Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

2018թ. մայիսի 21-ին «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Հոգեբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչություն:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Մեր ուսանողները հանդիպեցին փրկարարների, համակարգի տարբեր բաժինների աշխատակիցների հետ:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Նրանք ուսանողներին ներկայացրին իրենց գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, իրենց առօրյան համակարգում, ապա ցուցադրեցին փրկարարական անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, մեքենաներն ու հագուստը:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Ներկայացվեց փրկարարական աշխատանքի բնույթը, հոգեբանական և ֆիզիկական առումներով դրա բարդությունը:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Զրույցի ընթացքում հարցեր ծագեցին փրկարարների հոգեբանական վիճակների վերաբերյալ, թե արդյոք նրանք, տարբեր արտակարգ իրավիճակներում գործ ունենալով ամենատարբեր բացասական երևույթների ու դժբախտ դեպքերի, մինչև անգամ մահվան հետ (առանց տարիքային և սեռային սահմանափակման), կարողանում են հեշտությամբ հաղթահարել այդ ապրումները:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Փրկարարները պատասխանեցին, որ իրավիճակի տարածք մեկնելուց առաջ քիչ թե շատ հոգեբանորեն պատրաստվում են ծայրագույնին: Նրանք ցանկություն հայտնեցին, որ լինի համագործակցություն հոգեբանների հետ, մասնագետների կողմից տրվի հոգեբանական խորհրդատվություն:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Համալսարանականները սիրով իրենց պատրաստակամությունը հայտնեցին համագործակցության և փոխաջակցության հարցում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր տեսական գիտելիք ամրապնդվում է փորձի և պրակտիկայի շնորհիվ:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

Ուսանողները երախտագիտություն արտահայտեցին Տավուշի մարզային փրկարարական վարչության անձնակազմին, իրենց դասախոսին և բոլոր կազմակերպիչներին՝ ճանաչողական բովանդակալից այցի համար:

Մեր ուսանողների այցը Տավուշի մարզային փրկարարական վարչություն

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

2018թ. մայիսի 18-ին նշվեց Թանգարանների միջազգային օրը: Այս տարի ՀՀ-ի և Արցախի 116 թանգարաններ միացել էին միջոցառումների ծրագրին՝ իրենց դռները անվճար բացելով բազմահազար այցելուների առջև:

 

Այդ առիթով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր մասնագիտությունների 22 ուսանողներ՝ ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանի ուղեկցությամբ, այցելեցին Երևանի թանգարաններ:

 

Նախ նրանք այցելեցին «Գաֆեսճյան արվեստի կենտրոն» («Կասկադ» համալիր), շրջեցին սրահներով, ծանոթացան արվեստի տարբեր ճյուղերի հետաքրքիր ցուցանշումներին, Ժերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածուին:

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

Այնուհետև ուսանողներն այցելեցին «Գաֆեսճյան արվեստի կենտրոն»-ի հարևանությամբ գտնվող Ռուսական արվեստի թանգարան և շարժվեցին Հանրապետության հրապարակ:

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

Այստեղ համալսարանականներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան և Ազգային պատկերասրահ, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

Ճանաչողական էքսկուրսիայի ընթացքում մեր ուսանողները գործնականորեն ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները, բարձր տրամադրությամբ և ջերմ տպավորությունններով վերադարձան Իջևան:

ՈՒԳԸ նախաձեռնությամբ մեր ուսանողներն այցելեցին Երևանի թանգարաններ

 

 

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

2018թ. ապրիլի 17-ից մայիսի 19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ՝ հետևյալ ծրագրով.

  1. Ստորաբաժանումները` ամբիոններ:
  2. Հիմնավորումը` տնօրենի 2018թ. ապրիլի 09-ի՝ N86 §13 հրամանը:
  3. Աուդիտի անցկացման ժամանակահատվածը` ապրիլի 17-ից մայիսի 19-ը:
  4. Աուդիտի ենթակա գործընթացները.
  • ամբիոնի գործունեության պլանավորում և իրականացում,
  • գիտական գործունեություն,
  • ամբիոնի գործունեության բարելավմանն ուղղված քայլեր,
  • ամբիոնի հաշվետվողականություն:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

Ապրլի 17-ին ամբիոններին է ուղարկվել ստուգվելիք փաստաթղթերի ցանկը:

