2017թ. մայիսի 27-ից հունիսի 3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:
Մայիսի 27-ին և 29-ին տեղի ունեցան Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:
Հունիսի 2-ին կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:
Հունիսի 3-ին տեղի ունեցան Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ, «Սերվիս» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:
Հունիսի 2-3-ին կայացան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կուրսային աշխատանքների պաշտպանությունները:
Հունիսի 2-ին տեղի ունեցան «Պատմություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների 3-րդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:
Հունիսի 3-ին կայացան «Պատմություն», «Հոգեբանություն» 2-րդ, «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:
Բոլոր ֆակուլտետներում կուրսային աշխատանքների պաշտպանությունները կազմակերպված էին պատշաճ մակարդակով: Հանձնաժողովների անդամների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների խոսքով՝ աշխատանքները համապատասխանում էին կուրսային աշխատանքներին ներկայացվող ընդհանուր պահանջներին (թեմայի արդիականություն, բովանդակության և թեմայի համապատասխանություն, նպատակի և խնդիրների ներկայացում ու հիմնավորում, «հարցի պատմություն» և այլն), կատարված էին բարեխղճորեն, դրանցում նկատվում էր նաև ղեկավարների նվիրված և հետևողական աշխատանքը:
Պաշտպանությունների ժամանակ աշխատանքների ներկայացման ընդհանուր մակարդակը բարձր էր, ուսանողների մեծամասնությունն ուներ սահուն ու տրամաբանված բանավոր խոսք:
Աշխատանքները ներկայացվում էին շնորհանդեսների ուղեկցությամբ, տեսական մտքերը հաստատվում գործնական համապատասխան հիմնավորումներով, բնագրային մեջբերումներով: