2017թ. նոյեմբերի 29-ին մասնաճյուղում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը:
Նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը և լիագումար նիստը, որոնց ներկա էին մասնաճյուղի տնօրենը, դեկաններ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-3-520x390.jpg)
ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց ՈՒԳԸ մասին համառոտ ակնարկ։ Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն հիմնադրվել է 2002թ., և այն 1947թ. ԵՊՀ-ում գործող Ուսանողական գիտական ընկերության ինքնավար ստորաբաժանում է։
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-2-520x390.jpg)
Նա ներկայացրեց ՈՒԳԸ նպատակը և գործառույթները, թվարկեց ձեռքբերումները, նշեց, որ գործունեության 15 տարիների ընթացքում ՈՒԳԸ-ն կազմակերպել է 16 գիտաժողով, այդ թվում՝ 1 հանրապետական, հարյուրից ավելի գիտական և գիտահանրամատչելի դասախոսություններ, ինտելեկտուալ խաղի շուրջ 30 առաջնություններ, տասնյակ սեմինարներ, քննարկումներ, կինոդիտումներ, 4 ցուցահանդես, 1 բեմականացում և այլ միջոցառումներ: ՈՒԳԸ-ն տպագրել է հետևյալ ժողովածուները՝ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված մասնաճյուղային ուսանողական գիտաժողովի զեկուցումների ժողովածու (2010թ.), Ուսանողական զեկուցումների շարք (2011թ.), «Ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞» ինտելեկտուալ խաղի հարցերի ժողովածու (2011թ.), «Երիտասարդության խնդիրները և պետության զարգացման միտումները» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու (2017թ.):
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-6-520x390.jpg)
Ներկայացվեց, որ գիտաժողովի կազմակերպումը նպատակ ունի զարգացնելու ուսանողների՝ գիտահետազատական աշխատանքներ կատարելու հմտությունները, ինչպես նաև նախապատրաստելու նրանց մասնակցությունը 2018թ. ապրիլին ԵՊՀ-ում, ՎՊՀ-ում և ՇՊՀ-ում կայանալիք հանրապետական և միջազգային գիտաժողովներին:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը։ Նա ներկաներին շնորհավորեց կրթօջախի ՈՒԳԸ գործունեության 15-ամյակի առթիվ։ Տնօրենը նշեց, որ ուսանողական կառույցները շատ լավ հարթակ են ինքնադրսևորվելու և կայանալու համար, բերեց բազմաթիվ օրինակներ ԵՊՀ-ի տարբեր տարիների ՈՒԳԸ նախագահներից, ովքեր այսօր կարևոր պաշտոններ են զբաղեցնում (ԱԺ պատգամավոր, նախարարությունների աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, պրոռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ)։
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-5-520x390.jpg)
Նա շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ նախկին նախագահ Սլավիկ Ալավերդյանին, ում ղեկավարման ժամանակ (2012-2013թթ.) ՈՒԳԸ-ն ամենամեծ հաջողություններն է գրանցել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս նրա համակարգմամբ և նոր կազմով ՈՒԳԸ-ն նորանոր հաջողություններ կարձանագրի։ Տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ նախկին նախագահ Ալբերտ Զուրաբյանին և հաջող գործունեություն մաղթեց ընկերության նոր նախագահ Հրանտ Ղարագյոզյանին: Պարոն Առաքելյանն ընդգծեց, որ գիտաժողովներին մասնակցությունը շատ օգտակար է ուսանողների համար՝ ինքնադրսևորվելու, իրենց գիտելիքները, կատարած աշխատանքը և մտքերը ներկայացնելու, խոսքը հղկելու, կաշկանդվածությունը հաղթահարելու առումներով և նրանց կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ուսումնագիտական միջոցառումներում:
Այնուհետև ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Հրանտ Ղարագյոզյանը։ Նա ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց հետաքրքրության և ակտիվ մասնակցության համար, նշեց, որ գիտաժողովները կարևոր հարթակ են ուսանողներին հուզող տարբեր խնդիրների ներկայացման և քննարկման համար։ Նա ներկայացրեց գիտաժողովի ծրագիրը և բոլորին մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք։
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-7-520x390.jpg)
Լիագումար նիստի ժամանակ իրենց զեկուցումները ներկայացրին ավարտական կուրսերի 2 ուսանողներ.
- Ալբերտ Զուրաբյանը («Հոգեբ.» IV)
«Շփման հոգեբանական խնդիրները ռեալ և վիրտուալ տիրույթներում»,
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-8-520x390.jpg)
- Հասմիկ Քարտաշյանը («ՏՏ» IV)
«ՀՆԱ-ի ճեղքի գնահատման մեթոդները»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-9-520x390.jpg)
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին ֆակուլտետային բաժանմունքներում։
Հումանիտար գիտությունների ֆակուլտետ
Նախագահողներ՝ բ.գ.թ., դոցենտ Ա.Սարհատյան,
դասախոսներ Ա.Սիմոնյան, Վ.Պողոսյան
- Սյուզաննա Շահնազարյան («ԱԼԳ» III)
“The Old English Vocabulary and Word-Formation”:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-22-520x390.jpg)
- Իրինա Սաֆարյան («Պատմ.» III)
«ԽՍՀՄ փլուզումը»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-23-520x390.jpg)
- Արմենուհի Զաքարյան («Հոգեբ.» III)
«Հոգեբանական ծառայության յուրահատկությունները կրթության համակարգում»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-24-520x390.jpg)
- Շիրակ Գասպարյան («Պատմ.» II)
«Գարեգին Նժդեհը հայկական իրականության մեջ»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-21-520x390.jpg)
Տնտեսագիտության ֆակուլտետ
Նախագահող՝ դասախոս Ա.Սարիբեկյան
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-15-520x390.jpg)
- Հրանտ Ղարագյոզյան («Տնտ.» II)
«Մենաշնորհները Հայաստանում»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-16-520x390.jpg)
- Մայա Այդինյան («Տնտ.» II)
«Վարկային շուկայի փոփոխության դինամիկան և զարգացման հեռանկարները ՀՀ-ում»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-17-520x390.jpg)
- Մերի Բարսեղյան («Սերվիս» IV)
«Նոյեմբերյանի տարածշրջանի լեռները և Դիլիջանի «Շվեյցարիա» տեղամասը որպես տուրիզմի զարգացման գործոններ»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-18-520x390.jpg)
- Տիգրան Ղուշչյան («Սերվիս» II)
«Գործարար էթիկան սերվիսում»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-20-520x390.jpg)
- Մարիամ Մելիքսեթյան («Սերվիս» II)
«Ագրոտուրիզմը Հայաստանում»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-19-520x390.jpg)
Բնական գիտությունների ֆակուլտետ
Նախագահողներ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյան, ասիստենտ Պ.Ասիլբեկյան
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-11-520x390.jpg)
- Սուսան Բալասանյան («ԻԿՄ» III)
«Մոնիտորներ և նրանց տեսանելիությունը մարդու աչքի համար»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-10-520x390.jpg)
- Գերասիմ Ալավերդյան («ԻԿՄ» II)
«Օրացույցի կիրառության օրինակներ»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-13-520x390.jpg)
- Հակոբ Դավթյան («ՔԿԳ» IV)
«Իջևանի տարածաշրջանի հյուսիսարևմտյան հատվածի զբոսաշրջային արժեք ներկայացնող վայրերը»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-14-520x390.jpg)
- Նառա Մնացականյան («ՔԿԳ» IV)
«Կադաստրային համակարգի նախադրյալները միջնադարյան Տավուշում»:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-12-520x390.jpg)
Օրվա վերջում նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի արդյունքների ամփոփումը, որի ընթացքում ելույթ ունեցան բաժանմունքների աշխատանքները համակարգող դասախոսները և նշեցին, որ բոլոր բաժանմունքներում էլ կային լավ զեկուցումներ, որոնք կարող են երաշխավորվել տպագրության։
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-25-520x390.jpg)
ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ համակարգող Սլավիկ Ալավերդյանը և ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանը շնորահակալություն հայտնեցին գիտաժողովին մասնակցած բոլոր ուսանողներին, նրանց հանձնեցին հավաստագրեր և մաղթեցին հաջողություններ ուսումնագիտական նոր ձեռնարկումներում:
![Կայացավ մասնաճյուղի ՈՒԳԸ հիմնադրման 15-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողովը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/11/29-11-2017-1-520x390.jpg)