3 աշխատանքային օրվա ընթացքում ամբիոնների գործավարները առանձնացրել են անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը:

Տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում կազմվել են աուդիտ իրականացնող աշխատանքային փոքր խմբեր և ժամանակացույց:

17-04-18-19-05-18-4

Աշխատանքային խմբերը  շրջել են ամբիոններով և ստուգել անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի առկայությունը:

Աուդիտի ընթացքում ամբիոնների վարիչները պատասխանել են ամբիոնային գործունեությանը վերաբերող հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ եք հիմք ընդունել ամբիոնի տարեկան աշխատանքային պլանը կազմելիս:
  • Որքանո՞վ է ձեր ամբիոնի տարեկան աշխատանքային պլանը համահունչ ԵՊՀ ԻՄ-ի ՌԾ-ին:
  • Քննարկվե՞լ է արդյոք ամբիոնում՝ ըստ ՌԾ-ի կատարողականի:
  • Թվարկե՛ք ամբիոնի նիստերում հիմնական քննարկվող հարցերը:
  • Նիստի օրակարգը ինչպե՞ս է իրազեկվում ամբիոնի անձնակազմին:
  • Քննարկվե՞լ են արդյոք դասախոսների անհատական պլանները և/կամ հաշվետվությունները ամբիոնի նիստերում և ինչ որոշումներ են ընդունվել, նշեք դրանցից մի քանիսը:
  • Որքանո՞վ է փոխկապակցված ամբիոնի պրոֆեսորադասախոսակն կազմի անհատական պլանները ամբիոնի տարեկան աշխատանքային պլանի հետ:
  • Մասնակցո՞ւմ են արդյոք ամբիոնի բոլոր դասախոսները ամբիոնի տարեկան հաշվետվության քննարկմանը և ի՞նչ մեխանիզմով:
  • Նշել ամբիոնի և ԿԾՊ-ի համագործակցության գործող մեխանիզմները:
  • Ինչքանո՞վ է ԿԾՊ-ն նպաստում ամբիոնի գործունեության բնականոն գործունեությանը:
  • Քանի՞ ԿԾ նախագիծ է քննարկվել ամբիոնում/նշել անվանումները/:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

Աուդիտի ընթացքում իրականացվել է խորհրդատվություն ամբիոններին:

Ներքին աուդիտ իրականացրած աշխատանքային խումբն առաջիկայում կվերլուծի տվյալները, կկազմի եզրակացություն և առաջարկությունների փաթեթ կներկայացնի տնօրենին:

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում իրականացվեց ներքին աուդիտ

 

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

2018թ. մայիսի 17-ին՝ Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության I, II և III կուրսերի ուսանողները՝ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ., կրթական ծրագրի պատասխանատու Ն.Գրիգորյանի ուղեկցությամբ, այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Այն կառուցվել է 1968 թվականին և խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և Հայոց հնագույն մշակույթի պահպանության համար։

Այնուհետև ուսանողներն այցելեցին  Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան և ծանոթացան թանգարանի պատմությանը, առաքելությանն ու այնտեղ պահվող ցուցանմուշներին:

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը ստեղծվել է Հայաստանի նախարարների խորհրդի 1978 թ. փետրվարի 16-ի թիվ 82 որոշմամբ և այցելուների առաջ իր դռներն է բացել 1978 թ. սեպտեմբերի 13-ին։

Թանգարանի առաքելությունն է փրկել, պահպանել ու հարստացնել, ուսումնասիրել, ցուցադրել ու հաջորդ սերունդներին փոխանցել հայ էթնոսի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ:

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում ցուցադրված էին հայոց ազգային մշակույթին վերաբերող թանգարանային հավաքածուներ և առարկաներ՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Ճանաչողական էքսկուրսիայից ուսանողները վերադարձան մեծ ոգևորությամբ, մայիսյան հաղթանակների բերկրանքով:

«Պատմություն» մասնագիտության ուսանողների այցը  Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

 

Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով հանրապետական գիտաժողովը

2018թ. մայիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

Գիտաժողովին մասնակցում էին հանրապետության գիտաուսումնական հաստատությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ (ոչ միայն դասախոսներ, ուսումնագիտական ոլորտի աշխատակիցներ, այլև ուսանողներ ու շրջանավարտներ):

Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

«1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով գիտաժողովն անցկացվեց չորս բաժանմունքներում.

  1. «Հայոց պատմություն, տնտեսագիտություն, հասարակագիտություն և արվեստ» (համանախագահներ՝ Դավիթ Ֆերդինանդի Թինոյան /ամբիոնի վարիչ/, Նաթելլա Սերոժի Գրիգորյան /կրթական ծրագրի պատասխանատու/):
    Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը
  2. «Հայոց լեզու և գրականություն» (համանախագահներ՝ Վաչագան Վարազդատի Ավագյան /ամբիոնի վարիչ/, Աիդա Ասիլբեկի Սարհատյան  /կրթական ծրագրի պատասխանատու/):
    Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը
  3. «Մանկավարժություն և հոգեբանություն» (համանախագահներ՝ Լիանա Միքայելի Հարությունյան  /ամբիոնի վարիչ/, Աննա Սերյոժայի Քամալյան    /կրթական ծրագրի պատասխանատու/):
    Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը
  4. «Անգլերեն լեզու և գրականություն» (համանախագահներ՝ Հարությունյան Քրիստինե Մուրադի /ամբիոնի վարիչ/, Աստղիկ Վահանի Սիմոնյան /կրթական ծրագրի պատասխանատու/):
    Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

Նախ տեղի ունեցավ լիագումար նիստ, և բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին, գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին, հրավիրվածներին և հատկապես երիտասարդներին՝ համոզմունք արտահայտելով, որ շատ կարճ ժամանակամիջոցում մեր երիտասարդները կունենան այն Հայաստանը, որ մեր բոլորիս համար եղել է երազանք: Պարոն Առաքելյանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ Հայաստանի 1-ին Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովը և մյուս միջոցառումները սկսում ենք այս պայմաններում՝ նոր Հայաստանում, նոր մտածողությամբ, նոր գիտակցությամբ և նոր երիտասարդներով: Նա ընդգծեց գիտաժողովի կարևորությունը և նպատակը, հիմնական գծերով ներկայացրեց 1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Առաջին հանրապետության արարման գործընթացը՝ ընդգծելով սեփական պայքարով մեր ազատ-անկախ պետությունը կերտելու պատմական ճշմարտությունը.

Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

«Կարծեք թե այնպես է ստացվում, որ ուրիշներին նվեր է տրվում, մեզ, ընդհակառակը, տրված է պայքարով կերտելու մեր ազատությունը, և այս Երկիր մոլորակի վրա՝ մի փոքր անկյունում, մենք ազատ-անկախ ապրելու իրավունքի համար պիտի պայքարենք. սա է մեր՝ հայի ճակատագիրը, և մենք պիտի ընդունենք, որ դա է մերը, և չպիտի բողոքենք այդ ճակատագրից, որովհետև երևի Աստված մեզ շատ է սիրում, այդ իսկ պատճառով մեզ տալիս է նման ճակատագիր և փորձում է տեսնել՝ մենք կարող ենք այդ իրականության մեջ հաջողությունների հասնել և հաղթանակ տանել … Անհնար է բացատրել Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Էջմիածնի, Շուշիի հաղթանակները: Կարո՞ղ ենք բացատրել, թե ինչպես հայ շինականը եղանով, գերանդիով, քարով, փայտով կարող էր հաղթել թուրքական բանակին, այն էլ՝ լավ զինված բանակին: Դժվար է բացատրել այն ինչ, ոգեղեն է: Այ սա՛ է մեր ժողովրդի ուժը. ես հպարտ եմ, որ մի ժողովրդի զավակ եմ, որը զրոյից պետականություն է ստեղծել, որը նման հաղթանակներ է տարել, մենք պիտի պարծենանք դրանով, և էլ երբեք չասենք, որ այս երկիրը երկիր չէ. այս երկիրը երկիր է (այս վերջերս, փառք Աստծո, ասվում է), հզոր երկիր է, այս երկրում ապրող մարդիկ հրաշք մարդիկ են, հրաշք ժողովուրդ, որը  հաղթել է Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Շուշի է ազատագրել: Շնորհավորում ենք բոլորիս՝ նման ժողովրդի զավակ լինելու համար, և յուրաքանչյուրս պարտավոր ենք դողալ այս պետության արժեքների համար, պետք է պայքարենք պահել ամեն մի կաթիլը, որ ձեռք ենք բերել մեր պետականության կերտման ընթացքում, սիրենք մեր պետությունը (հայրենիքը այլ գաղափար է, պետությունը՝ այլ)…»:

Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

Ապա ելույթ ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և ներկայացրեց գիտաժողովի կազմկոմիտեի մոտեցման հայեցակետը, այն է՝ գիտաժողովի բուն թեման պետք է առիթ ծառայի, որպեսզի մասնակիցներն արծարծեն այնպիսի խնդիրներ, որոնց միջոցով տվյալ ժողովրդի, նրա ունեցած պետականության, դրա զարգացման գործընթացների, ժողովրդի ապրած ու ապրելիք տարիների, գիտության տարբեր ոլորտների վերաբերյալ ներկայացնեն իրենց տեսակետները, որոնցից լավագույնները կհրատարակվեն: Լիագումար նիստում պարոն Ներսիսյանը նաև հանդես եկավ զեկուցումով՝ նոր լույսի տակ ներկայացնելով Առաջին հանրապետության ձևավորման, զարգացման և անկման պատմությունը, որոշ զուգահեռներ անցկացնելով ՀՀ ներկայիս քաղաքական զարգացումների հետ:  Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

Այնուհետև գիտաժողովի աշխատանքներն ընթացան բաժանմունքներում:

Զեկուցումների թեմատիկան ազատ էր:

«Հայոց պատմություն, տնտեսագիտություն, հասարակագիտություն և արվեստ»  բաժանմունքում զեկուցումներով հանդես եկան Արա Ազատյանը, Արփինե Եգանյանը, Ալիխան Բալդրյանը, Շիրակ Գասպարյանը, Լարիդա Ղազումյանը, Ծովինար Կարապետյանը, Տիգրան Ղուշչյանը, Հրանտ Ղարագյոզյանը, Նոննա Բեգնազարյանը, Սոսե Խաչատրյանը, Ասյա Սարգսյանը, Նարա Թադևոսյանը:

Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

«Հայոց լեզու և գրականություն» բաժանմունքում զեկուցումներ կարդացին Վաչագան Ավագյանը, Աիդա Սարհատյանը, Վահան Աղաբաբյանը, Հասմիկ Վանյանը, Զարուհի Յայլայանը

Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

«Մանկավարժություն և հոգեբանություն» բաժանմունքում զեկուցումներով հանդես եկան Քնարիկ Ասմարյանը և Արևիկ Խուգեյանը, Մարիաննա Ավագյանը, Աննա Սիմոնյանը և Թամարա Նալբանդյանը, Աննա Քամալյանը, Թագուհի Բարսամյանը, Իրինա Պոնոմարենկոն և Գայանե Խաչատրյանը, Վիկտորյա Մելիքսեթյանը, Նելլի Այվազյանը, Սիրանուշ Ղուշչյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Կիրակոսյանը, Իրինա Պոնոմարենկոն, Քնարիկ Ասմարյանը և Մանե Ղազարյանը, Մարիաննա Ամիրաղյանը, Վանուհի Հարությունյանը:

Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

«Անգլերեն լեզու և գրականություն» բաժանմունքում զեկուցումներ ներկայացրին Աստղիկ Չուբարյանը և Աստղիկ Սիմոնյանը, Գայանե Մուրադյանը, Քրիստինե Հարությոինյանը, Նարինե  Գասպարյանը, Գոհար Մադոյանը, Զարուհի Անտոնյանը, Անահիտ Գալստյանը, Աննա Կարապետյանը, Մարիամ Խաժակյանը, Աննա Խաչատրյանը, Նուարդա Երնջակյանը, Սոնա Գուլյանը, Նաիրա Գասպարյանը և Արտավազդ Դարբինյանը, Շուշանիկ Գրիգորյանը, Էմմա Թեմրազյանը, Հասմիկ Մխիթարյանը, Հասմիկ Մկրտչյանը, Մարկուհի Ոսկանյանը, Նարինե Եթիմյանը, Նաիրա Մարտիրոսյանը, Զարուհի Վարտանյանը:

Մասնաճյուղում կայացավ «Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով  հանրապետական գիտաժողովը

Վերջում գիտաժողովի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

v

Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով:

Գիտաժողովի ծրագիրը

Գիտաժողովի լուսանկարները