Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների էլեկտրոնային հասցեները

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումներին հարցերով ու առաջարկներով դիմելու և նրանց կողմից արագ արձագանքման նպատակով ստորև ներկայացնում ենք նրանց էլեկտրոնային հասցեները.

  • Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու –hasmik.vanyan@yandex.com
  • Գնումների, մատակարարման և պահեստավորման բաժին – gnumner.ephim@yandex.ru
  • Կրթության որակի ապահովման և գնահատման բաժին – koag.ysuib@gmail.com
  • Տնտեսագիտության և հումանիտար գիտությունների ֆակուլտետների համակարգչային սրահ – comp.srah2@yandex.ru
  • Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն – servis.ephim@yandex.ru
  • Բնական գիտությունների ֆակուլտետի մասնագիտական համակարգչային լաբորատորիա – comp.srah1@yandex.ru
  • Արտակարգ իրավիճակների մարմնակրթության և սպորտի ամբիոն –sport.ephim@yandex.ru

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենություն

Մրցույթ` «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է»

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Համաշխարհային Հայկական Կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը համատեղ անցկացնում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության միջազգային մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի 9-12-րդ դասարանների աշակերտները և ուսանողները:

Մրցույթի թեման է` «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է»:

Մանրամասները` այստեղ

Աղբյուրը` www.edu.am

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝ Մոսկվայում տեղակայված Էներգետիկայի կայուն զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է չորսշաբաթյա դասընթացներ:

Դասընթացները տեղի կունենան ս.թ. հոկտեմբերի 1-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության համապատասխան մասնագիտացված հաստատություններում:
Ուսուցման լեզուն անգլերենն է:
Յուրաքանչյուր երկիր պետք է ներկայացնի երկու թեկնածություն:
Մասնակցության հայտերը պետք է մինչև 2013 թվականի մայիսի 6-ը երկու օրինակից ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին՝ ՅՈԻՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովին փոխանցելու նպատակով:

Աղբյուրը` www.edu.am 

«Փրկենք մոլորակը» պաստառների մրցույթ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հայտարարում է (ՖՄԿ) «Փրկենք մոլորակը» պաստառների մրցույթը, որն անց է կացվում կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումների շրջանակում։

Մրցույթը նախատեսված է գրաֆիկական արվեստով, նկարազարդմամբ, կոլաժով և լուսանկարչական արվեստով հետաքրքրված  18-ից 23 տարեկան  երիտասարդների համար, ում լիարժեք ազատություն է տրվում` երևակայության  դրսևորման և գաղափարներն իրենց ցանկացած ձևով ներկայացնելու հարցում։
Ֆրանսալեզու պաստառ ստեղծելով` մասնակիցները պետք է պատասխանեն «Ինչպե՞ս եք պատկերացնում  մեր մոլորակի ապագան» հարցին:
Մրցույթի թեմայի արտահայտման կամ մեկնաբանման համար միջոցների սահմանափակումներ նախատեսված չեն։
Մասնակիցները պետք է տիրապետեն ֆրանսերենին և լինեն ԱԿԵՏԿ-ի անդամ-երկրների քաղաքացիներ (Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մոլդովայի Հանրապետություն, Ռումինիա)։ Աշխատանքները պետք է ներկայացվեն  մինչև 2013թ-ի ապրիլի 15-ը։
Մրցանակակիրների համար նախատեսված են 3-շաբաթյա լեզվի  դասընթաց  Ժնևի համալսարանում (Շվեյցարիա), 2-շաբաթյա լեզվի  դասընթաց Կավիլամ-Ալիանս Ֆրանսեզում (Ֆրանսիա), բելգիական ֆրանկոֆոն կոմիքսներ և բազմաթիվ այլ  մրցանակներ։
Ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանկոֆոն տարածաշրջանային կենտրոնի կայքէջում` www.crefeco.org, էլ. փոստ info@crefeco.org:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն (ՖՄԿ) անդամակցում է 57  պետություն և կառավարություն, ինչպես նաև 20 երկիր` դիտորդի կարգավիճակով (www.francophonie.org.):
Աղբյուրը՝ www.edu.am 

Կիրառական արվեստի ֆակուլտետում նախատեսվում է հիմնել սրբանկարչության դպրոց

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողներին ու շրջանավարտներին, որ մասնաճյուղի տնօրենության և Տավուշի թեմի առաջնորդարանի համատեղ ջանքերով ֆակուլտետում նախատեսվում է հիմնել սրբանկարչության դպրոց:

Ցանկացողները մինչև 2012-2013 ուստարվա II կիսամյակի ավարտը կարող են դիմել Կիրառական արվեստի ֆակուլտետի գեղխորհրդին: