Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

2014թ. ապրիլի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման  100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Ավագյանը, գիտաժողովի քարտուղար Գարիկ Մկրտչյանը:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու բոլոր ներկաներին ողջունեցին ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Սարգսյանը և ուրիշներ` ընդգծելով, որ նման լայնամասշտաբ գիտաժողովի կազմակերպումը կարևոր իրադարձություն է ոչ միայն Իջևանի մասնաճյուղում, այլև հայ բարբառագիտության ասպարեզում:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Պարոն Կատվալյանը կարևորեց բարբառների ուսումնասիրությունը` դրանք համեմատելով թանկարժեք գանձերի հետ. «Մի գանձարկղի վրա նստած ենք, ալարում ենք բացել, օգտվել այդ գանձերից. բարբառներն էլ են այդպես»:

Գիտաժողովը տեղի ունեցավ երեք բաժանմունքներում` «Բարբառագիտություն», «Հատկանվանագիտություն, համեմատական քերականություն, ոճագիտություն» և «Հայ բանահյուսություն, միջին հայերեն», որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված էր 7-ական զեկուցում:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

«Բարբառագիտություն» բաժանմունքում (նիստի նախագահ` Վիկտոր Կատվալյան) զեկուցումներով հանդես եկան`

1. Վիկտոր Կատվալյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)- «Խոսվածքային առանձնահատկությունները Բայազետի բարբառում»,

2. Հասմիկ Խաչատրյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Դիտարկումներ տուն և տնտեսություն իմաստային դաշտն արտացոլող բառանվանումների շուրջ»,

3. Ջեմմա Բառնասյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Արարատյան բարբառի Լոռու խոսվածքի դերանունները (իմաստագործառական քննություն)»,

4. Լուսինե Ղամոյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Առօրյա խոսքում գործածվող օտար բառերի և դրանց հայերեն համարժեքների խնդիրը»,

5.Մերի Սարգսյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Որոշ դիտարկումներ Երևանի խոսակցական լեզվի հասարակական տարբերակվածության վերաբերյալ»,

6. Անահիտ Քարտաշյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Երևանի խոսակցական լեզվի հնչյունական առանձնահատկությունները»,

7. Գարիկ Մկրտչյանը (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Լեհահայ բարբառի ընդհանուր բնութագիրը»:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

«Հատկանվանագիտություն, համեմատական քերականություն, ոճագիտություն» բաժանմունքում (նիստի նախագահ` Նարինե Դիլբարյան) զեկուցումներով հանդես եկան`

1. Նարինե Դիլբարյանը (Երևանի պետական համալսարան)-«Հայկական բնականունների կառուցվածքը»,

2. Անի Վարդանյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)- «Ֆրեդերիկ Կորտլանդի հայերենագիտական ուսումնասիրությունները»,

3. Ջեննի Թամարյանը (Երևանի պետական համալսարան)-«Վրացերենը Հ. Աճառյանի «Արմատական բառարան»-ում»,

4. Արսեն Հարությունյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)-«Փոխառյալ բառերը Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցի տապանագրերում»,

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

 

5. Վլադիմիր Պողոսյանը (Երևանի պետական համալսարան)-«Մակարավանքի վիմագրերի անձնանունները և նրանց ծագման հարցը»,

6. Ալետա Հակոբյանը, Նորայր Պողասյանը (Երևանի պետական համալսարան)-«Տավուշի մարզի Արճիս գյուղի ավանդություններն ու մանրատեղանունները»,

7. Մերի Հովհաննիսյանը (Երևանի պետական համալսարան)-«Բարբառային բառերի ոճական արժեքը Տերյանի չափածոյում»:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

«Հայ բանահյուսություն, միջին հայերեն» բաժանմունքում (նիստի նախագահ` Էսթեր Խեմչյան) զեկուցումներով հանդես եկան`

1. Էսթեր Խեմչյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ) «Տավուշի ասույթաբանական բանահյուսությունը (ըստ 1970-90-ական թթ. հավաքած նյութերի)»,

2. Արմեն Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)-«Համանուն-հարանունային դրսևորումները անեկդոտ –զվարճախոսություններում»,

3. Մարինե Խեմչյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)-«Նվիրատուն և խորհրդատուն Տավուշի հեքիաթներում»,

4. Եվա Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ)-«Շնորհի ստացման մասին ժողովրդական պատկերացումները (ըստ հայկական հեքիաթների նյութի)»,

