Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

2017թ. մայիսի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս (գործնական), որը վարեց Ռուսաց լեզվի սեկցիայի պատասխանատու, բ.գ.թ., ասիստենտ Անժելա Այդինյանը:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Բաց դասին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր մասնագիտությունների ու կուրսերի ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Նախ դասախոսը ներկայացրեց դասի թեման, նպատակը և խնդիրները: Նա մասնավորապես նշեց. «Գեղեցիկը ստեղծելը, նրանով հիանալը, շրջակա միջավայրի ներդաշնակությունը զգալը մարդու հիմնական պահանջմունքներից մեկն է: Դեռևս նախնադարում, երբ մեր նախնիները ապրում էին քարանձավներում, հագնում կենդանիների մորթիներ, իսկ սնունդը հայթայթում որսի միջոցով, նրանք ձգտում էին գեղեցկացնել իրենց կյանքը, և գուցե հենց այն ժամանակներից էլ առաջացան կերպարվեստի տարբեր տեսակները»:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Այնուհետև ուսանողները շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին իրենց անհատական աշխատանքները՝ հետևյալ թեմաներով.

  • «Կերպարվեստի ճյուղերը, տեսակները և ժանրերը»,
  • «Գեղանկարչություն»,
  • «Գրաֆիկա»,
  • «Համակարգչային գրաֆիկա»,
  • «Ճարտարապետություն»,
  • «Դեկորատիվ-կիրառական արվեստ»,
  • «Խեցեգործություն»,
  • «Գորգագործություն»,
  • «Ոսկերչություն»:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Դասն անցավ հետաքրքիր և բուռն քննարկումներով, որին ակտիվ մասնակցություն ունեցան նաև հրավիրված դասախոսները և ուսանողները:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Դասին առանձնակի շուք հաղորդեցին ուսանողների (այդ թվում՝ հրավիրված) երաժշտական կատարումները:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Ամփոփելով դասը՝ Ա.Այդինյանն իմի բերեց արդյունքները՝ կարևորելով օտար լեզուների (մասնավորապես՝ ռուսաց լեզվի) դերը որակյալ մասնագիտական կրթություն ստանալու գործում:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

Ռուսաց լեզվի սեկցիայի դասախոս Ս.Եղիազարյանը հրավիրվածների անունից շնորհակալություն հայտնեց հետաքրքիր և բովանդակալից դասի համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով ռուսաց լեզվի դերն ու նշանակությունը:

Մասնաճյուղում կայացավ «Կերպարվեստի ճյուղերը» թեմայով բաց դաս

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում մեր ուսանողները ձևավորել են գրքեր

2016-17 ուստարվա II կիսամյակի վերջում ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներն ավարտեցին «Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացը:

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

Երեք կիսամյակի ընթացքում տիրապետելով “Adobe Photoshop”, “Adobe Illustrator” և “CorelDraw” գրաֆիկական ծրագրերին` ուսանողներն այժմ հմտորեն կարողանում են իրականացնել տարբեր գրաֆիկական աշխատանքներ և ձևավորումներ, պատրաստում են այցեքարտեր, թռուցիկներ, պաստառներ, ինչպես նաև կատարում են գրքերի ամբողջական ձևավորումներ:

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

Հետաքրքիր են հատկապես նրանց վերջին աշխատանքները՝ գրքերի ձևավորումները, որ ուսանողները ներկայացրել էին գունավոր տպագրված և ամբողջական գրքերի տեսքով կազմված:

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, «Համակարգչային գրաֆիկա» առարկայի դասավանդող, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանի խոսքով՝ ուսանողներն այս ծրագրերին բավարար մակարդակով տիրապետում են, որպեսզի մուտք գործեն աշխատաշուկա:

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

 

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

 

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

 

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

 

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

 

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

 

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

 

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

 

«Համակարգչային գրաֆիկա-3» դասընթացի շրջանակներում  մեր ուսանողները ձևավորել են գրքեր

 

 

 

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը

2017թ. մայիսի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Ն.Խուդավերդյանը:

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը

Դասի ընթացքում Ն.Խուդավերդյանը ներկայացրեց դասի նպատակը, խնդիրները, ուսուցման հոգեբանական միջոցները՝ կարևորելով հատկապես խոսքային  հաղորդակցումը:

Նա նշեց, որ դասախոս-ուսանող փոխգործակցությունը լսարանում  հաղորդակցական  (կոմունիկացիոն)  գործընթաց է,  քանզի  հայտնի  է,  որ  մարդկանց  համատեղ  աշխատանքը  ուղղակի  անհնարին  է  առանց  խոսքային  հաղորդակցման, ոչինչ  չի  կարող  փոխարինել  կենդանի  մարդկային  խոսքին, նրա խթանիչ  դերին անձի  վարքի կարգավորման մեջ:

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը

Ն.Խուդավերդյանը դասախոսի այդ  ընդունակությունը  բնութագրեց  Գարեգին  Նժդեհի հետևյալ խոսքերով. «Կառավարելու  մի  հատիկ  միջոց  ունի  նա`  խօսքը  խիստ,  բայց  ընկերական,  խօսքը`  երբեմն  որպես  սանձ  և  միշտ  էլ  որպես  խթան»:

Այնուհետև Ն.Խուդավերդյանը անդրադարձավ ճարտասանական խոսքի խնդիրներին, ճարտասանության բաժիններին: Համաձայնելով հռոմեացի  մեծ  ճարտասան  ու  քաղաքական  գործիչ  Ցիցերոնի  սահմանմանը` նա ևս համոզմունք հայտնեց, որ ճարտասանական  խոսքը  մենախոսության  տեսակ  է`  ուղղված  բազմամարդ  լսարանին`  որևէ  բան  հաղորդելու,  որևէ  բանում  համոզելու,  նաև  հաճույք  պատճառելու  նպատակով:

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը

Ճարտասանի  այս  եռյակի  գործառույթները քննարկելուց հետո Ն. Խուդավերդյանը անդրադարձավ  դասական ճարտասանությունը  իր  հինգ  բաժիններով`  գյուտ (պրոբլեմ, հարցադրում), դասավորություն, ճոխաբանություն, հիշողություն,  արտասանություն: Իբրև ամփոփում՝ տիկին Խուդավերդյանը նշեց, որ ամեն  ոք,  ով  զբաղված  է  խմբերի  հետ  տարվող  աշխատանքով,  պարտավոր  է  իր  կարողությունների  չափով  տիրապետել  ճարտասանության  վերոնշյալ  հինգ  բաժիններին:

Դասի վերջում ծավալվեց ակտիվ քննարկում. մասնակիցները Ն.Խուդավերդյանին ուղղեցին հարցեր, արտահայտեցին իրենց տեսակետները, հանդես եկան առաջարկով՝ լսելու ևս մեկ դասախոսություն:

Կայացավ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

2017թ. մայիսի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել Դիլիջանի միջազգային դպրոցի սաները:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Այցելության նպատակն էր մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր աշխատանքների միջոցով աշխարհի տարբեր երկրներից դպրոցում ուսանող աշակերտներին ծանոթացնել հայոց մշակութային արժեքներին, արվեստի ու կենցաղի առանձնահատկություններին:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչները` Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՀ նկարիչների  միության անդամներ Դոնարա և Անուշ Չիբուխչյանները, հյուրերին հանգամանորեն ներկայացրին ֆակուլտետում գործող մասնագիտությունների («Կիրառական արվեստ» և «Դիզայն») և արվեստանոցների (գծանկարի և գունանկարի, տեքստիլի, դիզայնի, խեցեգործության, քանդակի և այլն) մասին:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Արվեստանոցներում հյուրերը տեղում ականատես եղան աշխատանքների ստեղծագործական պրոցեսին, դրանց ստեղծման տեխնիկային:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներն ու ներկայացուցիչները մեծապես տպավորվեցին ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (վիտրաժային նկարչություն, գոբելեն, գեղանկար, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններով:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Ավելին` Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ, ՀՆՄ վարչության անդամ, Գեղանկարի սեկցիայի նախագահ, դոցենտ Համլետ Ասատրյանը հյուրերի պատվին տվեց վարպետության դաս. ստեղծեց սաներից մեկի դիմանկարը և այն նվիրեց տիրոջը:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

Դիլիջանի միջազգային դպրոցի ներկայացուցիչները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից հեռացան` տպավորված ու հիացած ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների աշխատանքներում ներկայացված հայկական զարդանախշերով, նրանց յուրօրինակ լուծումներով:

Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին հյուրընկալել էր  ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետը

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչը՝ ՀՀ ԿԳՆ կազմակերպած «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովում

