Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր

 2016թ. հունվարի 21-25-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան ֆակուլտետների (Բնական, Հումանիտար գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի) գիտական խորհուրդների ընդլայնված նիստեր, որոնց մասնակցում էին տնօրենը, ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչները:

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական  խորհուրդների ընդլայնված նիստեր

Հունվարի 21-ին տեղի ունեցավ Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, հունվարի 22-ին կայացան Հումանիտար գիտությունների և  Տնտեսագիտության ֆակուլտետների նիստերը, 25-ին՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի նիստը:

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական  խորհուրդների ընդլայնված նիստեր

Ընդլայնված նիստերում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի և նրա  իրականացման ժամանակացույց-պլանի նախագծին:

Տնօրենի կողմից նշվեց, որ հիմք է ընդունվել ԵՊՀ-ի ռազմավարական ծրագիրը, հաշվի են առնվել նախորդ ծրագրի բացթողումները և տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը:

Ներկայացվեց, որ մասնաճյուղն իր նոր ռազմավարությամբ պլանավորում է իր ուսումնագիտական նոր գործունեությունը՝ նպատակ ունենալով տրամադրել աշխատաշուկայի արդի պահանջներին համահունչ, կառուցվածքային և բովանդակային վերափոխված կրթական  ծրագրեր, ընդլայնել դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածությունը հետազոտական աշխատանքներում, խթանել հասարակայնության հետ կապերն ու բարձրացնել սոցիալական պատասխանատվությունը, զարգացնել ու արդիականացնել ուսումնագիտական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ լսարանային, լաբորատոր և գրադարանային պայմանները և այլն:

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական  խորհուրդների ընդլայնված նիստեր

Ս.Առաքելյանը հանձնարարեց, որ ֆակուլտետներում իրականացվեն նոր ռազմավարական ծրագրի և նրա պլան-ժամանակացույցի քննարկումներ և ներկայացվեն իրատեսական առաջարկություններ:

Որպես ռազմավարական ծրագրի առաջին քայլ՝ նիստերում առանձնահատուկ շեշտվեց, որ ամբիոններում անհրաժեշտ է ընդլայնել գիտական և հետազոտական աշխատանքների ծավալը՝ դրանցում ներգրավելով նաև ուսանողներին, ավելացնել գիտական հոդվածների քանակը, հրատարակել ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ: Ի դեպ, տնօրենի կողմից շեշտվեց, որ այդ աշխատանքների իրականացման, մասնավորապես՝ մեթոդական ձեռնարկների հրատարակման գործում մասնաճյուղի ղեկավարությունը կցուցաբերի իր օժանդակությունը:

Մասնաճյուղում կայացան ֆակուլտետների գիտական  խորհուրդների ընդլայնված նիստեր

 Նշվեց, որ ուսումնական  գործընթացի արդյունավետ իրականացման հարցում մեծ դեր ունեն դասընթացներիի փաթեթները, և պետք է ավելի հետևողական լինել ուսանողներին դրանց մեջ ներգրավելու ուղղությամբ:

 

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

2016թ. հունվարի 21-22-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման երրորդ ֆորումը, որը կազմակերպվել էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» կողմից:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

Մասնաճյուղից ֆորումին մասնակցում էին տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը և  տնօրենի օգնական Նաթելլա Գրիգորյանը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

Համաժողովի նպատակն էր քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումներն ու ձեռքբերումները Հայաստանում և արտերկրում, վեր հանել լավագույն փորձը և նպաստել դրա տարածմանը:

Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում զեկույցներով ու քննարկումներով թեմային մանրակրկիտ անդրադարձնան  հեղինակավոր դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներ   Հայաստանից, Վրաստանից և եվրոպական երկրներից:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

Որակի ապահովման երրորդ ֆորումի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀԱՀ-ի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՈԱԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԿԲ-ի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը,  ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի ներկայացուցիչ Մկրտիչ Ավագյանը: 

Միջոցառման ընթացքում  շահակիցների հետ ընդհանուր քննարկումներ տեղի ունեցան  «Ուսուցումն արդյունավետ է, եթե…», «Ինչպես են շահակիցները ներգրավված կրթական ծրագրերի մշակմանը» և «Ուսուցման արդյունավետության բարձրացման ուղիները որակի ներքին և արտաքին ապահովման տեսակետից. պրակտիկ փորձ» թեմաներով:

