատանքների բովանդակությունը և այլն:

Կայացավ սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնությունը

2013 թվականի հոկտեմբերի տասնմեկին  Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն:

Առաջնությանը մասնակցում էին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների, տնտեսագիտության, հումանիտար գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետների առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները (ութ թիմ):

Խաղերն անցկացվեցին օլիմպիական ձևով:

Եզրափակիչ դուրս եկան Բնական գիտություների ֆակուլտետի “Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա” և Կիրառական արվեստի ֆակուլտետի “Կիրառական արվեստ” մասնագիտությունների առաջին կուրսերի թիմերը:

Երեք – զրո հաշվով հաղթեցին “Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա” մասնագիտության առաջին կուրսի ուսանողները:

«Ոսկե աշուն»

2013թ. հոկտեմբերի 10-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Ոսկե աշուն» խորագրով տոնական միջոցառումը, որը նախաձեռնել էին Կիրառական արվեստի և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողական խորհուրդները՝ ուսանողների հետ համատեղ:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ֆակուլտետների դեկանները, դասախոսներ, ուսանողներ:

Միջոցառման ընթացքում մասնակիցները հանդես եկան համերգային ծրագրով (ասմունք, երգ, պար):