ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի խորհրդական Գարուշ Անանյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով քաջառողջություն, աշխատանքային և ստեղծագործական նոր հաջողություններ:
Monthly Archives: April 2014
«ԿՅԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑ» ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔ
«Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնի կողմից կազմակերպվող «Կյանքի հմտությունների դպրոց»-ը 40 հանդիպումներից բաղկացած սեմինարների շարք է:
Սեմինարները նպատակ ունեն օգնել երիտասարդներին իրականացնելու իրենց երազանքները` փոխանցելով նրանց անձնական արդյունավետությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ:
Թեմաներ`
* «Արդյունավետ մարդկանց յոթ սովորույթները»,
* «Հուզական բանականություն- Emotional Intelligence» և ինքնաճանաչում,
* Բավարարող Կարիերա,
* Ո՞վ եմ ես:
Սեմինարին կարող են մասնակցել 22-35 տարեկան երիտասարդները, ովքեր սովորում են բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ արդեն ավարտել են իրենց ուսումը: Սեմինարներին անընդմեջ մասնակցելու և բոլոր հանձնարարությունների բծախնդիր կատարումից հետո մասնակցին կտրվի վկայական: Սեմինարն անվճար է:
Դասերն սկսվում են մայիսի 5-ից յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի օրերին` ժամը 18:30-20:30: Հանդիպումները տեղի կունենան «Ապրի՛ր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնում` ք. Երևան, Բաղրամյան 18 հասցեում:
Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը:
Մանրամասների և գրանցման համար այցելեք www.lyd.am
ՀՈՒՊԵՐՏ ՀԱՄՖՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է Հուպերտ Համֆրիի կրթաթոշակային ծրագիրը 2015-2016թթ. համար:
Ծրագիրը հնարավորություն է նախատեսում մեկ տարի ժամկետով հետազոտական աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-ում: Կրթաթոշակը շնորհվում է մասնագիտական գործունեության որոշակի փորձ ունեցող մասնագետներին, ովքեր տվյալ պահին զբաղեցնում են առաջնորդական դիրք և հավատարիմ են հասարակական ծառայությանը:
Հիմնական պահանջներ`
– Հայաստանի քաղաքացիություն և ռեզիդենտություն,
– Բակալավրի աստիճան,
– Հինգ տարվա մասնագիտական զգալի փորձ,
– Հետաքրքրություն տվյալ մասնագիտական ոլորտի քաղաքականության ասպեկտների նկատմամբ,
– Առաջնորդության ցուցադրելի հատկանիշներ,
– Անգլերենի պարտադիր ազատ տիրապետում,
– J1 վիզայի իրավունք:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ` 2014թ. հունիսի 27:
Հետաքրքրված դիմորդները պետք է գրանցվեն և լրացնեն ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄԸ:
Մանրամասներին և պայմաններին ծանոթացեք ԱՅՍՏԵՂ:
Աղբյուրը` www.usa.am
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ/ԻՍՐԱՅԵԼ/
Աղբյուրը` www.edu.am
Մատներով հաշվարկից մինչև ժամանակակից սուպերհամակարգիչներ
2014թ. ապրիլի 16-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ բաց դաս, որի նպատակն էր ներկաներին ներկայացնել սկզբունքորեն նոր հասարակական-արտադրական պայմանների արդյունավետ գործունեության կարևորագույն գործիքների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման փուլերը, նոր դարաշրջանի հզորագույն համակարգիչների՝ սուպերհամակարգիչների պատմությունն ու նրանց կիրառությունները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պատմական փուլերը ներկայացրեց Բնական գիտությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Նազելի Խաչատրյանը:
Նա իր ելույթում ներկայացրեց մատներով հաշվարկից սկսած մինչև մեխանիկական տարբեր հաշվիչ սարքերի, առաջին էլեկտրոնային հաշվիչ մեքենաներից մինչև արագ մեր կյանք մտած անհատական համակարգիչների և ապագայի ինտելեկտուալ համակարգիչների զարգացման պատմությունը: Ամբողջ նյութն ընթանում էր այդ համակարգերի մասին համապատասխան հետաքրքիր փաստերով և նկարներով:
Դասի երկրորդ մասն անցկացրեց Բնական գիտությունների ֆակուլտետի Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը: Նա ներկայացրեց նանոտեխնոլոգիաների, տիեզերքի նվաճման և կենդանի օրգանիզմների կլոնավորման դարաշրջանի` 21-րդ դարի հզորագույն համակարգիչների՝ սուպերհամակարգիչների ստեղծման, զարգացման պատմությունը և նրանց կիրառությունները:
Ներկայացվեց, թե ինչպես են փոխվել մարդիկ, և ինչպես են նրանք մտածում, ինչ են անում այս “հանկարծ եկած ապագայում”, կոմպյուտերիզացիան և համաշխարհային սարդոստայնն արդյոք միայն հեշտացրե՞լ են մարդկային աշխատանքը, թե նրան ստիպել են հետ գնալ` իր վրա վերցնելով նրա ողջ մտավոր գործունեությունը:
ժամանակակից տեխնոլոգիաները չեն ծնվել հենց այնպես, նրանց ծնել է մարդը: Մարդն աշխարհստեղծման գագաթն է, որը դադարել է պրպտալ երկրի վրա և սլանում է տիեզերք: Բարձր արտադրողական համակարգիչների ստեղծման խնդիրը ժամանակակից ամենաբարդ գիտատեխնիկական խնդիրներից մեկն է: Եվ պատահական չէ, որ հաշվիչ տեխնիկայի զարգացման պատմությունը գիտատեխնիկական հետաքրքրաշարժ լուծումների ամբողջություն է` լի հաղթանակների ուրախությամբ, պարտությունների ցավով:
Ներկաներն իմացան աշխարհի ամենաարտադրողական հաշվողական համակարգերի Top500 ցուցակի մասին: Տրվեցին այդ ցանկում առաջին 6 հորիզոնականները զբաղեցնող սուպերհամակարգիչների բնութագրերը, կատարվեցին համեմատություններ տարբեր սերունդների համակարգիչների միջև` ընդգծելով 60 տարում հաշվիչ տեխնիկայի հիասքանչ առաջընթացը:
Ապա խոսվեց գիտության, արտադրության, արդյունաբերության այն ոլորտների մասին, որոնցում արդյունավետ կիրառվում է սուպերհամակարգիչների ողջ պոտենցիալը:
Վերջում մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը դասընթացից: