Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բնական գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին գիտաժողովի աշխատանքները

Ս.թ. դեկտեմբերի 4-ին Բնական գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ հիմնադրման 10-ամյակին նվիրված գիտաժողովի աշխատանքները: Ներկա էին ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցումներով հանդես եկան «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա», «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունների ուսանողները.

  1. Սլավիկ Ալավերդյան (ԿՄ/Ֆ IV) – Պոպուլյացիայի թվաքանակի փոփոխության Ֆերհյուլստի մաթեմատիկական մոդելը,
  2. Մելինե Մելիքյան (ԿՄ/Ֆ III) – Ֆլուորեսցենցիայի մեթոդների օգտագործումը բժշկության մեջ,
  3. Մերի Ամիրզյան (Բ/Բ III) – Իմունիտետ:

 Ծավալվեց ակտիվ քննարկում:

Վերջում մասնաճյուղի ՈՒԳԸ նախագահ, բնական գիտությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սլավիկ Ալավերդյանը բացեց մի փոքր գաղտնիք: Նա նշեց, որ գիտաժողովի օրը պատահական չի ընտրվել. դեկտեմբերի 4-ը իրենց սիրելի դեկան Ա. Ցուցուլյանի ծննդյան օրն է: Ֆակուլտետի ուսանողների անունից նա շնորհավորեց դեկանին, հանձնեց նվեր (գիրք)` մաղթելով գիտական ու մանկավարժական գործունեությամբ հագեցած երկար տարիների երջանիկ կյանք:

Կարդալ ավելին

Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով

2012թ. նոյեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով, որը նախաձեռնել ու կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ. Ավագյանը:

Կարդալ ավելին

Մեր ուսանողները՝ գրականությանը նվիրված միջբուհական գիտաժողովում

Ս.թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր գրականությանը նվիրված  միջբուհական ուսանողական գիտաժողով: Այն նախագահում էր բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանը:

Կարդալ ավելին

Մեր ուսանողը մասնակցեց միջազգային գիտաժողովին

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերությունը հոկտեմբերի 15-19-ը կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին:

Գիտաժողովին մասնակցում էին 350 ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ գիտնականներ՝ ՀՀ 15 և ԱՊՀ 16 բուհերից: Հոկտեմբերի 15-ին տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը, որին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը, ՈՒԳԸ նախկին նախագահներ, ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ:

Կարդալ ավելին