Այնուհետև խորհրդաժողովը շարունակվեց զուգահեռ ընթացող սեկցիոն նիստերով,   որտեղ  զեկույցների և հաջորդող քննարկումների միջոցով  ներկայացվեց կրթության արդյունավետության ապահովման հայկական, վրացական և եվրոպական  բուհերի լավագույն  փորձը:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները կհրապարակվեն ՈԱԱԿ-ի նախաձեռնած  և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ հրատարակվող միջազգային գրախոսվող գիտական ամսագրում:

«Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով համաժողով

Մանրամասները տե՛ս http://forum.anqa.am կայքում:

 

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է տնօրենի խորհրդական, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, մասնաճյուղի մեծ երախտավոր, նրա հիմնադրման ակունքներում կանգնած և մինչև օրս նրա բոլոր ձեռքբերումներին մասնակցող Անուշավան Հայկարամի Մակարյանի ծննդյան 56-ամյակը:

Շնորհավորում ենք...

Մասնաճյուղի ամբողջ անձնակազմն ու ղեկավարությունը պարոն Մակարյանին մաղթում են քաջառողջություն, աշխատանքային և ստեղծագործական անսպառ եռանդ, անձնական երջանկություն, բազում հաջողություններ կյանքի բոլոր բնագավառներում: 

Այս քսան տարիների ընթացքում՝ ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրումից ի վեր, պարոն Մակարյանն իր հարուստ կենսափորձն ու աշխատանքի նկատմամբ բարձր պատասխանատվությունը, նորովի  մտածելակերպն ու վերլուծական խոր հմտությունները, թիմային արդյունավետ աշխատանք կատարելու կարողությունները, մի խոսքով՝ աշխատանքային բարձր կուլտուրան, փոխանցել և շարունակում է փոխանցել մասնաճյուղի աշխատակիցներին, որի համար արտահայտում ենք մեր խորին երախտագիտությունը:

 

 

Տարեմուտին մասնաճյուղում բարելավվում են ուսումնական և աշխատանքային պայմանները

2016թ. հունվար ամսվա ընթացքում մասնաճյուղում ուսումնական և աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով իրականացվել են մի շարք ընթացիկ շինվերանորոգման աշխատանքներ, և ձեռք է բերվել նոր գույք:

Մասնավորոպես հիմնովին վերանորոգվել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնը:

Տարեմուտին մասնաճյուղում բարելավվում են ուսումնական և աշխատանքային պայմանները

Նույն ֆակուլտետի համակարգչային սրահն ավելի հարմարավետ, լուսավոր և ընդարձակ դարձնելու նպատակով տեղափոխվել է №28 լսարան: Սրահը հասմալրվել է նոր համակարգիչներով ու համակարգչային սեղաններով: Նախկին 19-ի փոխարեն այժմ այն կսպասարկի 22 ուսանողի:

Տարեմուտին մասնաճյուղում բարելավվում են ուսումնական և աշխատանքային պայմանները

 Ընթացքի մեջ են Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի, Տնտեսագիտության ֆակուլտետի №45 և 46 լսարանների վերանորոգման աշխատանքները:

Վարչատնտեսական վարչության պետ Կ.Այվազյանը շեշտեց, որ իրականացվում են ոչ միայն արտաքին հարդարման աշխատանքներ, այլև կատարվում է հիմնանորոգում:

Տնօրենը խորհրդակցություն անցկացրեց ՄԿՈԱ բաժնի աշխատակիցների հետ

Տնօրենը խորհրդակցություն անցկացրեց ՄԿՈԱ բաժնի աշխատակիցների հետ

2016թ. հունվարի 16-ին  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը խորհրդակցություն անցկացրեց Մասնագիտական կրթության  որակի ապահովման բաժնի աշխատակիցների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մասնաճյուղում որակի ներքին գործընթացների ակտիվացման, ստորաբաժանումներում խորհրդատվությունների ընդլայնման, ֆակուլտետներում որակի կառավարման հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչների աշխատանքների համակարգման վերաբերյալ խնդիրներ:

Տնօրենի կողմից բարձրացվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության ընթացքում բացահայտված խնդիրներ: 

ՄԿՈԱ բաժնին հանձնարարվեց մշակել և տնօրենին ներկայացնել առաջարկությունների փաթեթ, համապատասխան պլան-ժամանակացույց՝ մասնաճյուղում որակի ընթացիկ գործընթացների իրականացման համար: