2016թ. մայիսի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անահիտ Հովսեփյսնը, Նազելի Խաչատրյանը, Շուշան Նիազյանը և Էրինե Ղարայանը:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
![Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/05/04-05-2016-1.jpg)
Զեկուցողները ներկայացրին Մերգելյան ակումբում իրենց ստացած գիտելիքները և որոշ թեմաներ IT անվտանգության բնագավառում:
Անահիտ Հովսեփյանը ներկայացրեց “New technology education fund” բարեգործական հիմնադրամի ստեղծման պատմությունը, աշխատանքային գործունեությունը և հայաստանյան մասնաճյուղի հիմնադրման նպատակներն ու նախաձեռնությունները:
![Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/05/04-05-2016-7.jpg)
Նշվեց նաև մասնաճյուղի ուսանողների ճանաչողական այցի ժամանակ ներկայացված աշխատանքների և կատարվելիք ծրագրերի մասին:
Նազելի Խաչատրյանը, շարունակելով թեման, նեկայացրեց կազմակերպության լոգոն, նրա գործունեության մասին հետաքրքիր փաստեր:
![Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/05/04-05-2016-6.jpg)
Շուշան Նիազյանը ներկայացրեց «Կիբեռանվտանգություն» թեման: Սահմանեց, թե ինչ է կիբեռանվտանգությունը և ներկայացրեց վերջին մի քանի տարիների կիբեռհանցագործության վիճակագրական տվյալները:
![Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/05/04-05-2016-3.jpg)
Էրինե Ղարայանը ներկայացրեց «Կրիպտոգրաֆիա» թեման, նրա անհրաժեշտությունը IT անվտանգության բնագավառում, անվտանգության համար օգտագործվող ինֆորմացիայի կոդավորման տարբեր մեթոդները:
Զեկուցողը նաև կատարեց պատմական ակնարկ Հուլյոս Կեսարի գաղտնագրի (բազմայբուբենային շիֆր) մասին, որը կիրառություն է ստացել ժամանակակից համակարգչային տեխնիկայում:
![Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/05/04-05-2016-4.jpg)
Ներկայացված զեկուցումները բավականին հետաքրքիր էին և ուսանելի, ծավալվեց աշխույժ քննարկում դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:
![Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/05/04-05-2016-2.jpg)
![Զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիակա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիները](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2016/05/04-05-2016-5.jpg)