5. Հասմիկ Թադևոսյանը (ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ)-«Անկատար դերբայի բարբառային կիրառությունները 17-րդ դարի բժշկարաններում»,

6. Հասմիկ Վանյանը (Երևանի պետական համալսարան, Ւջևանի մասնաճյուղ)-«Սասնա ծռեր» և «Շահնամե»,

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

7. Խաչիկ Հարությունյանը (Երևանի պետական համալսարան)-«Հայկական ձեռագիր հիշատակարանի պատմությունը. սկզբնավորումը և զարգացումը»:

Զեկուցումներին հաջորդեց լիագումար նիստը (նախագահ`Սամվել Առաքելյան), որի ընթացքում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ամփոփելով գիտաժողովի արդյունքները, շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին և նշեց, որ գիտաժողովում ընդգրկված զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:

Մասնաճյուղում կայացավ հայ գիտական բարբառագիտության հիմնադրման 100-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով

Բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովի վերաբերյալ իրենց գոհունակությունն արտահայտեցին բաժանմունքների ղեկավարները` ակնկալելով, որ գիտական համագործակցությունը կլինի շարունակական:

Գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Նարինե Դավթյանը

2014թ. մարտի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս Նարինե Դավթյանը:

Ներկա էին ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը,  դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «μ21 պարամետրի վերին գնահատականը համասեռ գրաֆների համար»: Աշխատանքը կատարվել էր ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Ռաֆայել Քամալյանի հետ համատեղ և առաջին անգամ ներկայացվել էր 2013թ. սեպտեմբերի 26-30-ին ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից անցկացվող CSIT-2013 9-րդ միջազգային գիտաժողովում:

Ներկայացված թեման արդիական է և լրացնում է 2008թ. դեկտեմբերին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տարեկան գիտաժողովում Ն.Դավթյանի և Ռ.Քամալյանի ներկայացրած աշխատանքում առաջին անգամ սահմանված μ11, μ12, μ21  և  μ22   պարամետրերի հետազոտությունների շարքը տարբեր դասերի գրաֆների համար:

Գիտական զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

2014թ. մարտի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի  բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցումներ կարդացին «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Հերմինե Ալիխանյանը և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Ալվինա Գևորգյանը:

Ներկա էին Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցումների թեմաները («π թիվը» և «Ածանցյալի կիրառությամբ ապացուցվող անհավասարություններ») հետաքրքիր էին և արդիական:

Ծավալվեց ակտիվ քննարկում:

Ուսումնագիտական զեկուցումներ «Սոցիալական մանկավարժության ժամանակակից հարացույցեր» թեմայով

2013թ. դեկտեմբերի 24-ին ԵՊՀ ԻՄ-ի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության  4-րդ կուրսի ուսանողները «Սոցիալական մանկավարժություն» առարկայի շրջանակներում ներկայացրին ուսումնագիտական զեկուցումներ:

Միջոցառումը նախաձեռնել և կազմակերպել էր Հումանիտար գիտությունների ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ա. Հովակիմյանը:

Նպատակն էր ուսանողների մեջ ամրապնդել և զարգացնել գիտելիքներ, հմտություններ և կարողություններ համապատասխան առարկայի շրջանակներում, ձևավորել մասնագիտական ինքնուրույն խոսք:

Քննարկվեցին սոցիալական մանկավարժության զարգացման նոր փուլի կանխատեսման բնութագրիչները, կարևորվեց սոցիալական մանկավարժության դերը մարդու և սոցիումի փոխհարաբերությունների կարգավորման, ներդաշնակ, արդյունավետ ուղիների բացահայտման գործում: Ընդգծվեց նրա կապը կյանքի, ամենօրյա սոցիալական պրակտիկայի և օբյեկտիվ իրականության հետ:

Գիտական զեկուցում կարդաց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը

2013թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց  «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Մելիքյանը:

Ներկա էին ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը, «Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Օպերատորի սեփական արժեքների ֆիզիկական իմաստը»: Թեման ունի մեծ կիրառություն ֆիզիկայի գրեթե բոլոր բնագավառներում:

Ներկայացվեցին ալիքային ֆունկցիայի ֆիզիկական իմաստը, նրա որոշ հատկություններ, ալիքային ֆունկցիայի դիսկրետ սպեկտրի համար նշվեց Շրեդինգերի հավասարման մասին, ինչպես նաև բերվեցին որոշ ֆիզիկական մեծությունների օպերատորների տեսքեր և խոսվեց նրանց կոմուտատիվության մասին: