Ս.թ. դեկտեմբերի 7-ին Տնտեսագիտության ֆակուլտետում ավարտվեցին ուսանողական գիտաժողովի աշխատանքները, որը համակարգում էր Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ. Ասիլբեկյանը:
«Տնտեսագիտության տեսություն» և «Սերվիս» մասնագիտությունների ուսանողները ներկայացրին 8 զեկուցում.
- Նաիրի Ճաղարյան (Տ/Տ IV) – «ՀՀ տնտեսական իրավիճակը անկախությունից հետո և 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները»,
- Աշխեն Առաքելյան (Տ/Տ IV) – «Պիտեր Լինչ, Ուորեն Բաֆեթ: Ներդրումների ոսկե կանոններ»,
- Հայրապետ Առուստամով (Տ/Տ IV) – «Մարդկային զարգացման հայեցակարգ»,
- Գոհար Պետրոսյան (Տ/Տ III) – «Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, առկա հիմնախնդիրները: Մարզի զարգացման հեռանկարները»,
- Հասմիկ Ալիխանյան (Տ/Տ III) – «Մենեջմենթի առանձնահատկությունները Ճապոնիայում»,
- Հայարփի Դավթյան (Սերվիս IV) – «Ագրոտուրիզմը որպես գյուղական բնակավայրերի զարգացմանը խթանող գործոն»,
- Վարդուհի Վարդումյան (Տ/Տ IV) – «Միգրացիոն գործընթացները Հայաստանում»,
- Տաթևիկ Ալիխանյան (Տ/Տ IV) – «Սոցիալիզմ: Իրականությու՞ն, թե ուտոպիա»: