Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական հանրապետական գիտաժողով Գյումրիում

Ուսանողական հանրապետական գիտաժողով Գյումրիում

2016թ. ապրիլի 19-ին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կայանալու է ամենամյա ուսանողական հանրապետական գիտաժողով հետևյալ ուղղություններով.

  • Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ
  • Բնագիտություն և աշխարհագրություն
  • Հայոց լեզու և գրականություն
  • Օտար լեզուներ և գրականություն
  • Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  • Տնտեսագիտություն
  • Մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք
  • Մշակույթ
  • Սպորտային մանկավարժություն

Հանրապետական ուսանողական գիտաժողովի ընթացքում զեկուցված այն աշխատանքները, որոնք կընտրվեն սեկցիաների նախագահների կողմից, կտպագրվեն առանձին ժողովածուի մեջ: Ընտրված աշխատանքների հեղինակներին կտեղեկացվի այդ մասին:

Ուսանողական գիտական նստաշրջանին մասնակցելու համար հարկավոր է մինչև 2015 թ. մարտի 30-ը լրացնել կից ներկայացված մասնակցության հայտը և ուղարկել sss@gspi.am էլ. hասցեին` բովանդակության բաժնում (Subject) նշելով «Գիտաժողով» բառը:

Տպագրության համար ընտրված աշխատանքները գիտաժողովից հետո հարկավոր է ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեին:

Տպագրության տրվող հոդվածների չափորոշիչները:

Մանրամասների համար դիմել ԳՊՄԻ-ի Գիտության և արտաքին կապերի բաժին՝ զանգահարելով 077 64-31-84, 031 269 494 հեռախոսահամարներով կամ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sss@gspi.am, ԳՊՄԻ-ի ՈՒԳԸ նախագահ Բեն Վարդանյանին:

Նորություններին կարող եք հետևել ԳՊՄԻ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջից:

Աղբյուրը՝ armscoop.com

Անվճար դասընթացների հնարավորություն սկսնակ լրագրողների համար Մոսկվայում

Անվճար դասընթացների հնարավորություն սկսնակ լրագրողների համար Մոսկվայում

Սկսնակ լրագրողները «Perspektivy» («Հեռանկարներ») ծրագրի շրջանակում կարող են դիմել անվճար դասընթացների՝ գիտելիքներն ու հմտությունները բարելավելու համար: «Perspektivy» ծրագիրը «Thomson Reuters Foundation»-ի, «Robert Bosch Stiftung»-ի և «Fritt Ord Foundation»-ի համատեղ նախաձեռնությունն է:

«Լրատվությունը թվային դարաշրջանում» խորագրով 5-օրյա վարպետության դասը լրատվության միջազգային չափանիշների մասին է, որը կանցկացվի ապրիլի 23-27-ը Մոսկվայում:

Ծրագիրը կհոգա լրագրողների ճանապարհածախսը, կեցության ու սննդի ծախսերը:

Դասընթացին դիմելու հայտին, վերջնաժամկետին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Տրանսսահմանային լրագրություն» խորագրով ծրագիրն ուղղված է լրագրողի գործնական հմտությունների բարելավմանը՝ միջազգային թեմաներ լուսաբանմանելիս:

Ծրագրին դիմելու հայտին, վերջնաժամկետին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Աղբյուրը՝ www.media.am

«Ցեղասպանագիտական հանդես». հոդվածների կանչ

«Ցեղասպանագիտական հանդես». հոդվածների կանչ

ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակության է պատրաստում «Ցեղասպանագիտական հանդես» գիտական պարբերականի IV (1) հատորը:

Հանդեսը թեմատիկ առումով անդրադառնում է բացառապես ցեղասպանագիտությանը՝ ներառելով ցեղասպանության աղբյուրագիտություն, պատմություն, պատմագրություն, համեմատական ցեղասպանագիտություն և թեմային առնչվող մյուս ասպեկտների ուսումնասիրություններ: Հանդեսը լույս է տեսնում տարին երկու անգամ 2013 թվականից:

Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետն է 2016 թ․ մայիսի 1-ը:
Հոդվածները պետք է ուղարկել handes@genocide-museum.am էլ. հասցեով:

Հոդվածներին վերաբերող չափանիշները

1. Հոդվածների ներկայացման կարգը

Հոդվածները պետք է ներկայացվեն word տեքստային խմբագրիչի 2007 տարբերակով: Էլեկտրոնային տարբերակը կարելի է ներկայացնել կրիչով կամ ուղարկել handes@genocide-museum.am էլեկտրոնային հասցեին:

Հոդվածները պետք է ունենան կուռ կառուցվածք՝ նախաբան, բուն տեքստ (ցանկալի է ենթավերնագրերով), եզրակացություն, բանալի – բառերը, հեղինակների մասին տեղեկությունները, անգլերեն և ռուսերեն ամփոփում: Օտար լեզուներով հոդվածները պետք է ունենան հայերեն անփոփում:

Աշխատանքները պետք է ունենան թեմայի արդիականություն և լինեն խնամքով խմբագրված և առանց տողադարձերի: Այն հոդվածները, որոնք նախկինում հրատարակվել են կամ ներկայացվել են այլ հրատարակություններում, չեն կարող ընդգրկվել «Ցեղասպանագիտական հանդեսում»:

Հոդվածները խմբագրվելու են «Ցեղասպանագիտական հանդեսի» խմբագրական մոտեցումներին համապատասխան կամ կարող են մերժվել ընդունել տպագրության, եթե չեն համապատասխանում խմբագրության կողմից սահմանված չափանիշներին:

2. Լեզուն, ուղղագրությունը և քերականությունը

• Մեկից մինչև տասը թվերը գրել տառերով, իսկ մնացածները` թվերով:

• Ամսաթվերը և տարեթվերը գրել հետևյալ կերպ՝ դեկտեմբեր 21; 1915; 1894-96; 1900-ականներ:

• Եթե հապավումն ընդգրկված է հոդվածի մեջ և օգտագործված է առաջին անգամ, անհրաժեշտ է փակագծերում տալ ամբողջ անվանումը [օրինակ, ՄԱԿ («Միություն և առաջադիմություն կուսակցություն»)]:

• Որևէ օտար բառ, որը հայտնի չէ լայն հասարակական շերտերին, անհրաժեշտ է շեղատառ գրել:

3. Հոդվածի ձևաչափը

• Վերնագիրը գրել մեծատառերով և կենտրոնում

• Բոլոր հոդվածները ներկայացվում են Sylfaen (նաև ռուսերենը և անգլերենը) տառատեսակով, 12 տառաչափով (ներառյալ վերնագիրը, իսկ հղումները՝ 10), միջտողային հեռավորությունը` 2:

• Երկար մեջբերումները (ավելի քան չորս տող) ներկայացվում են տեքստում, առանձին հատվածով, 10 տառաչափով, առանց չակերտների:

4. Հղումներ

• Հղումները պետք է համարակալվեն սկզբից մինչև վերջ:

• Հղումները պետք է պարունակեն հրատարակության ամբողջական տվյալները: Բոլոր գրքերի, վերնագրերը գրել շեղատառ, օր.՝

Թորոսյան Սարգիս, Դարդանելից մինչև Պաղեստին, Երևան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2013, էջ 55:

Тунян Валерий, Россия и Армянский вопрос, Ереван: Музей-институт Геноцида армян, 1998, стр. 55.

Dadrian V., The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus, Providence – Oxford: Berghahn Books, 1995.

Հոդվածներ հղելիս հանդեսի անվանումը պետք է գրել շեղատառ, օր.՝

Ներսիսյան Մ. Գ., Մի բանավեճ Զմյուռնիայի 1922 թվականի ողբերգության մասին (Զմյուռնիայի հայ և հույն բնակչության ջարդերի 70-ամյակի առթիվ), Պատմաբանասիրական հանդես, 1992, N 2-3, էջ 89:

Adalian R. P., “Comparative Policy and Differential Practice in the Treatment of Minorities in Wartime: the United States Archival Evidence on the Armenians and Greeks in the Ottoman Empire,” Journal of Genocide Research 3(1) (2001): p. 35.

Եթե գիրքը կամ աղբյուրը հիշատակվում է կրկին` մեկ այլ հղումից հետո, ապա գրվում է աշխատության հեղինակի ազգանունը և անունը, ապա նշվ. աշխ., էջ…:

5. Հեղինակային իրավունք

• Հրատարակված նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է «Ցեղասպանագիտական հանդեսին»: 

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիա

Սպորտլանդիա

2016թ. մարտի 17-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա Կանանց տոնին նվիրված մասնաճյուղային սպորտլանդիա, որին կարող են մասնակցել I-IV կուրսերի բոլոր ուսանողուհիները:

Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 16-ը դիմեն Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: