Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Լույս է տեսել «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» ժողովածուն

Լույս է տեսել «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» ժողովածուն

«ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում (1920-ական թվականներ)» փաստաթղթերի ժողովածուն հրատարակվել է 2016 թ․ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից։ Ժողովածուն կազմել և խմբագրել է պատմ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանը (1926-2015 թթ․): Հրատարակության է պատրաստել պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։

Ներբեռնել փաստաթղթերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը*

Փաստաթղթերի ժողովածուն նվիրված է ՀՅԴ կուսակցության գործունեությանը Խորհրդային Հայաստանում և Պարսկաստանում խորհրդային իշխանության գոյության առաջին տարիներին` 1921-1927 թթ.: Վավերագրերն ընտրովի են, այն է` գաղտընթերցված (перлюстрация) ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողով-Պետական քաղաքական վարչության կողմից:

Հայաստանի խորհրդայնացումից սկսած՝ հանրապետության Արտակարգ հանձնաժողովը հետևել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գործունեությանը՝ նրա անդամների նամակների ձեռքբերման կամ գաղտնի ընթերցման միջոցով: Այդ գործունեությունը հետաքրքրեց նաև ԽՍՀՄ Միացյալ պետքաղվարչությանը (ՄՊՔՎ): Վերջինս, Անդրդաշնության պետքաղվարչության միջոցով, կազմակերպեց կուսակցության նամակագրության գաղտնի ընթերցումը նրա կենտրոններից մեկում` Թավրիզում: Ժողովածուն ընդգրկում է 1921-1927 թթ. գաղտընթերցված 41 նամակ-փաստաթուղթ:

Ժողովածուն հազվագյուտ, արժեքավոր սկզբնաղբյուր է հայագիտությամբ զբաղվող գիտական աշխատողների համար: Այն լրացնում է նախկինում «Հ. Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը» (Եր., 1999) և «Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929 թթ.)» (Եր., 2008) փաստաթղթերի ժողովածուներում ՀՅԴ-ի գործունեության վերաբերյալ հրատարակված վավերագրերը:

*Հայկական գիտական համագործակցությունը շնորհակալություն է հայտնում պ․գ․թ․ Համո Սուքիասյանին գրքի էլ․ տարբերակը սիրահոժար տրամադրելու համար։

Աղբյուրը՝ http://armscoop.com

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԻՋԵՎԱՆՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Ս.թ. մարտի 2-ին, ժամը 13:00-ից մինչև 15:45-ը Իջևան քաղաքում՝ Անկախության 40 հասցեում, տեղի կունենա «Երիտասարդների հնարավորությունները տեղական աշխատաշուկայում» թեմայով աշխատանքի տոնավաճառ:

Տոնավաճառի կազմակերպումն իրականացվում է Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում երիտասարդների ներգրավվածության խթանման ծրագրի»/ԵՆԽԾ շրջանակներում:

Պատվիրատուն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության համագործակցությամբ:

Աշխատանքի տոնավաճառը կազմակերպում է ԳՈՒՄ ՀԿ-ն:

Աշխատանքի տոնավաճառը շատ լավ հնարավորություն է գործատուների և աշխատանք փնտրող երիտասարդների համար՝ դեմ առ դեմ հանդիպելու և հաղորդակցվելու միմյանց հետ:

Տոնավաճառի կազմակերպմանն աջակցում են Իջևանի Զբաղվածության տարածքային կենտրոնը և Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը:

«Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդես

«Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդես

2016թ. մարտի 3-ին՝ ժամը`13:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի կունենա «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանի անդրանիկ՝ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը:

Հեղինակը բոլորին սիրով հրավիրում է.

«Իմ լուսինը մոխրագույն է,

Իմ եզերքը՝ բերդամրոց,

Իմ կարոտը ոսկեգույն է,

Հոգուս գիրքը բաց,անգոց:

Ով կրում է հոգում գույներ

Եվ ոսկեշող արշալույս,

Թո՛ղ որ հյուր գա մեր հանդեսին,

Հոգով ժպտանք միասին»: 

Սիրով շնորհավորում ենք

Happy-birthday

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն աշխատանքային կոլեկտիվի և ուսանողների անունից սիրով շնորհավորում է Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի ավագ մասնագետ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ալբերտի Ճաղարյանի ծննդյան տարեդարձը, ցանկանում է ընտանեկան երջանկություն, տոկունություն, հավատով և հույսով լի բարձր տրամադրություն, նորանոր ձեռքբերումներ գիտամանկավարժական աշխատանքում և բուհի կրթության որակի բարելավման  շարունակական գործընթացում:

 

Դպրոցականների օլիմպիադա

Դպրոցականների օլիմպիադա

 

2016թ. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան նախատեսվում է անցկացնել 2 փուլով:

2016թ. մարտի 6-ին՝ ժ.11:00-ին, ԵՊՀում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը:

Ս.թ. մարտի 27-ին՝ ժ.11:00-ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական հետևյալ առարկաների գծով`

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն      աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • մարդու իրավունքներ և ժողովրդավարություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք,
  • հայ եկեղեցու պատմություն:

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:

Ըստ առարկաների յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

 Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին՝ հեռ. 096-987-654, 096-557-556, e-mail: vahanagha@yandex.ru:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 8-ին՝ ժ.15:00-ին, ԵՊՀ-ի մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):