2014թ. ապրիլի 9-ին` ժամը 13:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի կունենա բաց դաս` «Սասունցի Դավիթ էպոսը որպես հայ մարդու հոգեվիճակ` արտացոլված հեղինակի նկարազարդումներում» թեմայով: Դասը կվարի Գծանկար, գունանկարի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Մհեր Ստեփանյանը:
Հայտարարություններ
«Մարտական պատրաստության ակումբը» հայտարարում է ընդունելություն
Հարգելի երիտասարդներ
Ուրախությամբ հայտնում ենք, որ «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական հասարակական կազմակերպությունը ազդարարում է «Մարտական պատրաստության ակումբ» նախագծի երկրորդ խմբի ընդունելությունը:
Ծրագրում ընդգրկված երիտասարդները տեսական և գործնական դասընթացների միջոցով հնարավորություն կստանան տիրապետելու մարտական պատրաստության հիմունքներին (կրակային պատրաստություն, մարտավարական պատրաստություն, առաջին օգնություն և այլն), կծանոթանան տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնահարցերին:
Ծրագրին կարող են մասնակցել 17 – 30 տարեկան ակտիվ երիտասարդներ:
«Մարտական պատրաստության ակումբ» նախագծի երկրորդ խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում – հայտը` այստեղ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. ապրիլի 17-ն է:
Հ.Գ. Ծրագրին մասնակցությունը կազմակերպվում է անվճար հիմունքներով:
Աղբյուրը` martakanakumb.wordpress.com
Ինտերիերի դիզայնի մրցույթ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, «Զիգզագ» ՍՊԸ-ն և Սամսունգ ընկերությունը համատեղ հանդես են գալիս ինտերիերի դիզայնի մրցույթի հայտարարությամբ` «Ժամանակակից բիզնես միջավայր» անվան ներքո: Մրցույթը միտված է ստեղծելու գրավիչ, յուրօրինակ, հարմարավետ ու արդիական պայմաններով բիզնես միջավայր:
Մրցույթի շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել Բանկի ներքին վերապատրաստումների կենտրոնի ինտերիերի դիզայնի նախագիծ և «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութներում Սամսունգ ապրանքանիշի էլեկտրատեխնիկայի համար նախատեսված ցուցատախտակի դիզայնի նախագիծ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և արտերկրի ուսումնական հաստատությունների շրջանավարտները կամ ուսանողները` միայնակ կամ խմբով (առավելագույնը` 4հոգի), որոնք մասնագիտացել են կամ ներկայումս մասնագիտանում են արվեստ, դիզայն և ձևավորում, ճարտարագիտություն կամ այլ հարակից գիտություններում, ինչը հնարավորություն կընձեռի ներկայացնել սույն մրցույթի պայմաններին համապատասխանող դիզայնի նախագծեր: Մրցույթին կարող են մասնակցել նաև այն անհատները, որոնք արհեստավարժ են ինտերիերի դիզայնի մշակման ու ձևավորման գործընթացում և կարող են ներկայացնել մրցույթի պայմաններին բավարարող դիզայնի նախագծեր: Մրցույթի պայմաններին մանրամասն կարելի է ծանոթանլ հետևյալ հղման միջոցով` http://contest.ameriagroup.am/index.html:
Մրցույթի արդյունքները գնահատելու համար սահմանված է 3 մրցանակ, որից 1-ին մրցանակը շնորհվում է Ամերիաբանկի կողմից մրցույթի արդյունքները գնահատող հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված անձին, իսկ 2-րդը՝ «Զիգզագ» և Սամսունգ ընկերությունների միասնական հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված անձին: Երրորդ մրցանակը շնորհվում է ամենաստեղծագործ աշխատանքի համար` երեք ընկերությունների համատեղ որոշմամբ:
Մրցույթին ներկայացված նախագծերը հնարավորություն ունեն միաժամանակ շահելու 2 մրցանակ: Միևնույն անձը կարող է միաժամանակ ստանալ 1-ին և 2-րդ մրցանակ, եթե հաղթող է ճանաչվել և’ Ամերիաբանկի հանձնաժողովի, և’ «Զիգզագ» ու Սամսունգ ընկերությունների հանձնաժողովի կողմից:
Մրցույթի 1-ին և 2-րդ մրցանակակիրները պարգևատրվում են հավասար չափով: Հաղթողների համար որպես մրցանակ սահմանված է Սամսունգ ապրանքանիշի համակարգիչ (մոնոբլոկ)` նախատեսված դիզայներական աշխատանքների համար կամ նվեր-քարտ(650,000 ՀՀ դրամ)` «Զիգզագ» ընկերության խանութների ցանցից Սամսունգ ապրանքանիշի տեխնիկա գնելու համար:
Երրորդ տեղի հաղթողի համար որպես մրցանակ սահմանված է «Սամսունգ» ապրանքանիշի պլանշետ կամ նվեր-քարտ (300,000 ՀՀ դրամ)` նախատեսված «Զիգզագ» ընկերության խանութների ցանցից «Սամսունգ» ապրանքանիշի տեխնիկա գնելու համար:
Դիզայնի նախագծերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 2014 թվականի ապրիլի 30-ը: Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն մինչև սույն թվականի մայիսի 16-ը` ԶԼՄ-ներում, Ամերիաբանկի և Սամսունգ ընկերությունների ֆեյսբուքյան էջերում:
Աղբյուրը` www.ameriabank.am
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում
Հայտերի հրավեր ԳԷՀ ՓԴԾ-ի հողերի դեգրադացիայի կիզակետային ոլորտում նախագծերի իրականացման համար
Հայաստանում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների ծրագիրը (ՓԴԾ) հայտարարում է դրամաշնորհային նախագծերի հայտերի ընդունում՝ ուղղված անապատացման և անտառազրկման խնդիրների լուծմանը, որոնք առաջնային են հանդիսանում ԳԷՀ ՓԴԾ հողերի դեգրադացիայի (ՀԴ) կիզակետային ոլորտի համար:
Նախապատմություն
ԳԷՀ ՓԴԾ հողերի դեգրադացիայի կիզակետային ոլորտը մասնավորապես ուղղված է ՄԱԿ-ի Անապատացման դեմ կոնվենցիայի իրականացմանը: ԳԷՀ-ի ներկա՝ 5-րդ գործառնական փուլում, հողերի դեգրադացիայի կիզակետային ոլորտի ռազմավարական նպատակն է բարելավել ագրոէկոհամակարգերը և անտառային լանդշաֆտները, որտեղ էկոհամակարգային ծառայությունների և ապրանքների վատթարացումը խաթարում է տեղի բնակչության ապրելակերպը:
ԳԷՀ ՓԴԾ-ի նպատակն է աջակցել կիզակետային ոլորտի հետևյալ երկու հիմնական ռազմավարական առաջնայնությունների իրականացմանը.
- Պահպանել և բարելավել տեղական համայնքների ագրոէկոհամակարգերի ծառայությունները` ապրուստի միջոցներ ապահովելու նպատակով, և
- Նպաստել բնածին կամ մարդածին գործոններով պայմանավորված բնական ռեսուրսների վրա ճնշման նվազեցմանը այն տարածքներում, որտեղ դեգրադացիան ազդում է ամենօրյա կարիքների բավարարմանը:
ՀԴ կիզակետային ոլորտին համապատասխանող տիպային նախագծային գաղափարներ
Համաձայն ՓԴԾ ազգային ծրագրի ռազմավարության ՀԴ կիզակետային ոլորտի Արդյունք 5-ի, այն է`Համայնքային մակարդակում բնական ռեսուրսների համալիր կառավարման և հողերի կայուն օգտագործման գործելակերպերի ներդրում` հողերի դեգրադացիան մեղմելու նպատակով, ՓԴԾ հայաստանյան ծրագիրը կաջակցի.
- Համայնքային մակարդակում գործողությունների և քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների, որոնք ուղղված են բնական ռեսուրսների ինտեգրված կառավարմանը և հողերի կայուն օգտագործմանը,
- Հողերի և ջրերի պահպանության վրա հիմնված կայուն գյուղատնտեսական լավագույն գործելակերպերի, որոնք ուղղված են գյուղատնտեսական էկոհամակարգային ծառայությունների բարելավմանը,
- Տեղական մակարդակում կարողությունների բարելավմանը` ուղղված հողերի կայուն կառավարման գործելակերպերի ներդրմանը, որոնք միավորում են հողերի, ջրերի, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի կառավարումը` միտված էկոհամակարգերի բարելավմանն ու տեղական համայնքների համար ապրուստի միջոցների ապահովմանը:
Հողերի դեգրադացիայի և Անտառների կայուն կառավարման նախագծային մակարդակի չափորոշիչներ
- Դեգրադացիայից փրկված և վերականգնված հողեր, հեկտար
- Հողեր, որտեղ կիրառվում են անտառների, գյուղատնտեսական և ջրերի կայուն կառավարման գործելակերպեր, հեկտար
- Հողերի և անտառների կայուն կառավարում կիրառող համայնքների թիվ:
Համապատասխանելիության չափանիշներ
Ծրագրի ընտրության գործընթացը համապատասխանում է ՓԴԾ-ի սահմանված չափորոշիչներին և բաց է ազգային բոլոր ՀԿ-ների համար: Քննության կառնվեն իրավաբանորեն գրանցված և բնապահպանական առաքելություն ունեցող ազգային ՀԿ-ները, որոնք ունեն բնապահպանական աշխատանքի փորձ կամ ուժեղ հետաքրքրություն իրենց առաքելությանն առնչվող քաղաքականության նկատմամբ:
Նախքան ամբողջական առաջարկի ներկայացումը ՓԴԾ Ազգային Ղեկավար Կոմիտեի քննարկմանն ու հաստատմանը, խորհուրդ է տրվում ներկայացնել ծրագրի հայեցակարգ Ազգային համակարգողին նախնական գնահատման համար:
Բյուջե
Ըստ ՓԴԾ-ի գործառնական ուղեցույցի յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 50,000 ԱՄՆ դոլար սահմանաչափը:
Տևողությունը
Յուրաքանչյուր դրամաշնորհային նախագծի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը` ելնելով նախագծերի բնույթից:
Նախագծերի հայտերը կամ հայեցակարգերը պետք է ներկայացվեն Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ ՓԴԾ Ազգային համակարգողին էլեկտրոնային փոստի հասցեով (hovhannes.ghazaryan@undp.org):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 16-ը:
ԳԷՀ ՓԴԾ մասին
ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագիրը մեկնարկել է 1992թ. որպես տեղական ՈԿԿ-ների և համայնքային կազմակերպությունների համար հատուկ մշակված ֆինանսական մեխանիզմ՝ աջակցելու փոքրածավալ տեղական նախաձեռնություններին կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության մեղման, միջազգային ջրերի պահպանության, հողերի դեգրադացիայի կանխարգելման և վնասակար քիմիական նյութերի (ներառյալ ԿՕԱ-ներ) կրճատման ԳԷՀ կիզակետային ոլորտներում: Անդրադառնալով գլոբալ բնապահպանական ինդիրներին, ՓԴԾ փորձում է իրականացնել չքավորության նվազեցման և տեղի բնակչության դերի բարձրացմանն ուղղված նպատակները, որպես կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համապարփակ գործոններ:
Աղբյուրը` www.sgp.am