Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բաց դաս եկեղեցում

2017թ. մարտի 22-ին «Էթիկա» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողներն այցելեցին Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցի՝ դասախոս Լևոն Լաչիկյանի գլխավորությամբ:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը նրանց համար անցկացրեց «Մեծ պահքի խորհուրդը մեր կյանքում» թեմայով բաց դաս:

Բաց դաս եկեղեցում

Օրը պատահական չէր ընտրված. մարտի 22-ն այս տարի Միջինք էր, որով կիսվում է Մեծ պահքի շրջանը: 

Բանախոսը ուսանողներին հանգամանորեն ներկայացրեց Մեծ պահքի խորհուրդը, որ այն ոչ թե սոսկ կենդանական կերակուրներից հրաժարվելու, այլ նախ և առաջ խոկումի, ինքնաքննության, զանազան վայելքներից հրաժարվելու, աղոթքների և Սբ. Գրքի ընթերցանության շրջան է:

Ուսանողները միաժամանակ իմացան մեր եկեղեցական պաշտոնների ու կոչումների, եկեղեցու սպասավորներին դիմելու ձևերի և ընդհանրապես եկեղեցու ներսում ճիշտ պահելաձևի վերաբերյալ շատ մանրամասներ:

Տեր Սիմեոնն անդրադարձավ նաև Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցու կառուցման պատմությանը՝ մասնավորապես նշելով, որ այն վերանորոգվել է 1997-ին և օծվել 1998-ին:

Բաց դասի վերջում հոգևոր հովիվն օրհնեց համալսարանականներին և հղեց իր բարեմաղթանքները:

Բաց դաս եկեղեցում

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

2017թ. մարտի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն:

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Առաջնությանը մասնակցում էր չորս թիմ՝ «Հայոց լեզու և գրականություն»-I, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»-I, «Սերվիս»-I և «Կիրառական արվեստ»-IV կուրսերի ուսանողուհիները:

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Մասնակիցները մրցեցին հինգ խաղային ձևերով՝ օձաձև անցում, օլիմպիական խորհրդանիշի հավաքում, թենիսի գնդակների տեղափոխություն, վարժություն մարմնամարզական օղակներով և խաղային փոխանցավազք օղակներով:

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Հանդիպեցին  «ՏՄՄ»-I և «ՀԼԳ»-I,  «Ս»-I և «ԿԱ»-IV կուրսերի ուսանողուհիները:

Եզրափակիչ դուրս եկան «Կիրառական արվեստ»-IV և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»-I թիմերը: 

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Կանանց տոնին նվիրված մասնաճյուղային սպորտլանդիայում հերթական անգամ հաղթեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողուհիները («Կիրառական արվեստ»-IV կուրսի թիմը):

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

Ժամանակակից մեթոդներով մանկավարժական պրակտիկայի անցկացում

2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի «ԻԿՄ», «ՀԼԳ», «ՄՀ» 3-րդ և «ԱԼԳ», «ՖԼԳ», «ՄՀ» մասնագիտությունների 4-րդ կուրսերի ուսանողները Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հանրակրթական դպրոցներում անցկացրին իրենց մանկավարժական պրակտիկան:

Ժամանակակից մեթոդներով մանկավարժական պրակտիկայի անցկացում

 

Վերջինս պրակտիկանտ-ուսանողներին գործնականում հնարավորություն է տալիս փորձարկելու ուսման տարիներին ձեռք բերած իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ցուցադրել դասավանդման և ուսումնառության ժամանակակից  մեթոդների կիրառման իրենց ունակությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու կարողությունները:

Ժամանակակից մեթոդներով մանկավարժական պրակտիկայի անցկացում

Այդ մասին են վկայում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի և ընդհանրապես մասնաճյուղի ուսանողների մեծ մասի ակտիվ մանկավարժական պրակտկայի արդյունքները:

Ժամանակակից մեթոդներով մանկավարժական պրակտիկայի անցկացում

Ուսանողները տարբեր դպրոցներում ակտիվ աշխատել են մանկավարժների հետ, նրանց հետ քննարկել յուրաքանչյուր դասի պլանավորման և կազմակերպման, ուսումնական նյութի ամբողջական և համակարգված մատուցման, երեխաների հետ աշխատելու  մանկավարժական մոտեցումները:

Ժամանակակից մեթոդներով մանկավարժական պրակտիկայի անցկացում

Հատկանշական է, որ նրանք դասերի մեծ մասն իրականացրել են  համապատասխան շնորհանդեսների օգնությամբ, աշակերտներին ներգրավել են ակտիվ  թիմային աշխատանքի մեջ, կազմակերպել են ինտելեկտուալ խաղ-դասեր: Աշակերտների ձեռքբերումները գնահատելու, նրանց ոգևորելու և խթանելու նպատակով նրանց տրամադրել են իրենց կողմից ձևավորված հավաստագրեր:

Ժամանակակից մեթոդներով մանկավարժական պրակտիկայի անցկացում

 

Այդ մասին «ԻԿՄ» 3-րդ կուրսի ուսանողները 2017թ. մարտի 18-ին հաշվետվություն են ներկայացրել Բնական գիտությունների ֆակուլտետի Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ա.Հովակիմյանին, պրակտիկայի ղեկավար Ք.Օթարյանին, կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանին:

Ժամանակակից մեթոդներով մանկավարժական պրակտիկայի անցկացում

Ուսանողները, խոսելով իրենց պրակտիկ գործունեության մասին, գոհունակություն են արտահայտել, որ  դպրոցների ուսուցիչներն իրենց լիարժեք ինքնադրսևորվելու հնարավորություն են տվել, աջակցել և պայմաններ են ստեղծել պրոֆեսիոնալ-մանկավարժական հմտությունների ձևավորման համար:

Ժամանակակից մեթոդներով մանկավարժական պրակտիկայի անցկացում

 

 

 

 

 

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

2017թ. մարտի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՌԴ կողմից ֆինանսավորվող «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագծի, նրա բաղադրիչը կազմող «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի ներկայացուցիչների (ծրագրի օգնական Ռուզաննա Հայրապետյան, համակարգող Լիանա Դոյդոյան) հետ հանդիպում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետների բարձր կուրսերի ուսանողներ: 

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

 Հանդիպման նպատակն էր ուսանողներին ներկայացնել «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» նախագիծը, մարզի զբոսաշրջության զարգացմամբ հետաքրքվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին ընդգրկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրում:

Հանդիպման ընթացքում ծրագրի համակարգողները ներկայացրին Տուրիզմի հետազոտական և զարգացման կենտրոնի նպատակն ու խնդիրները, պրակտիկայի մասնակիցների ընտրության չափանիշները, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

Հատկանշվեց, որ Տավուշի մարզի 54 գյուղերից կառանձնացվի 6 գյուղ, իսկ վեցամսյա վճարովի պրակտիկայի հնարավորություն կտրվի 5 լավագույն մասնակիցներին:

Աշխատանքային պրակտիկայի մասնակիցները հնարավորություն կունենան կատարելագործել իրենց գիտելիքներն ու հմտությունները, կապեր հաստատել տուրիզմի շուկայում գործող ընկերությունների հետ, մշակել և իրականացնել բիզնես ծրագրեր: 

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

 Ուսանողները ներկայացրին մարզի զբոսաշրջության զարգացման վերաբերյալ իրենց առաջարկներն ու գաղափարները:

Վերջում հանդիպման մասնակիցները լրացրին Կարողությունների և կարիքների գնահատման հարցաշար, որը «Երիտասարդների առաջխաղացման արահետ» ծրագրի շրջանակներում նախատեսված էր նպաստելու Տավուշի մարզում հետազոտական և զարգացման կենտրոնի գործարկմանը:

Մասնաճյուղում կայացավ «Գյուղական Զբոսաշրջության Ինտեգրացված Զարգացում» ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

Այն նպատակ ունի պարզելու մարզում տուրիզմի զարգացմանն ուղղված՝ երիտասարդների հետաքրքրության աստիճանը, մասնագիտական կարողությունները, նորարարական գաղափարների և մոտեցումների հնարավորությունները:  

 

 

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

2017թ. մարտի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառմանը մասնակցում էին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները:

Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում մարտի 17-ը նշվում է որպես Սուրբ Պատրիկի օր: Ավանդույթի համաձայն`   Սուրբ Պատրիկը քրիստոնեություն է բերել հեթանոսական կղզի և արտաքսել բոլոր օձերին: Տոնը նշվում է 1762 թվականից, երբ Նյու Յորքում տեղի է ունեցել Սուրբ Պատրիկին նվիրված առաջին շքերթը: 

Շքերթի ժամանակ մասնակիցները հագնում են կանաչ զգեստներ: Այդ օրը կազմակերպվում են մի շարք երաժշտական և գարեջրային երեկույթներ՝ չնայած նախկինում այդ օրը փակվում էին բոլոր ակումբները:

Տոնի պաշտոնական խորհրդանիշներն են «Երեքնուկ-ը, Իռլանդիայի ազգային հագուստը`   լեպրեկոնը և, իհարկե, պետական դրոշը:

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

Բացման խոսքից հետո հնչեց Միացյալ Թագավորության հիմնը:

Այնուհետև ուսանողուհիները ներկայացրին պատմական հետաքրքիր փաստեր և Սուրբ Պատրիկի մասին հյուսված լեգենդներից:

Ապա իռլանդական ազգային պարով հանդես եկավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի, ՈՒԽ-ի անդամ Արփինե Վերանյանը:

Միջոցառման վերջում ցուցադրվեց օրվան նվիրված շքերթներից մեկը, որի ժամանակ էլ ներկաներին հյուրասիրեցին տոնի անբաժանելի մաս կազմող գարեջուրը:

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում