Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գ. Բալասանյանի գրքի շնորհանդեսին մասնակցելու հրավեր

Գրքի շնորհ. հայտ. նկար 2022թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանի «Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները 1920-1927 թթ.» մենագրության շնորհանդեսը:

Բոլորին սիրով հրավիրում ենք

Մեկնարկում է «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակը

Կրթաթոշակի հայտ. նկ. «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Հայաստանի Հանրապետության մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր)  և Արցախի ուսանողներին՝ ամբողջապես փոխհատուցելով չորս տարիների ուսման վարձը:

Կրթաթոշակի նպատակն է աջակցել և ոգևորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել և ակտիվացնել համայնքային կյանքը:

Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է ներկայացնի, թե ինչպես են իր ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը:

Կրթաթոշակ ստացած ուսանողները հետագայում պետք է կյանքի կոչեն ներկայացված կարողությունների զարգացման ծրագրերը:

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի առաջին կրթաթոշակակիրները  կընտրվեն արդեն 2023 թվականի գարնանը:

Կրթաթոշակին դիմելու համար պետք է ներկայացնել մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման համար, ֆակուլտետից տեղեկանք՝  ներառելով ՄՈԳ-ը, և անձնագրի գրանցման էջի պատճեն:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի դեկտեմբերի 5-ը:

Դիմումները կարող եք ուղարկել հետևյալ երկու էլ. հասցեներին՝ amarkarov@ysu.am, alen@aua.am:

Կրթաթոշակի մասին ավելի մանրամասն կարող եք իմանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://asbarez.com/aua-announces-the-kenn-kakosian-family-scholarship-fund/:

Հավելյալ հարցերը կարող եք գրել այս էլ. հասցեին՝ ani.poghosyan@ysu.am:

«Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրին մասնակցելու հրավեր

Կատարինե - հայտ. նկ.

 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը հայտարարում է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի նոր ընդունելություն: Արդեն իսկ գրեթե 100 ակտիվ կատարինեներ գրանցել են բազմաթիվ հաջողություններ` ընտրվելով որպես ավագանու անդամներ, հիմնելով հասարակական կազմակերպություններ, դրական փոփոխություններ բերելով իրենց համայնքներում, և ոգևորված նրանց հաջողություններով` NDI-ը շարունակում է հզորանալու հնարավորություն տալ այլ ակտիվ և նախաձեռնող կանանց` հայտարարելով ընդունելություն 2023թ. դիմորդների համար:

«Կատարինե» ծրագրի նպատակն է բացահայտել Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի առաջնորդ կանանց՝ առանց տարիքային սահմանափակման, և կարողությունների զարգացման ու կապերի հաստատման շնորհիվ նպաստել նրանց առաջնորդությանը՝ հատկապես քաղաքական առաջնորդության բարեհաջող ընթացքին: Ծրագիրն անվճար է, և ընտրվելու դեպքում NDI-ը կհոգա մասնակիցների՝ ծրագրին առնչվող բոլոր ծախսերը: 

Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ֆեյսբուքյան էջից:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. նոյեմբերի 21-ը:

Ծրագրին կարող եք դիմել՝ անցնելով հետևյալ հղումով՝  https://forms.gle/uChxeyeJYEucG8xSA:

 

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնությանը մասնակցելու հրավեր

Վոլ. հայտ. նկ.

 2022թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոսներին (հեռ.՝ 094 88 00 78, 094 69 08 10):

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը։

 ♦♦♦

«ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման

վճարովի համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Գոհար Արմենի Եգանյան

1․ Գոհար Արմենի Եգանյան

♦♦♦

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Ֆրանսերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման

անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

 Լուսյա Արամի Շախպարյան

2․ Շախպարյան Լուսյա Արամի Վազգեն Սարգսյան

♦♦♦

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի

չորրորդ կուրսի ուսանողուհի

Մանե Վահանի Փիրումյան

3․ Մանե Վահանի Փիրումյան

♦♦♦

«ԻՋԵՎԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման

անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Անուշ Եսայիի Խաչատրյան

4․ Խաչատրյան Անուշ Եսայիի ԻՋԵՎԱՆ կրթաթոշակ

♦♦♦

«ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Մարիամ Արմանի Ղազումյան

5․ Մարիամ-Ղազումյան-293x390

♦♦♦

«ԱՐՏԱԿ ՑՈՒՑՈՒԼՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման

անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Ռուզան Սմբատի Խառատյան

6․ Ռուզան Սմբատի Խառատյան

♦♦♦ 

«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի

 չորրորդ կուրսի ուսանողուհի

Նարե Միսակի Օթարյան

7․ Նարե Միսակի Օթարյան

♦♦♦

«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության «Դեկորատիվ-կիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Մարիամ Մուշեղի Ռևազյան

8. նկ. - Մարիամ Մուշեղի Ռևազյան

♦♦♦ 

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉՈԲԱՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Արուսյակ Արայիկի Ղարախանյան

9․ Արուսիկ Արայիկի Ղարախանյան

♦♦♦

«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Տաթևիկ Վարուժանի Վասիլյան

10․ Վասիլյան Տաթևիկ Վարուժանի Դավիթ Անհաղթ

♦♦♦

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման

անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Նելլի Գրիգորի Դավթյան

11․ Դավթյան Նելլի Գրիգորի Շառլ Ազնավուր

♦♦♦

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման

անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Նարա Արմենի Մելքումյան

12․ Մելքումյան Նարա Արմենի Գրիգոր Նարեկացի

♦♦♦ 

«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի

 չորրորդ կուրսի ուսանողուհի

Նարե Կարենի Ոսկանյան

13․ Նարե Կարենի Ոսկանյան