Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի գիտություն կրթաթոշակ ստացող ուսանողների

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կրթաթոշակ ստացող ուսանողներին հայտնում ենք, որ մարտ ամսից սկսած՝ կրթաթոշակ կարող են ստանալ միայն բանկային քարտով:

Անհրաժեշտ է մինչև ապրիլի 5-ը սոցքարտի և անձնագրի պատճեններով ներկայանալ “Արդշինինվեստբանկ”-ի Իջևանի մասնաճյուղ և ստանալ քարտ, այնուհետև հաշվեհամարը ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահություն:

Սրբանկարչության դաս

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողներին ու շրջանավարտներին, որ 2013թ. ապրիլի 9-ին՝ ժամը 14:00-ին, Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի կունենա սրբանկարչության դաս:

Սրբանկարչության դպրոցում ընդգրկվել ցանկացողները թո՛ղ ներկայանան իրենց անհատական ստեղծագործություններով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհուրդ

Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի նիստ

2013թ.  ապրիլի  10-ին`  ժամը  11:00-ին, N12  լսարանում  տեղի  կունենա Ընդհանուր  տնտեսագիտության  ամբիոնի  նիստ:

 Օրակարգ

1. Ավարտական  աշխատանքների  կատարման  ընթացքը  և  ամբիոնի  առաջիկա  խնդիները (չորրորդ  կուրսի  բոլոր  ուսանողների  մասնակցությունը  պարտադիր  է):

Զեկուցողներ`  չորրորդ  կուրսի  ուսանողները  և նրանց գիտական  ղեկավարները

2. Կուրսային  աշխատանքների  կատարման  ընթացքը:

Զեկ.`  Հ.  Մարզպանյան,  կուրսային  աշխատանքների  ղեկավարներ

3. 2013-2014 ուստարվա  ուսումնական  պլանով  նախատեսված  նոր  դասընթացների  ծրագրերի  քննարկում:

Զեկ.  Հ.  Մարզպանյան

4. Երկրորդ  ընթացիկ  քննությունների  թեստերի  քննարկում  և  հաստատում (ըստ  ամբիոնային  առարկաների):

Զեկ.  Հ. Մարզպանյան

Ամբիոնի  վարիչ`   Հ. Մարզպանյան

Ցուցահանդեսի բացում

2013թ. ապրիլի 4-ին՝ ժամը 13:00-ին, Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Մայրության և գեղեցկության միամսյակին:

Կիրառական արվեստի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողությունը ակնկալում են հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների այցելությունը:

ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհուրդ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը առաջարկում է հետևյալ ծառայությունները

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը առաջարկում է հետևյալ ծառայությունները  

  • Մասնագիտական և ոչ մասնագիտական գրքերի, ժողովածուների, ամսագրերի տրամադրում /միայն ընթերցասրահում օգտվելու համար/:
  • Էլեկտրոնային գրքերի տրամադրում ընթերցողի կողմից ներկայացված լազերային սկավառակի կամ կրիչի դեպքում, ինչպես նաև տեղում օգտվելու հնարավորություն:
  • Ինտերնետային ծառայությունից անվճար և անսահմանափակ օգտվելու հնարավորություն:
  • Պատճենահանման, տպման, սկանավորման սարքերից օգտվելու հնարավորություն:
  • Գրադարանային ֆոնդում պահանջվող մասնագիտական գրականության բացակայության դեպքում տալ տեղեկություն առկայության դեպքում ձեռք բերելու համար:
  • ԵՊՀ_ի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանի էլեկտրոնային գրքային ֆոնդից օգտվելու հնարավորություն www.lib.ysu.am կայքի միջոցով:
  • Ամբիոնների և ուսանողական կառույցների հետ տարբեր միջոցառումների պլանավորում և իրականացում: