Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Շարլոտտա» երգչախումբն իր համերգային ծրագիրը կներկայացնի նաև Տավուշի մարզպետարանի դահլիճում

7

Հարգելի՛ համալսարանականներ,

Ապրիլի 25-30-ը ԵՊՀ ռեկտորի հրավերով Հայաստան կժամանի Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը (ք. Թել-Ավիվ):  Հայտնի երգչախումբն ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի՝ ելույթներ կունենա Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

«Շարլոտտա» երգչախումբն իր համերգային ծրագիրը կներկայացնի  ԵՊՀ-ում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի դահլիճում (28.04.2017թ.): 

Երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր:

Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը՝  խնդրում ենք Ձեզ մասնակցել ապրիլի 26-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում և ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգներին:

ԵՊՀ ռեկտորատ

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

2017թ. ապրիլի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները՝ իրենց դասախոսի՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանի գլխավորությամբ, կազմակերպել էին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

Այն բացվեց Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից («Ղողանջ եղեռնական» գլխից) մի հատվածով:

Միջոցառման առաջին մասում ներկայացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, երիտթուրքերի վարած երկերեսանի քաղաքականության, եղեռնի իրականացման, գաղթականների, Արևմտյան Հայաստանի մտավորականության զգալի մասի ոչնչացման և հայերի վրեժի մասին տեղեկատվություն:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

Հնչեցին Մեծ եղեռնի, մեր կորուսյալ հայրենիքի և ներկա սերնդի անկոտրում կամքի մասին երգեր ու բանաստեղծություններ:

Ուսանողուհիներից մեկը (Մերի Եգանյան) հանդես եկավ հայկական ժողովրդական պարով՝ «Սարերի հովին մեռնեմ» երաժշտության ներքո:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

Միջոցառման երկրորդ հատվածում ներկայացվեց Մեծ եղեռնը՝ իր  անդառնալի կորուստներով  և  հետևանքներով: Ուսանողները պատմեցին ցեղասպանությանը զոհ գնացած մեր մեծերի մասին՝  Սիամանթո,  Դանիել Վարուժան,  Գրիգոր Զոհրապ, Կոմիտաս…, որը թեև զոհ չգնաց 1915 թվականին թուրքի յաթաղանին, բայց չկարողացավ ապրել՝ տեսնելով հայի այդչափ մեծ վիշտը,  հոգեկան շեղումներ ստացավ և մահացավ:

Միջոցառման երրորդ մասում խոսվեց միջազգային հանրության, մեծ մարդասերների արձագանքի մասին, որոնք խստորեն դատապարտել են թուրքի անմարդկային արարքը: Նշվեցին այն երկրները, որոնք ճանաչել են  20-րդ դարի մեծագույն ոճիրը  և սատար են կանգնել հայ ժողովրդին:

«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել»

Ներկայացվեց «Նեմեսիս» (հին հունական վրեժխնդրության  աստվածուհու անունով) գործողությունը, որի նպատակն էր պատժել Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներն, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Ընդգծվեց, որ այս գործողությանը մասնակցել են Արմեն Գարոն (Գարեգին Պատերմաջյան), Շահան Նաթալին, Միսաք Թորլաքյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանը, Սողոմոն Թեհլերյանը, որն էլ հենց սպանել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից  Թալեաթ փաշային:

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Ա.Հասանյանի կողմից անցկացվել էին ոչ միայն «ՏՏ»-I, այլև «ԻԿՄ»-I, «ՀԼԳ»-II կուրսերում:

Հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը

Training_April28

Դուք երիտասարդ եք, ունեք բարձրագույն կրթություն, հետաքրքրված եք Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացմամբ, ցանկանում եք իրականացնել նոր բիզնես ծրագրեր, միացեք «Քայլ առաջին. Start up-ի համար մտքի ձևավորման փուլ» ուսուցում-քննարկմանը, որի ընթացքում մասնագետները կներկայացնեն բիզնես ծրագրի իրականացման առավել արդյունավետ քայլերը, կսկսեն մտքի ձևավորման փուլից:

 Ուսուցում-քննարկումն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ:

Քննարկումը տեղի կունենա 2017թ. ապրիլի 28-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում:

Ուսուցման երկրորդ հատվածում մասնակիցները կբաժանվեն խմբերի, որոնք կմշակեն և կներկայացնեն Տավուշի մարզի գյուղերում տուրիզմի զարգացմանն ուղղված նորարական, իրատեսական մտքեր:

Լավագույն միտքը ներկայացրած խումբը կստանա խրախուսական մրցանակ:

Մասնակցության համար լրացրեք հայտն այստեղ՝ https://goo.gl/forms/eFruZ6s3IRilwOAf1 և գրանցվեք  https://www.facebook.com/events/1517124614974010/ ֆեյսբուքյան էջում:

Մանրամասների համար դիմեք  Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ  Պ. Ասիլբեկյանին:

Քննարկման օրակարգը

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

2017թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում (անգլերեն լեզվով), որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Ջեմմա Միլիտոնյանը:

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Միջոցառմանը մասնակցում էին «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներ (Անի Ասրյանը, Ինեսսա Բաղինյանը, Էլինա Խաչատրյանը, Սյուզի Շահնազարյանը, Հայկուհի Արզումանյանը և ուրիշներ):

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Բացման խոսքով հանդես եկավ Ջ.Միլիտոնյանը՝ ներկայացնելով քննարկվելիք թեմայի ուղղվածությունը՝ «Հայոց ցեղասպանությունը և ԱՄՆ-ի  դիրքորոշումը», որին հաջորդեց վավերագրական ֆիլմի դիտումը:

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Ուսանողների կողմից ներկայացվեց Թուրքիայի ժխտողական քաղաքականության, այն բոլոր երկրների ու կազմակերպությունների մասին, որորնք ընդունել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Ուշադրություն դարձվեց ԱՄՆ-ի նախագահների՝ տարբեր տարիներին արված ուղերձներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ (ապրիլի 24-ին) հղած ուղերձին: Ընդգծվեց, որ դրանցում նախագահները գործածում էին «Կոտորած» (“Massacre”), «Մեծ Եղեռն» (“Mets Yeghern”), վայրագություններ («Atrocities») բառերը` «Ցեղասպանություն» (“Genocide”) իրավաբանական եզրույթի փոխարեն, որը պատասխանատվության կենթարկեր Թուրքիային:

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Վերջում հուզիչ ասմունքով հանդես եկավ 2-րդ կուրսի ուսանողուհի Հայկուհի Արզումանյանը՝ ներկայացնելով Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից մի հատված («Ղողանջ եղեռնական»):

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

2017թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության  102-րդ տարելիցին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ և ուսանողներ՝ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, բազում քաղաքացիներ միահամուռ շարժվեցին դեպի Իջևանում տեղադրված` Հայոց ցեղասպության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Համալսարանակնները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին, մասնակցեցին հուշահամալիրի մոտ մարզի հոգևոր դասի ներկայացուցիչների կողմից  կատարվող ոգեկոչման արարողությանը:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

 

Այնուհետև այցելեցին Իջևանի պատմաերկրագիտական թանգարան, որտեղ ականատես եղան Հայոց մեծ եղեռնի թեմայով կազմակերպված ցուցադրությանը:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

 

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության սկիզբն է համարվում 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը ՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ,  Երվանդ Սըրմաքեշխանլյան, Ատոմ Յարճանյան, Հովհաննես Հարությունյան և ուրիշներ: Սակայն հայ պատմագիության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով  զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները` խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:

Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ։ Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբըԾրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։

Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24 էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդի ավելի ուշ, զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002, և 2005թթ. ՄԱԿի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, ԵՎրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների խորհրդարանները, Կանադայի համայնքների, Իտալիայի դեպուտատների պալատը և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:

Սակայն մինչև այսօր ոճրագործի` Թուրքիայի կողմից պետական մակարդակով անամոթաբար ժխտվում է ցեղասպանությունոճիրն այն «տրամաբանությամբ», որ քանի դեռ աշխարհն ամբողջովին չի ճանաչել ու դատապարտել իր գործած ոճիրը, ուրեմն` չկա և ոճիր, ուստի չկա նաև պատիժ:

Այնինչ հայն ապրում է՝ հիշելով իր դարավոր ահռելի ցավը, տագնապն ու սարսափը, հիշում է` պահանջելով Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչում ու հատուցում:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին