Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ/ԻՍՐԱՅԵԼ/

2014թ. հոկտեմբերից 2015թ. սեպտեմբերը Իսրայելում կազմակերպվում է Հանրային առողջության միջազգային մագիստրոսական մեկամյա կրթական ծրագիրը:
Ծրագիրի աշխատանքային լեզուն՝ անգլերենն է, մասնակցության համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2014թ. մայիսի 10-ը:
Հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել ՀՀ-ում Իսրայելի պատվո հյուպատոսություն ՝ 010 249916 հեռախոսահամարով կամ այցելել  https://medicine.ekmd.huji.ac.il/schools/publichealth/En/IMPH/Pages/default.aspx կայքէջ:

Աղբյուրը` www.edu.am

Միջազգային գիտաժողով` «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)»

ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան և Երևանի Պետական Համալսարանը 2014 թ. հոկտեմբերի 1-ից 2-ը կազմակերպում են միջազգային գիտաժողով` «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)» թեմայով:

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են`
1. Հայկական հարցը և դիվանագիտական պայքարը Առաջին աշխարհամարտի տարիներին
2. Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը
3. Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին
4. Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները
5. Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ

Ի գիտություն «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)» միջազգային գիտաժողովին մասնակցել ցանկացողների.

Զեկուցման հիմնադրույթները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով (File Attachment)`mararmts@yahoo.com:

Ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2014 թ. հունիսի 1:

● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափսի 2 էջից ոչ ավելի (ամփոփումներից յուրաքանչյուրը` մինչև 15 տող` ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, զեկուցման խորագիրը/:
● Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ անգլերեն), ռուսերեն (ամփոփում՝ հայերեն), անգլերեն (ամփոփում՝ հայերեն):
● Տեքստի տառատեսակը` Times Armenian (հայերեն), Times New Roman (ռուսերեն և անգլերեն), ամփոփման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն):
● Հերթականությունը` ա) հեղինակի անունը, ազգանունը, փակագծում` երկիրը, բ) խորագիրը, գ) տեքստը, դ) ամփոփումը:
● Տառերի չափը` 12, հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:

Գիտաժողովի կազմկոմիտե

Աղբյուրը` armscoop.com

«Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես

Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ մայիսի 3-ը նշանավորելու նպատակով Ինֆորմացիայի ազատության կենտրոնը` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ համատեղ կազմակերպում է «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով ֆոտոցուցահանդես։

Ցուցահանդեսին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել լուսանկարներ և ծաղրանկարներ, որոնք Ձեր կարծիքով պատկերում են ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ստանալու իրավունքների իրականացումը:

Ներկայացված նյութերից մասնագիտական ժյուրին կընտրի լավագույնները՝ մայիսի 5-ին կայանալիք ցուցահանդեսում ցուցադրելու։

Ովքեր կարող են դիմել
Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։

Ինչպես դիմել
Դիմողներին խնդրում ենք մինչ 2014թ. ապրիլի 22-ը՝ ժամը 16:00-ը ներառյալ ուղարկել հետևյալը.

  1. Անուն, ազգանուն և կոնտակտային տվյալներ (հեռախոսի համար և/կամ էլ. հասցե)
  2. Առավելագույնը 5 լուսանկար/ծաղրանկար (3.35 mega pixel)
  3. Տեղեկատվություն այն մասին, թե որտեղ է արված լուսանկարը կամ ծաղրանկարը, ում կողմից, ինչ կամ ով է պատկերված։

Լուսանկարները և ծաղրանկարները խնդրում ենք ուղարկել foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ կարող եք դրանց էլեկտրոնային տարբերակները ներկայացնել Ինֆորմացիայի ազատության կենտրոն հետևյալ հասցեով` Բյուզանդի փողոց 1/3, 4-րդ հարկ, Երեւան:

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել ԻԱԿ-ին foicaphoto@gmail.com էլ. հասցեով կամ զանգահարել 560360 կամ 094700 974 հեռախոսահամարներով։

Ֆոտոցուցահանդեսի մասնակցության հրավեր

ՄԱՏՉԵԼԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Հարգելի համալսարանականներ,

ԵՊՀ Արհեստակցական կազմակերպությունը նպատակ ունենալով Ձեր ամառային հանգիստը դարձնել ավելի մատչելի և հարմարավետ մայիսի 1-ից իրականացնելու է «ՄԱՏՉԵԼԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ» սոցիալական ծրագիրը` որի շնորհիվ Դուք կարող եք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար ձեռք բերել Հայաստանում և Արցախում գործող գրեթե բոլոր հանգստյան տների, առողջարանների և հյուրանոցների ուղեգրեր 20 և 25 տոկոս ԶԵՂՉՎԱԾ գներով (20% Հայաստանի և 25% Արցախի տարածքում):

Ուղեգրեր կարող եք գնել նաև նախօրոք:

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու և ուղեգրեր ձեռք բերելու համար բոլոր ցանկացողները կարող են դիմել ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10.00-ից 17.00-ը (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 411 սենյակ, հեռախոսներ` ներքին 11-73, քաղաքային (010)-554-612, (060)-710-173 կամ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արհբյուրո, հեռախոս` (093)-206-505):

ԵՊՀ Արհեստակցական կազմակերպություն

Զեկուցումներ

2014թ. ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, մասնաճյուղի գրադարանում զեկուցումներ կկարդան Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը` «Հզորագույն համակարգիչներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր դարաշրջան» թեմայով, և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը` «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պատմությունը» թեմայով: