ԵՊՀ-ի մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 9-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2017»-ին մասնակցել էին Տավուշի մարզի 30 դպրոցների ավելի քան 300 աշակերտներ:
Նրանցից 60-ը հաղթահարել էին մարզային 1-ին փուլի փորձությունը և մասնակցել 2-րդ փուլին, որն անց էր կացվել ԵՊՀ-ում:
Ամփոփելով աշխատանքների արդյունքները՝ I, II և III կարգի դիպլոմների արժանացան 2-ական, գովասանագրերի՝ 9 տավուշցի դպրոցականներ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի կողմից կազմակերպվեցին հանդիպումներ բոլոր այն դպրոցներում, որոնցում սովորող դպրոցականները հաջողությամբ էին մասնակցել օլիմպիադային և ցուցաբերել բարձր արդյունքներ:
Հանդիպումների ընթացքում պատվոգրեր հանձնվեցին օլիմպիադայի ընթացքում բարձր միավորներ ստացած աշակերտներին:
Լավագույն մասնակցության և բարձր առաջադիմության համար ԵՊՀ ռեկտորի կողմից հատուկ շնորհակալագրով պարգևատրվեցին Իջևանի ավագ, Կողբի թիվ 2 և Բերդավանի միջնակարգ դպրոցները: