Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ԲԱՆՈՒԳՈՐԾ ԷՔՍՊՈ-2023»-Ը

ԲանՈՒԳործ

 Սիրելի՛ համալսարանականներ, ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ տարածքում կմեկնարկի «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 104-ամյակին:

Էքսպոյի շրջանակում համալսարանի ֆակուլտետներն ու ինստիտուտները կներկայացնեն կրթական ծրագրերը, իսկ գործընկերները՝ աշխատանքի առաջարկներ, ինչպես նաև կընդունեն մասնակիցների ինքնակենսագրականները:

Միջոցառման շրջանակում տեղի կունենան նաև՝

  • «ԲանՈՒԳործ 2023․ կրթության և կարիերայի հնարավորությունները Հայաստանում» խորագրով կոնֆերանս,
  • ԵՊՀ գերազանցության մրցանակաբաշխություն,
  • տարատեսակ աշխատարաններ և խաղեր,
  • ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած գրքերի ցուցադրում, հանդիպում-քննարկումներ ցուցադրվող գրքերի հեղինակներից շատերի հետ,
  • տոնական համերգ:

Միջոցառման գլխավոր գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը:

Միջոցառման մասին պատմող հոլովակը կարող եք տեսնել ստորև:

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Գրայֆսվալդի համալսարան, Գերմանիա

Հայտ. նկ. (1) «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի  ուսանողների համար՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

Գերմաներենի/անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 28-ը՝ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).

  1. անձնագրի պատճեն,
  2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով
  3. մոտիվացիոն նամակ,
  4. ակադեմիական տեղեկագիր,
  5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
  6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):

Անգլերենով դասընթացներին ծանոթանալու համար այցելել հետևյալ հղումով՝ https://www.uni-greifswald.de/en/study/prior-to-studies/courses-taught-in-english/:

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ կենտրոնական մասնաշենք՝ 4-րդ հարկ՝ 408 սենյակ, հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել է «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունումը

Տարվա (5)

 ԵՊՀ ԻՄ-ի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մասնաճյուղում մեկնարկել է «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի հայտերի ընդունման գործընթացը։

Մասնակցության հայտերը կարող եք մինչև մայիսի 10-ը ուղարկել առցանց՝ հետևյալ հղումով կամ թղթային տարբերակով ներկայացնել Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին։

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի առնվազն 4 և մագիստրատուրայի առնվազն 2 կիսամյակ սովորած այն ուսանողները, ովքեր ունեն հետևյալ ձեռքբերումները․

  • բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 16 և բարձր),
  • ներգրավվածություն գիտական աշխատանքներում,
  • մասնակցություն ներհամալսարանական և արտալսարանային կյանքին,
  • արտահամալսարանական ակտիվություն (մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում հաջողություններ)։

Մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են․

    1. պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից տրված բնութագրեր (մասնագիտական ամբիոնից երկու բնութագիր),
    2. ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության կողմից տրված բնութագրերը,
    3. տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
    4. ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
    5. արտահամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
    6. այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք լավագույնս կներկայացնեն մրցույթին մասնակցող ուսանողի ձեռքբերումները։

Մրցույթի անցկացման մանրամասներին կարող եք ծանոթանալ «ԵՊՀ ԻՄ «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգում։

Վոլեյբոլի բաց առաջնությանը մասնակցելու հրավեր

header

 

 Սիրելի´ հայրենակիցներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, ի հիշատակ 2016-2022 թվականների ռազմական և պատերազմական գործողությունների ընթացքում զոհված մեր հայրենակիցների, 2023թ. ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին, կանցկացնի վոլեյբոլի բաց առաջնություն:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 21-ը լրացնել առցանց հայտադիմումը:

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարան, Լեհաստան

123_2
 «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Ադամ Միցկևիչի անվան Պոզնանի համալսարանների (Պոզնան, Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:

Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 17-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).

  1. անձնագրի պատճեն,
  2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
  4. շարժունությանհամաձայնագիր(Mobility Agreement) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en):

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):