Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները՝ ուսումնական պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի ուղեկցությամբ, ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելեցին Տավուշի մարզի Մորու ձորի վանք (Ծռվիզի վանք):

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

Նրանց նախապես հանձնարարվել էր տեղեկություններ պատրաստել վանքի մասին: «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Փիրումյանը որպես էքսկուրսավար ներկայացրեց վանքի պատմությունը: Նա մասնավորապես նշեց, որ Ծռվզի Վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին Աղստևի հովտի՝ 5-րդ դարից կանգուն մնացած հուշարձան է:

Այն փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-7-րդ դդ: Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ՝ դրսից ուղղանկյուն հարավային խորանի)։ Արևելյան խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր։

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

Վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։ Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Ըստ մատուռի պատերին արված արձանագրությունների՝ վրացի իշխան Գեորգին 1156-1184 թվականներին ազատել է վանքը հարկերից։

Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորու ձորի մատուռը 1980թ. ենթարկվել է վերանորոգման, այժմ գտնվում է նորմալ վիճակում։

Ուսումնական պրակտիկայի ընթացքում «Սերվիս» մասնագիտության ուսանողները ծանոթացան շինության ճարտարապետությանը, պատերի զարդաքանդակներին  և արձանագրություններին:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում  մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք

Նրանք ուսումնասիրեցին տարածաշրջանի  զբոսաշրջային ներուժը, եկեղեցու շրջակա միջավայրը, վանքից ոչ հեռու գտնվող հանգստյան գոտին, որտեղ այցելուները կազմակերպում են իրենց հանգիստը, տեղեկացան, որ շնորհիվ իր նպաստավոր բնակլիմայական պայմանների և հրաշալի բնական միջավայրի՝ տեղանքը հարմար վայր է նաև վրանային արշավների համար:

Բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն

2017թվականի ապրիլի 11-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում կայացավ բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էին Ուսանողական խորհրդի և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հավաքական թիմերը:

Բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն

Խաղն ավարտվեց 17:8 հաշվով: Հաղթեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հավաքականը:

Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը շնորհավորեց հաղթող թիմին, մաղթեց նոր հաջողություններ՝ տնօրենության կողմից հանձնելով հուշանվեր:

Բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն

 

 

 

Հավաստագրեր հանձնվեցին ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի արժանացած մեր ուսանողներին

2017թ. ապրիլի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում, որի ընթացքում ՀԵՀ-ի կազմակերպած ուսման վարձի փոխհատուցման համար մասնաճյուղից ընտրված ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր:

Հավաստագրեր հանձնվեցին ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի  արժանացած մեր ուսանողներին

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, մասնաճյուղի շրջանավարտներ, ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի համակարգող Ռազմիկ Հովսեփյանը, օգնական Ադելաիդա Առաքելյանը, Ուսանողական խորհրդի անդամներ և ուսանողներ:

Հավաստագրեր հանձնվեցին ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի  արժանացած մեր ուսանողներին

ՀՀ բուհերի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների շրջանում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից 2016-17 ուստարվա երկրորդ կիսամյակում հայտարարված մրցույթի արդյունքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից կրթաթոշակի էին արժանացել հետևյալ ուսանողները.

  1. Մելինե Արմենի Թիրաբյան,
  2. Աննա Արմենի Դավթյան,
  3. Լյովա Խաժակի Հովակիմյան,
  4. Տաթևիկ Եսայու Ղևոնդյան,
  5. Արաքսյա Հայկի Մնացականյան,
  6. Արմիդա Գրիգորի Բաղիյան,
  7. Նելլի Միկիչի Բեջանյան,
  8. Ռուզան Բորիսի Բալասանյան,
  9. Արփինե Ռուբենի Մելիքսեթյան,
  10. Թամարա Արսենի Հովհաննիսյան,
  11. Սաթենիկ Ղարիբի Բեգլարյան,
  12. Դիանա Արմենի Ներսիսյան,
  13. Մարինա Իշխանի Խառատյան,
  14. Մերի Արայիկի Սարհատյան,
  15. Տաթևիկ Սուրենի Իսահակյան,
  16. Արթուր Արմենի Հարությունյան,
  17. Արինա Նորիկի Ալավերդյան,
  18. Լիլիթ Սամվելի Հովսեփյան,
  19. Ռոզա Արմենի Մելքումյան,
  20. Նարա Վահագնի Սարիբեկյան,
  21. Գոռ Արթուրի Եսայան,
  22. Անի Սևադայի Բալասանյան,
  23. Էմմա Տիգրանի Ջամալյան,
  24. Քրիստինե Արթուրի Քոչարյան,
  25. Քրիստինե Տիգրանի Բրուտյան:

Հանդիպման ընթացքում պարոն Առաքելյանը ողջունեց կրթաթոշակի արժանացած ուսանողներին, նրանց կոչ արել ավելի լավ սովորել, լինել նպատակասլաց, ակտիվորեն ընդգրկվել տարբեր ծրագրերում և մրցույթներում, ապա հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը:

Հավաստագրեր հանձնվեցին ՀԵՀ-ի կողմից կրթաթոշակի  արժանացած մեր ուսանողներին

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոսի նվերը ԵՊՀ պատմության թանգարանին

2017թ. ապրիլի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դասախոս Լևոն Լաճիկյանը ԵՊՀ պատմության թանգարանին նվիրեց Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի գծանկարը:

Մեր դասախոսի նվերը ԵՊՀ պատմության թանգարանին

Գծանկարի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, արվեստաբանը նշեց, որ մեծ սիրով ու երախտագիտությամբ է ԵՊՀ պատմության թանգարանին նվիրում իր աշխատանքը. «Ես ամբողջ կյանքում պարտական եմ Մայր բուհին: Այսօր էլ խոստանում եմ, որ հաջորդ անգամ թանգարանին կնվիրեմ ԵՊՀ 6-րդ մասնաշենքի՝ Սև շենքի գծանկարը»:

ԵՊՀ շրջանավարտ Լևոն Լաճիկյանը ՀՀ նկարիչների և ՀՀ լրագրողների միության անդամ է: Նա 2010-2015 թթ. Գորիսում, Գյումրիում, Երևանում, Ստամբուլում և Նյու Յորքում ունեցել է շուրջ 15 անհատական ցուցահանդեսներ: 2010 թ.-ին էլ Լևոն Լաճիկյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Մեր դասախոսի նվերը ԵՊՀ պատմության թանգարանին

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ տարբեր քննարկումների ժամանակ հաճախ է հնչում այն կարծիքը, թե ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը մոգական ուժ ունի. «Բայց պետք է ասենք, որ այն մոգականություն է ստանում՝ շնորհիվ իր աշխատակիցների, ուսանողների և Ձեզ, պարոն Լաճիկյան, և այդ մոգականությունը լավագույնս արտացոլված է այս աշխատանքի մեջ»:

ԵՊՀ պրոռեկտորը հավելեց նաև, որ հանդիսավոր արարողության օրն էլ խորհրդանշական է, քանի որ 52 տարի առաջ՝ 1965 թ.-ի ապրիլի 9-ին է շահագործման հանձնվել կենտրոնական մասնաշենքը:

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն էլ Մայր բուհի անունից շնորհակալություն հայտնեց Լևոն Լաճիկյանին և խոստացավ, որ նկարն անպայման տեղ կգտնի թանգարանի ցուցանմուշների շարքում:

Տեղեկացնենք, որ ԵՊՀ նորակառույց շենքի ողջ համալիրի ճարտարապետը Էդմոնդ Տիգրանյանն է՝ նշանավոր կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի որդին, ով, օգտագործելով հայ ճարտարապետության նվաճումները, կերտել է համալսարանական մի հոյակերտ շենք:

ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը շահագործման հանձնվելուց հետո շինարարական աշխատանքները դեռևս շարունակվել են համալիրի աջ և ձախ թևերում, որոնք վերջնականապես ավարտվել և շահագործման են հանձնվել 1967-68 ուստարում:

 

Աղբյուրը՝ http://www.ysu.am

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված Սուրբ Զատիկի տոնին

2017թ. ապրիլի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Սուրբ Զատիկի տոնին նվիրված միջոցառում (անգլերենով), որը նախաձեռնել և կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Նարինե Գասպարյանը:

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝  նվիրված Սուրբ Զատիկի տոնին

Ներկա էին Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տվյալ մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցող «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին Զատիկի ծագումը, թե ինչպես է այն տոնվում աշխարհի 11 երկրներում:

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝  նվիրված Սուրբ Զատիկի տոնին

Շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեցին տարբեր երկրներում տոնին առնչվող սովորույթների ընդհանրություններն ու տարբերությունները, դրանք համեմատվեցին այլ տոների հետ: 

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝  նվիրված Սուրբ Զատիկի տոնին

Ուսանողները մանրամասն խոսեցին Զատիկի  ամերիկյան, անգլիական և հայկական սովորույթների մասին, որոնցից որոշներն այսօր մոռացվել են:

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝  նվիրված Սուրբ Զատիկի տոնին

Սուրբ Զատիկի տոնին նվիրված միջոցառումը եզրափակվեց Ն.Գասպարյանի ելույթով, որի ընթացքում կարևորվեց սեփական երկրի սովորույթների ու ավանդույթների իմացությունը և դրանց գործածումն ու պահպանումը:

Մասնաճյուղում կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝  նվիրված Սուրբ Զատիկի տոնին