Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ոսկե աշուն»

2012թ. հոկտեմբերի 29-ին Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Ոսկե աշուն» տոնական միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան համերգային ծրագրով (ասմունք, երգ, պար):

Կարդալ ավելին

Փետրագնդակի ՀՀ առաջնություն

Ս.թ. հոկտեմբերի 22-23-ին Երևանի Հրազդան մարզադահլիճում տեղի ունեցավ փետրագնդակի ՀՀ առաջնություն, որտեղ ընդգրկված էին 24 մարզիկ-մարզուհիներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից առաջնությանը մասնակցած հինգ աղջիկներից լավագույն արդյունք ցուցաբերեց Անգին Մամյանը (ԿԱ III կուրս)` գրավելով 7-րդ տեղը:

Կարդալ ավելին

Բանակցում են ուսանողները

Ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում տեղի ունեցավ բանակցային խաղ, որը կազմակերպել էր «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ` տարբեր բուհերից (գլխավորապես տնտեսագիտական և քաղաքագիտական ուղղվածության): ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից բանակցային խաղին մասնակցում էր ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

Կարդալ ավելին

Տնօրենության նիստում

Ս.թ. հոկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս. Առաքելյանի նախագահությամբ: Նիստին հրավիրված էին Համամասնաճյուղային համակարգչային կենտրոնի վարիչ Կ. Ուլիխանյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչի տեղակալ Վ. Եգանյանը:

Կարդալ ավելին