Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է դասախոսության

«Ժամանակակից բուհում դասախոսությունների և սեմինարների  կազմակերպում և անցկացում» թեմայով քննարկում

2016թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված «Ժամանակակից բուհում դասախոսությունների և սեմինարների կազմակերպում և անցկացում» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Հայոց պատմության և հասարակագիտության  ամբիոնի ասիստենտ Գ. Գ. Անանյանը:

Սիրով հրավիրում ենք:

Տեղի կունենա Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում

Տեղի կունենա Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում

2016թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի №51 լսարանում տեղի կունենա ականավոր լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Սիրով հրավիրում ենք:         

Հրապարակվել է «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշներ» (2011-2016) վերլուծությունը

 

GAC-06-12-2016

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնի «Հաշվետվություններ» էջում տեղադրվել է «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշներ» (2011-2016) վերլուծությունը:

Այս վերլուծության նպատակը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի գործունեության արդյունավետության և կատարողականի գնահատումն է` գործունեության առանցքային ցուցանիշների /ԳԱՑ/ սահմանված լրակազմի օգնությամբ:

Ներկայացված են ԵՊՀ ԻՄ-ի գործունեության հիմնական ոլորտների առանցքային ցուցանիշները վերջին հինգ տարիների համար:

Այն վեր է հանում ԵՊՀ ԻՄ-ի ձեռքբերումները և թույլ կողմերը` նրա հետագա զարգացումն առավել  արդյունավետ կազմակերպելու համար:

Վերլուծությունը նաև կնպաստի ԵՊՀ ԻՄ-ի որակի ինքնագնահատման կարողությունների հզորացմանը:

Այն  հասցեագրվում է բոլոր այն կառույցներին, որոնց գործունեությունն առնչվում է ԵՊՀ ԻՄ-ի կառավարման և պլանավորման գործընթացներին:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

2016թ. դեկտեմբերի 2-ին կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված մասնաճյուղային ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» («ԻԿՄ») I, «Հայոց լեզու և գրականություն» («ՀԼԳ») III, «Պատմություն» («Պատմ.») I և III, «Տնտեսագիտության տեսություն» («ՏՏ») III կուրսերը:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Խաղի եզրափակիչ փուլին նախորդեց 5-օրյա նախընտրական փուլ:

Նոյեմբերի 11-ին «Դիզայն» I, «Համակարգչային գրաֆիկա» I, «Կիրառական արվեստ» II, «Պատմություն» I կուրսերի միջև տեղի ունեցավ խաղը, որի արդյունքում եզրափակիչ փուլ անցավ «Պատմ.» I կուրսը:

Նոյեմբերի 12-ին խաղացին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության I-IV կուրսերի ուսանողները. եզրափակիչ փուլ անցավ «ՏՏ» III կուրսը:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Նոյեմբերի 14-ին խաղացին «ՖԼԳ» I, «ԱԼԳ» II և III, «Պատմ.» III կուրսերը. եզրափակիչ փուլ անցավ «Պատմ.» III կուրսը:

Նոյեմբերի 15-ին խաղացին «ԻԿՄ» I և II, «ՔԿԳ» I, «Սերվիս» III կուրսերը. եզրափակիչ փուլ անցավ «ԻԿՄ» I կուրսը:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Նոյեմբերի 16-ին խաղն ընթացավ «ՀԼԳ» II և III, «Հոգեբ.» II, «ՏՄՄ» I կուրսերի միջև. եզրափակիչ փուլ անցավ «ՀԼԳ» III կուրսը:

Դեկտեմբերի 2-ին կայացավ եզրափակիչ փուլ անցած կուրսերի միջև խաղի վերջին փուլը:

Հաղթող ճանաչվեց «Պատմ.» մասնագիտության I կուրսը:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

2-րդ տեղը գրավեց «ՏՏ» III կուրսը:

3-րդ տեղը զբաղեցրին «Պատմ.» III և «ՀԼԳ» III կուրսերը:

4-րդ տեղը զբաղեցրեց «ԻԿՄ» I կուրսը:

Խաղի անցկացման բոլոր օրերին յուրաքանչյուր խաղից առաջ կարդացվել են զեկուցումներ գիտության ոլորտի համաշխարհային մրցանակների (Ֆիլդսյան, Աբելյան, Նոբելյան, Պուլիցերյան) մասին:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Վերջում մասնակից կուրսերին տրվեցին պատվոգրեր, հաղթանակ տարած կուրսին տրվեց նաև գավաթ և նվերներ:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Ի.Շաղբաթյանը շնորհավորեց բոլոր հաղթողներին և ողջունեց ՈՒԽ-ի գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությունը` հորդորելով, որ նմանատիպ միջոցառումները մասնաճյուղում լինեն շարունակական, իսկ ուսանողները դրանցում ակտիվորեն ներգրավվեն:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

 

Համացանցում հասանելի է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» գիրքը

Համացանցում հասանելի է «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» գիրքը

Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակներում Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման նախաձեռնությամբ և ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2016թ. սեպտեմբերի 15-ից 18-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված «ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» խորագրով միջազգային երիտասարդական գիտաժողովի զեկուցումների նյութերն ամփոփվել են մեկ ժողովածուում:

Ժողովածուն բաղկացած է 5 հիմնական բաժիններից՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, քաղաքագիտություն և հոգեբանություն, պատմություն, տնտեսագիտություն: Ժողովածուում տեղ են գտել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի ուղերձները, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանի բացման և Ն. Ի. Լոբաչևսկու անվան Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Վերա Ռոմանովսկայայի ողջույնի խոսքերը, ինչպես նաև գիտաժողովի մասնակիցների համատեղ հայտարարությունը:

 Աղբյուրը՝ http://armscoop.com/2016/12/artsakh-25-book/