Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սիրով շնորհավորում ենք…

Green White Minimalist Modern Real Estate Presentation - 2

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, անձնակազմի և ուսանողների անունից սիրով շնորհավորում ենք Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ., մասնաճյուղի սիրված դասախոս և պատասխանատու աշխատակից Քնարիկ Ասլանի Հովհաննիսյանին:

Մաղթում ենք Ք. Հովհաննիսյանին երջանկություն, առողջություն, անձնական և աշխատանքային նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, իղձերի և նպատակների կենսագործում, ամենայն բարին…

Սեղանի թենիսի բաց առաջնությանը մասնակցելու հրավեր

ԵՊՀ ԻՄ  (11) (1)

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է սեղանի թենիսի բաց առաջնություն, որը տեղի կունենա 2023 թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ մարզադահլիճում:

Մասնակցել ցանկացողները մինչև դեկտեմբերի 1-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն (հեռ.՝ 094 88 00 78 կամ 094 69 08 10):

ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման հրավեր

ԵՊՀ ԻՄ  (6) 2023թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ ուսանողների հանդիպումը:

Հարկային բարեփոխումների իրականացման հանրային ռազմավարության շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ն իրականացնում է հանդիպումներ տարբեր համալսարանների ուսանողների հետ՝ իրազեկելու հարկային համակարգում մեկնարկող բարեփոխումների մասին: Հանդիպումների շարքը մարզերում կմեկնարկի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչները «Ուսումնական կենտրոն»-ի տնօրեն Արուսյակ Միրզախանյանի գլխավորությամբ ուսանողներին և շրջանավարտներին կներկայացնեն Պետական եկամուտների կոմիտեի գործունեությունը, իրականացվող բարեփոխումները և հարկային ու մաքսային ոլորտներում աշխատանքի հնարավորությունները և հեռանկարները:

Հանդիպումը նախատեսված է Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» («Ֆինանսներ (ըստ ոլորտի)»), Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» («Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն») և Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտությունների 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների և շրջանավարտների համար:

Հայտնի են 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը

ԵՊՀ ԻՄ  (5)

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2023-2024 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ քննական օրեր են՝

  • հոկտեմբերի 22-ը (օտար լեզուներ),
  • հոկտեմբերի 23-ը (քիմիա, ռուսաց լեզու),
  • հոկտեմբերի 24-ը (հայոց լեզու և հայ գրականություն),
  • հոկտեմբերի 25-ը (կենսաբանություն, աշխարհագրություն),
  • հոկտեմբերի 26-ը (մաթեմատիկա),
  • հոկտեմբերի 27-ը (ֆիզիկա, հայոց պատմություն):

Բոլոր դիմորդներին մաղթում ենք քննությունների բարեհաջող ընթացք և բարձր արդյունքներ:

ԵՊՀ ԻՄ-ը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ

նախապատրաստական դասընթացներ  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը 2024-2025 ուստարվա դիմորդների համար կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն), ներբուհական «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաներից: Դասընթացները վարելու են համալսարանի առաջնակարգ և փորձառու դասախոսները:

Սահմանամերձ գյուղերի դիմորդների համար, համապատասխան խմբերի ձևավորման դեպքում, դասընթացները կկազմակերպվեն առցանց եղանակով:

Դասընթացները սկսվում են նոյեմբերի 1-ին և ավարտվում մայիսի 31-ին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է հոկտեմբերի 17-31-ն ընկած ժամանակահատվածում MKPKIB@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը, 1 լուսանկար (3×4 չափի)  և ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը:

Յուրաքանչյուր առարկայի դասընթացի տարեկան արժեքը 160 000 ՀՀ դրամ է:

Արցախից բռնի տեղահանված դիմորդների համար նախապատրաստական դասընթացներն անվճար են:

 

ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ

համագործակցության բաժին

 Հեռ.՝ (+374 94) 03 21 12