2017թ. մայիսի 19-21-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել էր «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովների շարք, որի երկրորդ հանդիպումը  կայացավ մայիսի 20-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Անցկացման վայրի ընտրությունը պայմանավորված էր հանրային ուշադրությունը սահմանամերձ ու սահմանապահ բնակավայրերին հրավիրելու և տեղական միջավայրը ակտիվացնելու հանգամանքով:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչը՝ ՀՀ ԿԳՆ կազմակերպած «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովում

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը գիտաժողովում ներկայացրեց մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, բ.գ.թ. ասիստենտ Վահան Աղաբաբյանը՝ հանդես գալով «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գործունեությունը Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում» թեմայով զեկուցումով:  

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչը՝ ՀՀ ԿԳՆ կազմակերպած «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովում

Նախարարությունը գիտաժողովների շարքը կազմակերպել էր՝ կարևորելով հեռավոր ու սահմանային բնակավայրերի հզորացման առաջնահերթության հարցը  և նպատակ ունենալով ի նպաստ տարածաշրջանային զարգացումների ակտիվացնել սոցիալական գործընկերների միջև հարաբերությունները, խթանել առաջավոր փորձի ամրապնդումը, ինչպես նաև բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ առկա խնդիրների ու հնարավորությունների վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Տավուշի մարզի գործարար հատվածի և մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Միջոցառման մասնակիցներին ՀՀ կրթության և գիտության նախարարի անունից ողջունել է ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը խիստ կարևորում է սահմանապահ, սահմանամերձ համայնքների, և, առհասարակ, մարզային ուսհաստատությունների հզորացման խնդիրը:

«Գիտաժողովի նպատակը ոչ միայն մարզային ուսումնարանների և քոլեջների հզորացման խնդիրն է, այլ նաև ՄԿՈՒ ոլորտի ուսհաստատություններում ուսուցանվող մասնագիտությունների ցանկի վերանայումը և դրա համապատասխանեցումը մարզի աշխատաշուկայի պահանջներին: Այդ պատճառով էլ գիտաժողովին ներկա են բոլոր շահառուները՝ Կրթության և գիտության, Պաշտպանության, Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Գյուղատնտեսության նախարարությունների, Տավուշի մարզպետարանի, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչները:

ՊՆ ներկայացուցչի ներկայությունը կարևորվում է ոչ միայն մեր պետության սահմանների ամրապնդման, այլ նաև ռազմական կրթության կարևորության տեսանկյունից՝ հատկապես «Ազգ-բանակ» կոնցեպտի համատեքստում, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտը:

ՄԿՈՒ ոլորտի հետագա զարգացումն էլ հենց տնտեսության շարժիչ ուժն է»,-նշել է Ա. Աղբալյանը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովի արդյունքում պետական գերատեսչությունների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները կգան ընդհանուր հայտարարի, և յուրաքանչյուր կողմ կնախանշի իր հետագա ռազմավարական ծրագրերը և հիմնական ուղղությունները, որոնք էլ իրենց կտանեն ՄԿՈՒ ոլորտի հետագա զարգացմանը և կընդգրկվեն մշակվող ռազմավարական ծրագրում:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչը՝ ՀՀ ԿԳՆ կազմակերպած «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովում

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել է նաև միջոցառման հյուրընկալող կողմը՝ Բերդի պետական արհեստագործական ուսումնարանի տնօրեն Աննա Ավալյանը: Վերջինիս խոսքով՝ համաժողովը սպասված էր Բերդի տարածաշրջանում, քանի որ, ըստ ուսումնարանի տնօրենի, դեռևս օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել էր սահմանամերձ շրջանների նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք պետք է անպայման գտնվեն պետական կառույցների ուշադրության կենտրոնում:

Ա. Ավալյանի խոսքով՝ նման գիտաժողովները օգնում են վերհանել մարզային ուսումնարանների և քոլեջների խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Ողջույնի ելույթներից հետո գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ երկրի արդյունաբերական և գործարար հատվածի զարգացումների, սահմանամերձ տարածաշրջաններում ներդրումների, բիզնես նախաձեռնությունների,  ակնկալվող կադրային կարիքների ու մասնագիտական կարողությունների նկատմամբ պահանջարկի, ինչպես նաև հնարավոր համագործակցության հարթակների վերաբերյալ։ 

Մասնավորապես, պետական ռազմավարական ծրագրերին, դրանց հնարավորություններին  ու հիմնախնդիրներին իրենց ելույթներում անդրադարձել են ԿԳՆ նախնական (արհեստագործական)  և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը /«ԵՄ-ՀՀ աջակցության ծրագրի հնարավորություններ ՄԿՈՒ զարգացման և սոցիալական  գործընկերության  ամրապնդման  գործում»/,  Տարածքային կառավարման և զարգացման  նախարարության աշխատակազմի տարածքային  կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը /«Սահմանամերձ  համայնքների  զարգացման  ռազմավարական  ծրագրերը և սահմանապահ  բնակավայրերի աջակցության պետական միջոցառումները»/, ՀՀ Պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ՀՀ և արտերկրի ՈՒՀ-ներում կադրերի պատրաստման բաժնի պետ Սուրեն Դավթյանը /«Ազգ-բանակ» գաղափարախոսությունը, դրա իրագործմանն ուղղված համագործակցային հնարավորությունները Տավուշի մարզում»/, և այլն:

Միջազգային և հասարակական կազմակերպությունների աջակցության առկա և հեռանկարային ծրագրերին իրենց ելույթներում անդրադարձել են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի «ՄԿՈՒ զարգացում Սյունիքի մարզում»  ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը /«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացումը Սյունիքի մարզի նախադեպով»/, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը /«ՀՀ կրթական համակարգում Արմաթ ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր»/ և այլն:

Իրենց ելույթներում գիտաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև գործատու-կրթություն-աշխատաշուկա արդյունավետ գործընկերության անհրաժեշտությանը և դրանց ուղիներին: Մասնավորապես,  «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ գործադիր տնօրեն Միքայել Եզեկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բերդի պետական արհեստագործական ուսումնարանին՝ տրամադրելով հաստոցներ, դիդակտիկ նյութեր և բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնց աջակցությամբ և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթության ձևերով կադրեր կպատրաստվեն «Տավուշ տեքստիլ» ընկերության համար: Նրա խոսքով՝ սա հանդիսանում է մասնավոր սեկտոր-կրթություն համագործակցության լավագույն օրինակ:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչը՝ ՀՀ ԿԳՆ կազմակերպած «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով գիտաժողովում

Ելութներից հետո հնչել են հարց ու պատասխաններ, որոնց ընթացքում գիտաժողովի մասնակիցները հույս են հայտնել, որ ռազմավարական ծրագրերի, գիտության, կրթության և մասնագիտացված աշխատանքի միջոցով երկրի ռազմավարական զարգացման գործում հետաքրքրված անձանց հետազոտությունների, հաջողված փորձի ու նվաճումների այս քննարկումը  հնարավորություն կտա ձևավորել գործուն և արդյունավետ համագործակցության մեխանիզմներ,  խթանել  ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով բնակչության և արդյունաբերության մրցունակության բարձրացումը հեռավոր, սահմանամերձ և սահմանապահ համայնքներում։

Գիտաժողովի ամփոփիչ հատվածում մասնակիցներն իրենց աշխատանքները շարունակել են թեմատիկ սեկցիաներում՝ բիզնես համագործակցություն-հնարավոր  ծրագրեր, ՊԿ և ՏԻՄ համագործակցություն հնարավոր ծրագրեր:

Նշենք, որ գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցներն ամբողջացվելու, վերլուծվելու, դասակարգվելու են ըստ խնդիրների և առաջարկների, իսկ հետագայում՝ որպես հնարավոր  գործողություններ բաշխվելու են համապատասխան  կառույցներին կամ կազմակերպություններին:

ՀՀ Տավուշի մարզ այցելության ընթացքում գիտաժողովի մասնակիցներն այցելել են նաև Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ, ծանոթացել ուսհաստատության նյութատեխնիկական բազային և զարգացման ծրագրերին: Այցելության ընթացքում մասնակիցները հանդիպել են կանադահայ ներդրող Վահրամ Վահրամյանի հետ, ով ԿԳՆ ներկայացուցիչներին առաջարկել է քոլեջում իրականացնել փայտամշակման կարճաժամկետ դասընթացներ, որոնց արդյունքում համապատասխան հմտություններ ստացած երիտասարդ մասնագետները կապահովվեն աշխատանքով իր կողմից իրականացվող բիզնես ծրագրում:

Գիտաժողովի մասնակիցները շրջայցեր են կատարել նաև տեղական արտադրության կազմակերպություններ՝ Չորաթան և Այգաձոր գյուղերում տեղակայված  «Տավուշ տեքստիլ»  և «Էկոգարդեն» արտադրական  ընկերություններ, ծանոթացել վերջիններիս արտադրանքին, ինչպես նաև քննարկել աշխատաշուկա-կրթություն կապի հնարավորությունը:

Աղբյուրը` edu.am :