2017թ. մայիսի 22-ից հունիսի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանը:
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-13-520x390.jpg)
Ամփոփելով քննությունների արդյունքները՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը հաստատեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցների, ուսանողներն ու դասախոսները քննություններին մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ, խախտումներ չեն արձանագրվել:
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-7-520x390.jpg)
Յուրաքանչյուր քննական գործընթացից հետո, որպես կանոն, դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-2-520x390.jpg)
Քննությունների թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով դրանց արդյունքները փակցվում են ֆակուլտետների ցուցատախտակներին և տեղադրվում են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում: Քննությունների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների խորհուրդների և ամբիոնների նիստերում:
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-6-520x390.jpg)
Պարոն Դավթյանը նշեց, որ առկա ուսուցման համակարգում սովորող 480 ուսանողների (անվճար ուսուցմամբ՝ 115 ուսանող, վճարովի ուսուցմամբ՝ 365) ընդհանուր առաջադիմությունը 2016-2017 ուստարվա II կիսամյակում կազմել է 83% (ընդ որում՝ անվճար ուսուցմամբ ուսանողներինը՝ 100%, վճարովի՝ 76%):
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-11-2-520x390.jpg)
Անբավարար գնահատականներ են ստացել 85 ուսանողներ (17.7%), որից անվճար ուսուցմամբ՝ 0 ուսանող, վճարովի` 85:
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-9-520x390.jpg)
Մասնաճյուղի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Կիրառական արվեստի ֆակուլտետը (91%), իսկ ամենացածրը՝ Տնտեսագիտության ֆակուլտետը (74%):
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-1-520x390.jpg)
Բնական գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 96 ուսանողներ, այդ թվում` 18 անվճար և 78 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 78%, այդ թվում` 100% անվճար, 71% վճարովի ուսուցման համակարգերում:
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-11-520x390.jpg)
Տնտեսագիտության ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 109 ուսանողներ, այդ թվում՝ 26 անվճար և 83 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74%, այդ թվում` 100% անվճար, 65% վճարովի ուսուցման համակարգերում:
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-15-520x390.jpg)
Հումանիտար գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 231 ուսանողներ, այդ թվում` 55 անվճար և 176 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 89%, այդ թվում` 100% անվճար, 83% վճարովի ուսուցման համակարգերում:
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-4-520x390.jpg)
Կիրառական արվեստի ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 44 ուսանողներ՝ 16 անվճար և 28 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 91%, այդ թվում` 100% անվճար, 84% վճարովի ուսուցման համակարգերում:
![2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/06/2016-2017-2-kis-14-520x390.jpg)